Ինչպե՞ս ենք մեզ զգում այսօր․ հույզերի բացահայտում 5-րդ Ա դասարանում։
《Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում》ծրագրի շրջանակում 5-րդ Ա դասարանի աշակերտների հետ իրականցվեց դասղեկի ժամ` նվիրված «Հույզերի և զգացմունքների կառավարմանը»։
Հանդիպման ընթացքում երեխաները ճանաչում և տարբերակում են սեփական հույզերը, ինչպես նաև հասկանում, որ չկան «լավ» կամ «վատ» հույզեր. Դրանք բոլորն էլ մեր մի մասն են։
Աշխատանքային թերթիկի միջոցով յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր այդ պահի զգացմունքը։ Երեխաները մեծ ոգևորությամբ ընտրում և գունավորում էին այդ օրվա հույզը։
Դասապրոցեսի ընթացքում Երեխաները դիտեցին ուսուցողական տեսանյութ, ուսուցչի կողմից իրակացվեց լիցքաթափող վարճանքներ։
Դպրոցը, որպես սոցիալ-հուզական զարգացման ﬕջավայր, առանցքային դեր է խաղում սովորողներին՝ որպես անհատ և հասարակության անդամ ձևավորելու գործում` ինչին էլ միտված են այսպիսի ինֆորմատիվ, բայց և միաժամանակ խաղային հանդիպումների իրականացումը։
Դասղեկ` Լաուրա Սարգսյան
ՀՄԿ մենթոր` Էմմա Լազյան
https://www.facebook.com/share/1CwGimDsjP/
Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց
Հակոբ Օշականի անվ. թիվ 172 հիմն.դպրոցի միջոցառման նկարներ
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Հ․Օշականի անվան հ․172 հիմնական դպրոցի 2ա դասարանի «Прощай, Букварь» հանդեսը։
Ուսուցիչներ՝ Սարգսյան Լորա և Գաբրիելյան Էմմա
18/05/2026
Հ․Օշականի անվան հ․172 հիմնական դպրոցի 6գ դասարանի աշակերտ Նարեկ Սարգսյանը 2026թ․ ապրիլի 27-ին մասնակցել է Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի մրցույթին և զբաղեցրել 2-րդ տեղը։
Շնորհավոր
18/05/2026
Այսօր Հ.Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի «Գույների աշխարհում» արվեստի խմբակի սաները, խմբակի ղեկավար Ս.Աբրահամյանի հետ, այցելեցին Հայաստանի Ազգային Պատկերասրահ։
Նրանք մասնակցեցին ինտերակտիվ կրթական ծրագրին, որը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Մասնակիցները ծրագրի առաջին հատվածում ծանոթանում են Մարտիրոս Սարյանի կյանքին և ստեղծագործություններին, նատյուրմորտի ժանրին, բնանկարին, գեղանկարչական պարագաներին՝ վրձին, կտավ, յուղաներկ, ենթաշրջանակ, շրջանակ և այլն, այնուհետև բաժանվում են երկուական խմբերի: Մասնակիցներին հանձնարարվեց փնտրել և գտնել նկարներում պատկերված մրգերի, բանջարեղենների մուլյաժները և այլ առարկաներ: Ստեղծագործական հատվածում մասնակիցները բաժանվեղին երկու խմբի, յուրաքանչյուր խումբ նախապես տրամադրված առարկաներով պատրաստեց նատյուրմորտ, այնուհետև փորձեցին պատկերել այն:
Աշակերտները մեծ բավականություն ստացան իրենց իսկ կատարած աշխատանքից և վառ տպավորություններով լի օրվանից։
18/05/2026
Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոցի 1բ դասարանի աշակերտները դասվար՝ Ե.Գասպարյան, այցելեցին Օշական։ Նրանք երախտագիտությամբ և մեծ հարգանքով խոնարհվեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, խոստացան անաղարտ պահել մայրենի լեզուն🌺
IVգ դասարան,դասվար` Գ.Վարդանյան։
Մայիսի 13֊ին տեղի ունեցավ
«Մեր առաջին մեծ ճանապարհը» խորագրով միջոցառումը։
15/05/2026
IVգ դասարան,դասվար` Գ.Վարդանյան։
Մայիսի 13֊ին տեղի ունեցավ
«Մեր առաջին մեծ ճանապարհը» խորագրով միջոցառումը։
Երգեր, շնորհակալության խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում:
Դպրոց-մայր-ուսուցիչ-հայրենիք գաղափարների մասին խոսելիս աշակերտները անկեղծանում են՝ դպրոցն իրենց ուսում է տվել, մայրերն ու ուսուցիչներն աչքերին փայլ, հայրենիքը՝ խաղաղ երկինք։
15/05/2026
8-րդ և 9-րդ դասարանցիները մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։
«Ամենակարևոր բաները աչքով չեն երևում…» ✨
14/05/2026
«Ամենակարևոր բաները աչքով չեն երևում…» ✨
Հ.Օշականի անվանհ.172 հիմ.դպրոցի IV ա դասարանի աշակերտները դասվար՝ Մ. Մանուկյանի հետ կազմակերպել էին «Աստղերն ի վեր» խորագիրը կրող ավարտական միջոցառում։ Աշակերտների ժպիտների, խոսուն աչքերի ու անկեղծ ուղերձների մեջ կար կախարդանք, որը հնարավոր չէր պարզապես տեսնել․ այն պետք էր զգալ սրտով 💫
Գեղեցիկ միջոցառումը լի էր սիրով, ջերմությամբ,հավատով ու անմոռանալի պահերով, որոնք դեռ երկար կմնան հանդիսատեսի հիշողություններում 🎓
14/05/2026
«Կենդանաբանական այգու կամավորը» նախագծային աշխատանքի շրջանակներում կենդանաբանական այգի այցելեցին 7բ դասարանի աշակերտները։ Էքսկուրսիան վարեցին այգում կամավորական սկզբունքներով աշխատող, 9-րդ դասարանի աշակերտուհիներ` Կարսլյան Ծովինարը և Մուրադյան Վիկտորյան (ուսուցիչներ` Գ.Համբարձումյան, Շ.Կեսոյան):
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
57/3 Մ. Բաղրամյան
Erevan
0033