29/05/2024
Մեր բուհի վարժարանը ավարտելով 2023-2024 ուստարին գրանցել է մի շարք հաղթանակներ՝
❗️Վարժարանի 9 աշակերտներ տարբեր առարկայական օլիմպիադաներում գրավեցին առաջին տեղեր,ստանալով դրամական պարգևներ ու կրթաթոշակ…🏆🥇
❗️հաղթողներ ճանաչվեցին «Կորիզ» առարկայական մրցույթում
❗️ մասնակցելով «Երեք սրբություն» նախաձեռնությանը ստացան հավաստագրեր
իսկ մեր վարժարանի հիմնադիր տնօրեն՝ Լաուրա Ավետիքի Մկրտչյանը
արժանացավ «Կոչումը՝ կին. ոսկե կոդ-2024» մրցանակի «Կրթության կազմակերպիչ,միջազգային կրթություն և որակ » անվանակարգում։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում շարունակական հաղթանակներ…❗️⚜️❗️⚜️❗️⚜️
29 мая 2024 г.
29/10/2023
Ծանոթացեք սա Լյուդվիգ Էրհարդն է․ նա համարվում է գերմանական տնտեսական հրաշքի հայրը
Էրհարդը եղել է էկոնոմիկայի նախարարը II համաշխարհային պատերազմից հետո, իրականացրեց մի շարք բարեփոխումներ, որոնք օգնեցին վերականգնել Գերմանիայի տնտեսությունը։
Այս բարեփոխումները ներառում էին՝
👉ապակարգավորումը
👉արժութային բարեփոխումները
👉սոցիալական շուկայի քաղաքականությունը
✅Էրհարդի ամենակարևոր բարեփոխումներից մեկը կարգազերծումն էր: Նա կարծում էր, որ կառավարությունը չպետք է միջամտի տնտեսությանը, և նա վերացրեց գների վերահսկողության և կանոնակարգերից շատերը, որոնք կիրառվել էին պատերազմի ժամանակ։ Սա թույլ տվեց բիզնեսին ավելի ազատ գործել և ինքնուրույն գներ սահմանել:
✅Մեկ այլ կարևոր բարեփոխում էր արժութային բարեփոխումները: Գերմանական արժույթը՝ Ռայխսմարկը, պատերազմից հետո հիպերինֆլյացիայի պատճառով անարժեք էր դարձել։ Էրհարդը 1948 թվականին ներկայացրեց նոր արժույթ՝ գերմանական մարկը։ Դոյչե մարկը ապահովված էր ոսկով և արծաթով, ինչը կայուն արժեք տվեց նրան։
✅Էրհարդը նաև իրականացրել է սոցիալական շուկայի մի շարք քաղաքականություններ։ Այս քաղաքականությունները նախագծված էին համատեղելու ազատ շուկայական տնտեսության առավելությունները սոցիալական բարեկեցության պետության օգուտների հետ: Օրինակ, կառավարությունն իր քաղաքացիներին տրամադրել է գործազրկության նպաստ և սոցիալական ապահովության վճարներ։
Արի՛ մեզ մոտ ավելին սովորելու համար 😉
20/10/2023
«Քո իրավունքները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինինը» 📃
🔹Իրավագիտության առաջին հետքերը գալիս են Հին Հունաստանից և Հին Եգիպտոսից։
🔹Իրավունքը բոլոր ժամանակաշրջաններում կարևոր դեր է խաղացել ու իրավագիտությունը ամբողջությամբ հասկանալու համար անհրաժեշտ է այն ուսումնասիրել փորձառու մասնագետների հետ։
🧑⚖Արմեն Շուքուրյանը հանդիսանում է ՄՏԻՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոսներից։
🟣Ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
🟣Իր մասնագիտական որակավորումների համար ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» չորրորդ աստիճանի մեդալով և «Լավագույն Քննիչ» կրծքանշանով։
🟣Հանդիսանում է մի շարք աշխատությունների հեղինակ։
🟣ՄՏԻՀ–ում դասախոսական գործունեություն սկսել է 2018 թվականից։
