Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR

Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR

Share

Conseil des Etudiants Le Conseil d'étudiants de la Fondation Université Française en Arménie est un organe autonome représentatif élu par les étudiants.

Selon la législation de la République d’Arménie les droits et l’activité du Conseil d’étudiants sont déterminés par les décisions des organismes directeurs de la Fondation Université Française en Arménie. Le CE est composé de membres élus et nommés parmi les étudiants de l’UFAR.

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 14/08/2024

Մեր ուսանողները այս տարի ևս մասնակցեցին ՀԱՊՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Միասնության ուժը» ճամբարին:🏕️

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՀՀ թիմը «Ի՞նչ,որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի և’ ներճակատային ,և’ միջճակատային փուլերում, ինչպես նաև «Բռեյն ռինգ» խաղում զբաղեցրել է առաջին հորիզոնականը 🥇:

Մեր ուսանողները ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես սպորտային, այնպես էլ ինտելեկտուալ, մշակութային և այլ մրցույթներում և միջոցառումներում: 👩🏻‍🎓🧑🏻‍🎓

Շնորհակալություն ենք հայտնում ՀԱՊՀ ուսանողական խորհրդին նախաձեռնության համար, լիահույս ենք, որ նման միջհամալսարանական միջոցառումները կկրեն շարունակական բնույթ: 🤝🏻

01/07/2024

Սիրելի ՜ ուֆառցիներ և ոչ միայն, եկել ենք հրաշալի նորությամբ🤫
Հուլիսի 14-ին պլաններ չկազմեք, քանի որ ուղևորվում ենք Լոռու մարզ՝ բացահայտելու անսահման գեղեցիկը:☀️

📍Մեր ուղղություններն են՝
Հաղպատ
Սանահին
Ախթալա

Հատուկ ֆիզիկական պատրաստվածություն հարկավոր չէ, քանի որ վայրերը հեշտ հաղթահարելի են։
Տուրերը կազմակերպվելու են բարձրակարգ մեքենաների միջոցով։
Անվտանգ երթևեկությունը ապահովելու են վստահելի և բարեհամբույր վարորդները: Իսկ փորձառու զբոսավարները մեր օրը կդարձնեն էլ ավելի ինֆորմատիվ:

✅Շարժվում ենք հուլիսի 14-ին ժամը 08:00` Ֆրանսիական համալսարանի մոտից:

Տոմսի արժեքը՝ 6500 դրամ

Գրանցման հղումը այստեղ՝https://forms.office.com/e/NRGzXbB6V0

04/05/2024

🥳Նորից հաղթանակ

🔎 Միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով դատախաղ-մրցույթի այս տարվա հաղթող է դարձել ՀՖՀՀ-ն ներկայացնող «Ավրորա» թիմը

🤍 Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում նոր հաջողություններ

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 03/05/2024

🔎 Մայիսի 2֊ին տեղի ունեցավ հանդիպում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հետ` «Արբիտրաժ և հաշտարարություն» թեմայով

🤍 Շնորհակալ ենք բանախոսներին հետաքրքիր և բովանդակալից բանախոսության համար

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 02/05/2024

Հերթական հաղթանակը🎉

ՀՖՀՀ թիմը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը ԵՊՀ ՈՒԽ կողմից կազմակերպված բանավեճի առաջնությունում 🤩

Չենք դադարում հպարտանալ մեր ուսանողների արդյունքներով 🥹🤍

29/04/2024

Հարգելի՜ ուսանողներ,

Տեղեկացնում ենք,որ մայիսի 2֊ին տեղի է ունենալու հանդիպում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հետ 《Արբիտրաժ և հաշտարարություն》 թեմայով։

Հանդիպման բանախոսները լինելու են Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանի և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն այն ամենը ինչը կապված է արբիտրաժային տրիբունալի հետ:

Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել ներքոնշյալ հղումով։

https://forms.office.com/e/WMNnZhPhKF?origin=lprLink

📍Հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, 308 լսարանում(դատարան)։

Հարգանքով
ՀՖՀՀ ՈՒԽ

29/04/2024

Հանդիպելու ենք Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանի և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Քննարկելու ենք այն ամենը ինչը կապված է արբիտրաժային տրիբունալի հետ:
Սիրով կսպասենք💗

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 27/04/2024

🔎 Ապրիլի 26-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը,որի բանախոսն էր ֆրանսիացի քաղաքական գործիչ, France Insoumise-ի հիմնադիր Ժան-Լյուկ Մելենշոնը

📌 Հանդիպման ընթացքում վերլուծել ենք մեր օրերի աշխարհաքաղաքական տարբեր խնդիրները,անդրադարձել հակամարտությունների նոր ձևերին և նշել խաղաղության հաստատման կարևորությունը

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 22/03/2024

🔎 Մարտի 20-ին տեղի ունեցավ միջհամալսարանական «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթը ֆրանսերենով

🤍Ուրախ էինք հյուրընկալել մեր գործընկեր համալսարաններին
Լիահույս ենք,որ միասին դեռ բազմաթիվ առիթներ կունենանք հանդիպելու և նման միջոցառումները կլինեն շարունակական

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին

Photos from Ուսխորհուրդ ՀՖՀՀ / CE UFAR's post 09/03/2024

🔎 Կադրեր մարտի 7-ի հանդիպումից

🤍 Շնորհակալ ենք Լուսինե Գրիգորյանին սեփական փորձով կիսվելու, ինչպես նաև Արև Մանուկյանին և Պլատֆորմ 360-ին բանախոսությունը համատեղ կազմակերպելու համար

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


10, Rue Davit Anhaght
Erevan
0037