29/11/2023
Հայ պերսոնա Աելիտա Դոլուխանյան #ՀայՊերսոնաՈվքե՞ր են նրանք՝ տաղանդավոր ու հայտնի մարդիկ: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել նրանցից յուրաքանչյուրը ճանաչում ստանալու համար: «Հայ Պերսոնա»:...
ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ անդամ մի խումբ շրջանավարտներ
29/11/2023
Հայ պերսոնա Աելիտա Դոլուխանյան #ՀայՊերսոնաՈվքե՞ր են նրանք՝ տաղանդավոր ու հայտնի մարդիկ: Ինչպիսի՞ ճանապարհ է անցել նրանցից յուրաքանչյուրը ճանաչում ստանալու համար: «Հայ Պերսոնա»:...
06/05/2023
Այսուհետ Գարեգին Նժդեհի փողոցով անցնող յուրաքանչյուրին համար 1 շենքի պատին փակցված հուշատախտակը կհիշեցնի` այստեղ ապրել է անվանի լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սիրված դասախոս ՅՈՒՐԻ ԴԱՎԹՅԱՆԸ...
Բացառիկ հայ եւ բացառիկ լեզվաբան. բացվեց Յուրի Դավթյանի հուշատախտակը Այսուհետ Գարեգին Նժդեհի փողոցով անցնող յուրաքանչյուրին համար 1 շենքի պատին փակցված հուշատախտակը կհիշեցնի` այստեղ ապրել է անվանի լեզվաբան, բանասիրական գիտությունն...
04/05/2023
🙏🙏🙏🙏🙏🙏🙏
12/04/2023
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Մարտին Գիլավյանը։
Մարտին Գիլավյանը ծնվել է 1947 թվականին։ 1969թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1972 թվականից դասավանդում էր հարազատ բուհում՝ 1972-2000թթ. եւ 1972-2000թթ. ռուս եւ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 2000թ-ից հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի, 2013 թ-ից մինչ օրս՝ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
1995-2011թթ. Մարտին Գիլավյանը եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան: Մինչ օրս նա Մանկավարժական համալսարանի «Հայագիտական հանդես»-ի գլխավոր խմբագիրն էր, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։
Իր գիտամանկավարժական ողջ գործունեությունը պրոֆեսորն անմնացորդ նվիրումով իրականացրել է հարազատ բուհում, կրթել եւ դաստիարակել բանասեր-մանկավարժների տասնյակ սերունդներ:
Բազմամյա գիտամանկավարժական գործունեության համար Մարտին Գիլավյանն արժանացել է մի շարք պարգեւների։
Պրոֆեսոր Մարտին Գիլավյանի՝ վաստակաշատ մանկավարժի եւ գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների եւ ուսանողների սրտերում:
Հոգեհանգստը տեղի կունենա ս.թ. ապրիլի 14-ին (ժամը` 17:30-20:00-ին) «Զոլեր» սգո սրահում, որը գտնվում է Շահումյանի գերեզմանատուն տանող ճանապարհին (հասցե` Երեւան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3 շենք):
Աղբյուր՝ aspu.am
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
29/04/2022
✅✅✅Ապրիլի 29֊ին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի նիստում բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Աշոտ Գալստյանը ընտրվել է պրոֆեսորի պաշտոնում։
📍🥳Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը շնորհավորում է պարոն Գալստյանին և մաղթում նորանոր հաջողություններ ։
21/04/2022
💒💒💒Բանասիրական ֆակուլտետը նշում է Սուրբ Հարության տոնը։
🖇🖇🖇Բանասիրական ֆակուլտետի ՈՒխ ֊ն համագործակցություն ունեցավ ֆակուլտետի դեկան Ա.Գալստյանի հետ։
📌📌📌Պարոն Գալստյանի կողմից բանասիրական ֆակուլտետ էին հրավիրվել Վազգենյան հոգևոր դպրանոցի սաները։
✔✔✔Սրբակրոն դպիրները նախ հանդիպեցին 2֊րդ կուրսի ուսանողներին ` պատմելով Հարության տոնի խորհրդի մասին,ապա մասնակցեցին Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը։
✅✅✅Քրիստոս հարյավ ի մեռելոց ,օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Հետևեք մեզ նաև՝
➡️Instagram-ում՝ https://instagram.com/aspu_student_council?utm_medium=copy_link
➡️ Telegram-ում՝
https://t.me/hpmhusanoxakanxorhurd
➡️TikTok-ում՝https://vm.tiktok.com/ZSeboAGBE/
➡️YouTube-ում՝ https://youtube.com/channel/UCMhqlRZQzQkEkjd92NbT0ag
✅Օրը սահյանական էր...
📌📌2022 թվականի ապրիլի 14֊ին լրացավ անվանի բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 108-ամյակը, որն իր արձագանքը գտավ բանասիրական ֆակուլտետում։
📍Բանասիրական ֆակուլտետի Գրականասերների ակումբը Սահյանագետ տիկին Ն.Խաչատրյանի հետ համագործակցության արդյունքում կազմակերպել էր ասմունքի ցերեկույթ։
🖇 Միջոցառմանը մասնակցում էր նաև Բանասիրական ֆակուլտետի Ուխ նախագահ Մերի Առաքելյանը ։
✒✒Միջոցառման վերջում ելույթ ունեցան`
Բանասիրական Ֆակուլտետի դեկան Ա.Գալստյանը,
Փոխդեկան Ն. Խաչատրյանը,
Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Ս. Դանիելյանը,
ՀՊՄՀ ֊ի Ուխ գրականասերներ ակումբի փոխնախագահ Աստղիկ Բաղդասարյանը:
#բանասիրական #Ուխ #Հպմհ #ՀամոՍահյան
08/04/2022
✅✅✅Երեկ` ապրիլի 8-ին, բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ բանավեճի ներֆակուլտետային խաղ:
📌 Խաղի թեման էր ` 《Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են》:
📍Խաղը կազմակերպված էր բանավեճի նոր ձևաչափի առավել լավ յուրացման համար:
🖇Մասնակիցները հանդես եկան պնդումներով և այդ պնդումները ապացուցող փաստերով:
✏Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին
✒Սիրով` բանավեճի ակումբ: Դե իսկ նման խաղերը կլինեն շարունակական:
#բանավեճ #ՀՊՄՀ #ՈւԽ #բանասիրական