🤵♂Արմեն Շուքուրյանը ուսանողներին տալիս է իրավագիտության հիմանարար գիտելիքներ, իր հարուստ մասնագիտական փորձով է կիսվում նրանց հետ։ Ուսանողների տալիս է հնարավորություն ուսումնասիրելու իրավագիտությունը թե՛ որպես գիտություն, թե՛ որպես ներուժ՝ առօրյա կյանքում սովորելով կիրառել դրա գործնական կողմերը։
Իրավունքը սովորի՛ր մեզ հետ
#Հայաստան #Երեւան #ուսում #անգլերեն #ռուսերեն #ֆրանսերեն #կրթություն #ԱվետիքՄկրտչյան #լեզուներ #ընդունելություն
13/10/2023
Օտար լեզուներ սովորելը և մասնագիտանալը իր մեջ ներառում է տարբեր բարդություններ ու ճիշտ մասնագետի հետ աշխատելը առաջնային է։ 👩🏫🧑🏫
Սոնյա Հակոբյանը «Օտար լեզվի և գրականության» ամբիոնի դասախոս է 😊
Իր բազմամյա փորձով ուսանողների առաջ բացել է օտար լեզուների հարուստ աշխարհը 🌍
Սոնյա Հակոբյանը, ավելի քան 35 տարի գործունեություն ծավալելով կրթական ոլորտում, լավ գիտի, որ կրթված սերունդը երկրի զարգացման գրավականն է, այդ իսկ պատճառով ներդնում է իր ողջ գիտելիքն ու փորձը։ 🎓🖊✏
Կատարե՛ք առաջին քայլը դեպի լեզվաբանության ոլորտ այսօր:
#Հայաստան #Երեւան #ուսում #անգլերեն #ռուսերեն #ֆրանսերեն #կրթություն #ԱվետիքՄկրտչյան #լեզուներ #ընդունելություն
09/10/2023
🏦Տնտեսագիտությունը սկիզբ է առել անտիկ ժամանակաշրջանից։ Այն ունի բազում ճյուղեր, որոնցից մեկն է Ֆինանսները։
🔹Անահիտ Ստեփանյանը «Ֆինանսներ» ֆակուլտետի դասախոսն է, ով իր գործընկերների հետ կծանոթացնի ֆինանսների կառավարման բոլոր հմտություններին։
📃Նա հանդիսանում է բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ։
📃Տնտեսագիտության մասնագիտական փորձառության կենտրոնի հիմնադիր տնօրեն է 2013 թվականից առ այսօր:
🔹Ավելի քան 20 տարի հանդիսանալով Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի դասախոս, իր գործընկերների հետ միասին հասարակությանն են տվել բազում գրագետ տնտեսագետերի, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով լավագույններից են։
#համալսարան #ֆինանսներ #կրթություն #ԱվետիքՄկրտչյան #տնտեսագիտություն
01/09/2023
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի օրը... 📚
Նաև նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող տոնական օր... 🎊
Շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին, տատիկ պապիկներին, մաղթում եմ բոլորիս արգասաբեր աշխատանքային տարի, թող բոլոր դժվարություններն ու խոչընդոտները հեշտ հաղթահարելի լինեն...
🔔Կարծում եմ այս ուսումնական տարին կմնա բոլորիս հիշողության մեջ որպես յուրօրինակ...
Գրեթե կես դար,յուրաքանչյուր սեպտեմբերի մեկ բարձր տրամադրությամբ մտել եմ որևէ ուսումնական հաստատություն,առաջին տասնհինգ տարին՝ սովորելու,մնացածը՝ աշխատելու,աշխատելով սովորելու, արարելու, ստեղծելու, կրթելու... 🧑🎓👩🎓
Ինձ համար սեպտեմբերի մեկը սիրելի տոներից մեկն է, որ միշտ ստիպում է հուզվել, հրճվել, տրամադրում է նոր ջանքով ու եռանդով աշխատել, կրթօջախը վերածվում է ոչ թե աշխատավայրի, այլ տան, տուն՝ որտեղ ապրում ու ստեղծագործում ենք մեր ողջ համերաշխ ու շատ սիրելի աշխատակազմով, որտեղ կիսում ենք մեր ուրախությունն ու տխրությունը, որտեղ միշտ կարելի է սովորեցնել ու սովորել, տուն՝ որտեղ գրկաբաց են ընդունում բոլոր նորեկներին...
