14/10/2016
Ա. Իսահակյանի անվ. N16-րդ ավագ դպրոցի` աշակերտները և ուսուցչական կազմը, Հ.Հ. անկախության 25-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր», հարգանքի տուրք մատուցելու մեր հայ ազատամարտիկներին: Որոնցից շատերը զոհվել են 90-ական թթ-ին: Նրանց կազմում է եղել նաև Հրաչյան Գասպարյանը, որը սովորել և ավարտել էր Ա. Իսահակյանի անվ. N16 դպրոցը...
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հրաչյան ուսանել է մեր դպրոցում»:
03/07/2016
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 2016-2017 Ուսումնական տարվա Ավագ Դպրոցի Ընդունելությունը!!!
01/07/2016
16 ավագ դպրոցի զարգացման ծրագրից դրույթներ
• Սովորողին հնարավորություն տալ ընտրելու չորս առարկա՝ ըստ ցանկության: Առարկաների ընտրությունը կիրականացվի առաջարկվող ուսումնական պլանի ուսուցման առարկաների ցանկից :
• Սովորողը կունենա անհատական ուսուցման պլան ( ԱՈՒՊ)
• Մնացած առարկաները կուսուցանվեն հանրակրթական ընդհանուր առարկաների ժամաքանակով :
Դպրոցում սովորողը հնարավորություն կունենա ընտրելու գործող ուսուցիչներին: Սա մի կողմից կնպաստի աշակերտ-ուսուցիչ հակամարտության վերացմանը, մյուս կողմից կստիպի ուսուցչին վերանայել իր աշխատանքային գործունեությունը:
Ավագ դպրոցում կվերացվի ֆիքսված ավանդական դաս–դասարանային համակարգը: Յուրաքանչյուր սովորող կունենա իր անհատական ուսուցման պլանը ըստ իր ընտրած առարկաների քանակի և տեսակի: Անհատական ուսուցման պլանում (այսուհետ ԱՈՒՊ) կհաշվարկվեն ուսումնական պլանով նախատեսված պարտադիր առարկաների ուսուցման ժամաքանակը:
Շաբաթական պարտադիր 34 ժամից պակաս ժամաքանակները կառաջարկվի օգտագործել հետևյալ կերպ ՝ սովորողի ցանկությամբ
ա) ավելացնելու միայն խորացված առարկայացանկի առարկաների ժամերը
բ) կազմակերպել գործնական պարապմունքներ, սպորտային պարապմունքներ և ՏՏ պարապմունքներ:
Խորացված ուսուցմամբ առարկաներ ընտրած 10,11,12-րդ դասարանների սովորողը իր ուսուցումն անցկացնում է տվյալ առարկան ընտրած սովորողների խմբում՝ շաբաթվա որոշակի օրերին, որոշակի ժամաքանակով: Սովորողները ընդհանուր հանրակրթական առարկաների ուսումնասիրությունը կանցկացնեն 25-30 հոգանոց խմբերում: Հնարավորության դեպքում ձևավորված խմբերում կպահպանվեն X, XI, XII դասարանական մակարդակները:
Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է մի քանի անգամ իրականացնել ստուգումներ ԳԹԿ֊ի կողմից մշակված թեստային աշխատանքների միջոցով: Ստուգմանը կարելի է մասնակցել կամավորության սկզբունքով։ Ուսումնական տարվա վերջում, քննությունների արդյունքներով 12-րդ դասարանների սովորողները հնարավորություն են ստանում դիմել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Քննությունների արդյունքներից բավարարված չլինելու դեպքում, 12-րդ դասարանի սովորողները կունենան հնարավորություն մասնակցել միասնական քննություններին։
05/06/2016
Ժորժ Մարության
Այժմ սովորում է 11-րդ դասարանի հումանիտար հոսքում:
Սկսել է զբաղվել բռնցկամարտ սպորտաձևով 2009թվականից:
Առաջին անգամ մրցել է 2010թվականին բաց առաջնությանը գրավելով առաջին տեղը:
2012թվականին ճանաչվել է ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր:
2013 թվականին՝ ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր:
2013թվականին նաև մասնակցել է Եվրոպայի առաջնությանը առժանանալով բրոնզե մեդալի:
2014թվականին եղել է ՀՀ առաջնության արծաթե մեդալակիր:
2015թվականին նույնպես ՀՀ առաջնության արծաթե մեդալակիր :
2015թ.՝ Սոչիում տեղի ունեցած միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր:
2016թվականին ճանաչվել է ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր և բազմակի մրցաշարերի հաղթող:
05/06/2016
Ռուբեն Ավագյան
Այժմ սովորում է 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում:
2009թվականին սկսել է սովորել Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դրոցում:
Առաջին հաղթանակը գրանցել է միջազգային փառատոնին գրավելով առաջին տեղը:
Առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև քաղաքապետարանի կազմակերպած մրձույթ-փառատոնին:
Սույն թվականին Փարիզում տեղի ունցած մրձույթում,ժողովրդական երգ անվանակարգում նույպես գրավել է առաջին հորիզոնականը:
05/06/2016
Արմինե Պետրոսյան
Այժմ սովորում է 12-րդ բնագիտամաթեմատիկական դասարանում:
2010թ. սկսել է հաճախել ակումբ՝ սեղանի թենիս սպորտաձևին:
Նվաճուները սկսել է դեռևս 2013թվականից՝ առաջին անգամ արժանացել է երրկրորդ հորիզոնականին,որը պատճառ է հանդիսացել ավելիին ձգտելու և նոր հաղթանակներ գրանցելու համար:
2016թվականին արժանացել է Հայաստանի երեք կատեգորյաներում փոխչեմպիոնի կոչման :
20/04/2016
18.04.2016թ.
Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում՝նվիրված Օլիմպիական խաղերին: ԱԽ նախագահ՝ Ա.Ավետիսյանը,փոխնախագահ՝Է.Աբրահամյանը,ռազմասպորտային հանձնախմբի նախագահ՝ Ա.Պետրոսյանը ներկայացրեցին Օլիմպիական խաղերը դեռևս սկսած մ.թ.ա 472 թվականից մինչև օրս:Համաշխարհային Օլիմպիական խաղերից զատ ներկայացվեց Հայաստանի և մեր դպրոցի Օլիմպիական պատմությունը:Միջոցառման վերջում այս տարի ներդպրոցական վոլեյբոլի և սեղանի թենիսի հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր:Ներդպրոցական սեղանի թենիս մրցույթում առաջին տեղ է գրավել 11-րդ հումանիտար դասարանը,երկրորդ տեղ՝12-րդ հումանիտար երկրորդ դասարանը,իսկ երրորդ տեղ՝11-րդ բնագիտական դասարանը:Անհատական վոլեյբոլի մրցույթում հաղթող են ճանաչվել՝առաջին տեղ՝12-րդ բնագիտական դասարանի աշակերտ Վանոյան Էդգարը,երկրորդ տեղ՝12-րդ հումանիտար երկրորդ դասարանի աշակերտ Եգոյան Էդգարը,երրորդ տեղ՝12-րդ բնագիտական դասարանի աշակերտ Տոնոյան Էրիկը:
Հաղորդեց ԱԽ լրատվական հանձնախմբի նախագահ՝Մ.Տեր-Մկրտչյանը
23/03/2016
21.03.16թ.
Մարտի 21-ին Պոեզիայի միջազգային օրվան նվիրված Ա.Իսահակյանի արձանի մոտ տեղի ունեցավ գրական-երաժշտական միջոցառում:Սովորողներն արտասանեցին ոչ միայն Իսահակյանի այլև շատ անվանի բանաստեղծների բանաստեղծություններ:Ներկայացրեցին ինչ է պոեզիան:Դպրոցի աշակերտ Ռուբեն Ավագյանը երգեց երգեր,որոնք գրված էին Ա.Իսահակյանի խոսքերով: Միջոցառմանը մասնակցող աշակերտները անցորդներին նվիրեցին գեղեցիկ ծաղիկներ և բացիկներ:Դպրոցի տնօրինությունը և ուսուցչական կազմը յուրատեսակ անակնկալ էր պատրաստել՝ աշակերտներին նվիրելով մերօրյա գրողների գրքերը:
Հ.գ. Իմ և բոլոր մասնակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում նմանօրինակ անակնկալի համար,քանզի գիրքն գիտելիքի անսպառ աղբյուր է և աշխարհի ամենացանկալի նվերը:
ԱԽ նախագահ՝Ա.Ավետիսյան
17/03/2016
Մարտի 21-ին ժամը 13:00-ին
Ավ.Իսահակյանի արձանի մոտ տեղի կունենա գրական-երաժշտական միջոցառում նվիրված Պոեզիայի միջազգային օրվան,որը ընդունվել է 1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտի 21-ի որոշմամբ:
Ելույթ կունենան դպրոցի սովորողները՝կարտասանեն բանաստեղծություններ,կերգեն երգեր Իսահակյանի խոսքերով գրված,հանդիսատեսին կնվիրեն գեղեցիկ բացիկներ և ծաղիկներ:
Հրավիրում ենք պոեզիայի բոլոր սիրահարներին:
09/03/2016
09.03.2016թ.Աշակերտական Խորհրդի ձեռնարկությամբ կանանց միջազգային օրվան նվիրված ուսուցիչներին հանձնվեցին գեղեցիկ ծաղիկներ և շնորհավորական բացիկներ:
03/03/2016
13.02.2016թ. Ա.Իսահակյանի անվան դպրոցում աշակերտները և ուսուցիչները նշեցին Տյառնընդառաջը:Ավանդույթին համաձայն բակում կրակ վառվեց,որի շուրջ աշակերտները յոթ անգամ պտտվեցին,իսկ այդ ընթացքում նրանց բաժանեցին քաղցրավենիք և աղանձ:
30/12/2015
25.12.15թ. 16ավագ դպրոցում տեղի ունեցավ ցերեկույթ, աշակերտները միասին նշեցին գալիք տոները (կազմակերպել է աշակերտական խորհուրդը Գ.Գալստյանի գլխավորությամբ ԱԽ նախագահ՝Ա.Ավետիսյան, կազմակերպչական հանձնախմբի նախագահ՝Յ.Նալբանդյան)։