24/05/2026
🟣 ծրագրի շրջանակներում 2022 թվականից համագործակցում ենք Լոռու մարզի գողտրիկ գյուղերից մեկի Շամուտի հիմնական դպրոցի հետ հեռավար ձևաչափով դասավանդելով առարկան:
🔶Տնօրեն Լ. Արեյանը, ծրագրի մենթորներ` Վ. Սիմոնյանը, Բ. Սահակյանը և հեռավար դասավանդող ուսուցիչներն այցելեցին գյուղ:
🔶Առկա հանդիպման ընթացքում ուսուցիչներն իրականացրեցին հետևյալ աշխատանքները
✅Ուսումնական նախագծի պաշտպանություն 8-րդ դասարանում «Вардавар в нашем селе: блюда и воспоминания» թեմայով:
Ուսուցիչ՝ Ա.Եգանյան
✅ Համատեղ դաս 2-րդ և 3-րդ դասարանների մասնակցությամբ « Кто я?» և «Домашние и дикие животные» թեմաներով:
Ուսուցիչ՝Ա.Բաբայան
✅Համատեղ դաս 4,5,6-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ «Времена года» թեմայով:
Ուսուցիչ՝ Ռ.Նավոյան
🔶Սիրով մասնակցեցինք 9-րդ դասարանի սովորողների վերջին դասին:
🔆Տարիների համագործակցությունը երկու դպրոցների կողմից համարվեց լիարժեք և արդյունավետ:
#ԿՏԱԿ
#ԿԳՄՍնախարաություն
21/05/2026
❗️❗️❗️Սիրելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ 22.05.2026թ.-ին ժամը 10։00-ին,հ.181 հիմնական դպրոցի բակում տեղի կունենա շրջանավարտների մասնակցությամբ «Վերջին զանգ» միջոցառումը։ 🎓✨
Սիրով հրավիրում ենք բոլորիդ կիսելու մեզ հետ այս հուզիչ և հիշարժան օրը։
Ձեր ներկայությունը շատ կարևոր է մեզ համար։
Սպասում ենք սիրով❗️❗️❗️
21/05/2026
Ճանաչողական էքսկուրսիա Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Արմավիրի մարզ, Առատաշենի միջնակարգ դպրոց, 3-րդ Ա դասարան: Երաժշտության ուսուցիչ` Մարիետա Ադամյան, դասվար` Գ. Իսկանդարյան:
21/05/2026
🔷ԿՏԱԿ-ի նախաձեռնության ծրագրի շրջանակներում իրականացվեց բաց դաս առարկայից Առատաշենի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 3-րդ Բ դասարանի սովորողների մասնակցությամբ:
✳️Թեմա :
✳️Դասի ընթացքում պարզ դարձավ, որ ուստարվա ընթացքում զարգացել են սովորողների երաժշտական կարողությունները:
✳️Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար:
🔆Երաժշտության ուսուցիչ` Մ. Ադամյան
20/05/2026
🟣 ծրագրի շրջանակներում այցելեցինք Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոց:
✅Հանդիպումը ջերմ էր և հուզառատ:
✅10-12-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ իրականացվեց բաց դաս թեմայով:
✅Տնօրեն Լ. Արեյանն ու հեռավար դասավանդող մաթեմատիկայի ուսուցիչները (Ս.Ադամյան, Լ. Խաչիյան, Ա. Հարությունյան) տնօրեն Ն. Տոմիկյանի կողմից ստացան պատվոգրեր` արդյունավետ աշխատանքի համար:
✅Ծրագրի մենթորներ Վ. Սիմոնյանն ու Բ. Սահակյանը համագործակցության համար արժանացան շնորհակալական խոսքերի:
✅2025-2026 ուստարում դպրոցների միջև համագործակցությունը համարվեց արդյունավետ:
20/05/2026
♦Հեռավար ձևաչափով նախագծային աշխատանքի պաշտպանություն:
🔆 ծրագրի շրջանակներում առարկան հեռավար դասավանդող ուսուցիչ Ս. Ադամյանի ղեկավարությամբ Արմավիրի մարզի Բաղրամյանի միջն. դպրոցի 10-րդ դասարանի սովորողները թեմայի շրջանակներում իրականացրեցին նախագծային աշխատանք և հաջողությամբ պաշտպանեցին:
🔆Նախագծի շրջանականերում կատարեցին գործնական աշխատանք, հետազոտեցին շրջապատը և նկատեցին երկրաչափությունը ճարտարապետության, արվեստի, հրուշակագործության բնագավառներում:
🔆Պատրաստեցին էլ. խաղեր թեմայի վերաբերյալ:
20/05/2026
7-րդ Բ դասարանի աշակերտ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան Վահե Հովհաննեսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացված «Кубок Сириуса» 2026 միջազգային մրցաշարին՝ զբաղեցնելով պատվավոր 1-ին հորիզոնականը և արժանանալով «Մրցաշարի լավագույն խաղացող» կոչմանը։
Սրտանց շնորհավորում ենք Վահեին՝ մաղթելով նոր հաղթանակներ, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ թե՛ ուսման, թե՛ սպորտային կարիերայի մեջ։ ⚽🏆
20/05/2026
ABAC 2026թ. մենթալ թվաբանության ամենամյա միջազգային օլիմպիադան տեղի ունեցավ 17.05.2026թ.-ին, որին մասնակցել են 425 հոգի։ 7 չեմպիոններից մեկը մեր դպրոցի սան ` 5-րդ Բ դասարանի աշակերտ Իռենա Մկրտչյանն է։
Մեծ հպարտությամբ և սիրով շնորհավորում ենք մեր սանին ` մաղթելով նորանոր հաջողություններ և վերելքներ։