27/05/2026
🤍 Սիրելի ուսանողներ
Սիրով հրավիրում ենք ձեզ Sketchbook club-ի երկրորդ հանդիպմանը:
Հանդիպում ենք մի փոքր հանգստանալու քննությունների նախապատրաստումից և վայելելու Ակադեմիայի վերջին ուսումնական օրը:
Ստեղծագործելու ենք միայն մեր հաճույքի համար` կարևորելով ոչ միայն վերջնարդյունքը, այլ նախևառաջ ընթացքը։
Ձեզ հետ բերեք սկեչբուք և ձեր սիրելի նկարչական պարագաները։
Գրանցման հղումը ՝բիոյում
Սիրով ՝ ՀԳՊԱ ՈՒԽ ✨
14/05/2026
🏔️ «Բնության երևույթների հետազոտական էտյուդների շարք» ծրագրի շրջանակում կայացավ առաջին էտյուդը դեպի Շաքիի ջրվեժ։
Օրվա ընթացքում ուսանողները իրականացրին պլեներային աշխատանքներ, էսքիզներ և բնության դիտողական ուսումնասիրություններ՝ փորձելով ընկալել լանդշաֆտը ոչ միայն որպես տեսողական միջավայր, այլ նաև որպես պատմության, շարժման և կերպարի կրող տարածք։
Էտյուդը դարձավ հետազոտական և ստեղծագործական փորձի կարևոր փուլ, որտեղ միավորվեցին դիտարկումը, վերլուծությունը և գեղարվեստական մեկնաբանությունը։
Ծրագրի արդյունքները հետագայում կամփոփվեն միասնական ցուցահանդեսով։
ՀԳՊԱ ուսանողական խորհուրդ 🤍
08/05/2026
🔆2026թ․ մայիսի 8-ին ՀԳՊԱ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, ակադեմիայի ներքին բակում, «Բնության երևույթների հետազոտական էտյուդների շարք» ծրագրի շրջանակում, տեղի ունեցավ հանդիպում ակադեմիայի ռեկտոր՝ արվեստագիտության թեկնածու, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ պրն Վ. Ազատյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին էտյուդի նշանակությունն ու դերը արվեստագիտական կրթության գործընթացում, բացօթյա ստեղծագործական աշխատանքի կարևորությունը, ինչպես նաև ուսանող-հետազոտողի ձևավորման հիմնարար սկզբունքները։
Զրույցի առանցքում էր բնության դիտարկումը ոչ միայն որպես տեսողական միջավայր, այլ նաև որպես հետազոտության, վերլուծության և ստեղծագործական մտածողության ձևավորման տարածք։
Հանդիպումը կարևոր նախնական փուլ հանդիսացավ ծրագրի հետագա հետազոտական և ստեղծագործական ընթացքի համար։
ՀԳՊԱ ուսանողական խորհուրդ 🤍
06/05/2026
Մի փոքր դադար առօրյայից…☕️🫖
Տաք թեյի կամ սուրճի բույրով լցված մի անկյունում ենք ուզում հավաքվել…
Սիրով հրավիրում ենք ձեզ մեր Sketching Club-ի առաջին հանդիպմանը 🐝
Տեղ, որտեղ հավաքվում ենք միասին՝ նկարելու, կիսվելու, զրուցելու, ոգեշնչվելու և պարզապես հաճույք ստանալու գործընթացից։
Սա միայն նկարելու մասին չէ։
Սա մարդկանց մասին է՝ փոքր հանդիպումների, ջերմ զրույցների, նոր ծանոթությունների և համայնքի, որտեղ մենք անում ենք մի բան, որը սիրում ենք՝ առանց պերֆեկցիոնիզմի։
Բերեք ձեզ հետ ձեր սիրելի նյութերն ու սքեչբուքները, մնացածը կստեղծենք միասին ⭐️💕
🎨 Պաստառի ձևավորումը՝
k
30/04/2026
🇦🇲
ՀԳՊԱ ուսանողական խորհրդի 2026 թվականի գործունեության ծրագրի շրջանակում իրականացվող
«Բնության երևույթների հետազոտական էտյուդների շարք» ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրել բնությունը ոչ միայն որպես տեսողական միջավայր, այլ նաև որպես պատմության, լեգենդի և ստեղծագործական մեկնաբանության աղբյուր։
Յուրաքանչյուր էտյուդ փոխկապակցված է թեմատիկորեն և ձևավորում է միասնական հետազոտական ու ստեղծագործական գործընթաց, որի արդյունքները կամփոփվեն ցուցահանդեսով։
—
🇬🇧
Within the framework of the SAFAA Student Council’s 2026 activity plan,
the “Research-Based Plein Air Series on Natural Phenomena” aims to study nature not only as a visual environment, but also as a source of history, legend, and creative interpretation.