🙂Մաղթում եմ բոլորիս ԲԱՐԻ ԵՐԹ...
#համալսարան #սեպտեմբերի1 #բարիգալուստ
31/08/2023
Սկսի՛ ր ուսումնասիրել հոգեբանությունը մեզ հետ🧠
Անահիտ Տեր-Ստեփանյանը մեր «Հոգեբանության» ֆակուլտետի դասախոսն է։
Բացի այն, որ ընկեր Տեր-Ստեփանյանը հիանալի մանկավարժ է նա նաև ունի շատ մեծ փորձ հոգեբանության ոլորտում։
✅ունի հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
✅հեղինակել է մի շարք գիտահետազոտական աշխատանքներ և տպագրվել միջազգային ամսագրերում
✅հոգեդիագնոստիկ աշխատանքներ է իրականացրել հետտրավմատիկ/հետպատերազմյա սթրեսային խանգարում ունեցող՝ 44 օրյա պատերազմի մասնակից զինծառայողների հետ
2011 թվականից դասավանդում է մեր համալսարանում, տալով շրջանավարտներ, ովքեր հասել են մեծ հաջողությունների հոգեբանության ասպարեզում։😊
26/08/2023
Ընդունելությունը շարունակվում է 🙂
👉Դիմի՛ր հեռակա ուսուցման համար
«Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական» համալսարանը առաջարկում է ՀԵՌԱԿԱ ԵՒ ԱՌԿԱ ուսուցման համար հետևյալ ֆակուլտետները բակալավրիատում և մագիստրատուրայում․
✅իրավագիտություն
✅միջազգային հարաբերություններ
✅ֆինանսներ
✅հոգեբանություն
✅օտար լեզուներ
✅ տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Ժամանակ մի կորցրու դիմիր հիմա՝ https://shorturl.at/aGP58
ԴԻՄՈՒՄ
21/08/2023
Այսօր >-ի հյուրն է ՄՏԻՀ դասախոս, իրավաբանական ֆակուլտետի դեկան, ՀՀ արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, պրոֆեսոր
Ժիրայր Խառատյանը:
Շուրջ 20 տարի է, ինչ Ժիրայր Խառատյանը աշխատում է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում, կեսդարյա աշխատանքային կենսագրություն է ժառանգել դատախազության համակարգին:
Բազմիցս պարգևատրվել է մեդալներով, շքանշաններով, պատվոգրերով:
2003 թվականին արժանացել է կոչմանը։
Առ այսօր հանդիսանում է ՄՏԻՀ Գիտական Խորհրդի անդամ և իրավաբանական ֆակուլտետի դեկան:
❓Պարոն Խառատյան, ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենամեծ ձեքբերումը։
-Իմ ամենամեծ ձեքբերումներն են լավ ընտանիք կազմելը, լավ երեխաներ դաստիարակելը և հասարակությանը պիտանի լինելը ։
❓Ունե՞ք սկզբունք, որով առաջնորդվում եք կյանքում։
-Իմ սկզբունքներն են ազնվությունը , շիտակությունը և անկեղծությունը։
❓Ո՞վ է ձեր սիրելի գրողը:
-Սիրում եմ Դոստոևսկի ,երիտասարդ տարիներին նախընտրում էի Դյումա կարդալ։ Հայ հեղինակներից սիրում եմ Թումանյան , Չարենց , Սևակ:
❓Պարոն Խառատյան, եթե կյանքը երկրորդ անգամ տրվեր, ինչպե՞ս կուզեիք ապրել, ի՞նչ ուղի կընտրեիք։
-Չնայած ունեցել եմ բազմաթիվ դժվարություններ , հիասթափություններ , մշտապես պատասխանատվության ծանր բեռ եմ կրել ուսերիս, այդուամենայնիվ , իմ գործունեությամբ օգուտ եմ բերել մարդանց և հանրությանը: Եթե կյանքը երկրորդ անգամ տրվեր, ես կուզեի անցնել կյանքի նույն ճանապարհը։
11/08/2023
📒Եկեք ծանոթանանք մեր պրոֆեսորադասախոսական կազմի հետ