Each etude is thematically interconnected and forms a unified research and creative process, the results of which will be presented in an exhibition.
—
21/04/2026
📣 ԱրմատBeat |
📍 Խմբակը գործելու է շաբաթական 2 օր՝
երեքշաբթի և հինգշաբթի, ժամը 15:40
ակադեմիայի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում
📌 Գրանցման հղումը՝ բիոյում
🔔 Մեկնարկի մասին հայտարարությունը՝ շուտով
🤍 Սիրով՝ Ձեր ՈւԽ
20/04/2026
💫 Սիրելի ուսանողներ,
🗓 22.04.2026-ին գնում ենք ճեպանկարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին
🕒 Ժամը՝ 11:20–13:30
Այս ժամերի ընթացքում բացակայությունը կհամարվի հարգելի։
🔗 Գրանցման հղումը՝ բիոյում
📍 Խնդրում ենք չուշանալ և լինել ակադեմիայի գլխավոր մուտքի մոտ ժամը 11:00-ին
🎨 Պաստառի հեղինակ՝
Պաստառի նկարը վերցված է՝
Ջոն Սինգեր Սարջենտ — «Պասդելու նվագախմբի փորձը Ձմեռային կրկեսում»
(անգլ.՝ John Singer Sargent — Rehearsal of the Pasdeloup Orchestra at the Cirque d’Hiver)
Սիրով՝
Ձեր ՈՒԽ 🤍
11/04/2026
✨ Հայտարարություն ✨
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը համատեղ նախաձեռնությամբ նշում են Համաշխարհային արվեստի օրը 🎨
📍 Ապրիլի 15-ին Կասկադում
🕛 12:00 – 15:00
🎨 Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները կկատարեն քաղաքային տեսարանների էտյուդներ և էսքիզներ՝ բաց երկնքի տակ ստեղծելով արվեստի կենդանի միջավայր
🎶 Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը կներկայացնի Jazz & Pop բաժնի ուսանողների երաժշտական կատարումները
Միացե՛ք մեզ՝ միասին վայելելու արվեստի և երաժշտության համադրությունը 💫
⸻
01/06/2025
🔊Ուսանողական նախագիծ ՆՓԱԿ֊ում NPAK ՆՓԱԿ:
🔗Ծրագիրը նախատեսված է արվեստի ոլորտում սովորող ուսանողների համար։ Նախագծի հիմնական նպատակն է խթանել համագործակցությունը գեղարվեստական մասնագիտություններով զբաղվող ուսանողների միջև։ Արդյունքում ՆՓԱԿ֊ում կկայանա ուսանողների կողմից համադրված, ձևավորված և ինքնուրույն կազմակերպված* ցուցահանդես։
Խմբակային նախաձեռնությունները ցանկալի են:
⚠️*ՆՓԱԿ֊ը պատրաստ է աջակցել կազմակերպչական հարցերում, եթե դրա կարիքը լինի:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfnD8WiQ9RyJTX730JFBKb7cUENS30X-14cmOtKjhTDI_NNPw/viewform?usp=header