Սա մեր սիրելի ուսումնական գծով պրոռեկտոր Կարինե Զատիկյանն է։❤️
Տիկին Զատիկյանը ունի տարիների մանկավարժական փորձ և վայելում է մեծ հարգանք դասախոսների և ուսանողների կողմից։
Ուսանողների հետ տարվող բոլոր աշխատանքներում Տիկին Զատիկյանը փորձում է հնարավորինս շատ կիսվել իր տարիների փորձով և գիտելիքներով։🙋♂️
✅ավարտել է ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետը
✅ստացել է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանում։
✅ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Վաստակավոր մանկավարժ» ոսկե մեդալով
❗❤️Մենք հպարտ ենք որ մեր համալսարանում ունենք այսպիսի փորձառու մասնագետներ, ովքեր գիտեն ինչպես աշխատել երիտասարդների հետ և կրթել բարձրակագ մասնագետների։
01/08/2023
!!! ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Ա․ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2023-2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ:
Դիմիր հիմա՝ http://surl.li/jqkdh
Օգնեք ձևավորել գալիք սերունդի մտքերը մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի ֆակուլտետում: 🎓📚
Զարգացրեք մեր ապագան. միացեք «Ա․Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական» համալսարանին: ✏️🌟
Դուք հետաքրքրվա՞ծ եք կրթելու և ոգեշնչելու երիտասարդ սովորողներին: Հրավիրում ենք ձեզ սկսելու այդ ուղին մեզ հետ և դառնալ հմուտ մանկավարժ՝ հաջորդ սերնդին խոստումնալից գիտելիքներ տալու համար:
Տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի ֆակուլտետում սովորելու առավելությունները.
🔸 Համապարփակ ուսումնական ծրագիր. սերտեք մանկավարժական տեսությունների, երեխաների զարգացման, ուսումնական պլանի ձևավորման և տարրական կրթությանը մեթոդոլոգիաներում:
🔸 Փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ. սովորեք փորձառու մանկավարժներից, ովքեր նվիրված են ապագա ուսուցիչներին նախապատրաստելուն՝ սովորեցնելով կրտսեր սերնդի հետ աշխատելու հմտություններին:
🔸 Գործնական ուսուցում. ներգրավվել գործնական ուսուցման փորձառություններով՝ պրակտիկայի, դասընթացներին մասնակցելով և դասավանդման պրակտիկայի միջոցով՝ ապահովելով գործնական ուսուցում և հմտությունների զարգացում:
🔸 Երեխաների նկատմամբ յուրահատուկ մոտեցում. մշակել ռազմավարություններ՝ խթանելու դրական և ներառական ուսումնական միջավայր՝ բավարարելով սովորողների կարիքները:
🔸 Կրթական նորարարություններ. ուսումնասիրեք դասավանդման նորարարական մեթոդները, կրթական տեխնոլոգիաները և ժամանակակից մանկավարժական մոտեցումները, որոնք մեծացնում են ուսանողների ներգրավվածությունը և ուսումնառության արդյունքները:
🔸 Կարիերայի հնարավորություններ. պատրաստվեք լիարժեք կարիերայի որպես տարրական դպրոցի ուսուցիչ, կրթական խորհրդատու, ուսումնական պլան մշակող կամ կրթության ադմինիստրատոր:
Դիմե՛ք հիմա։