Եղիշե Չարենց,թիվ 67 դպրոց

Եղիշե Չարենց,թիվ 67 դպրոց

Share

Ես այցեելում եմ Եղիշե Չարենցի թիվ 67 դպրոց և գոհ եմ ամեն ինչից

25/06/2013

Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…

25/06/2013

ԳլխավորԴպրոցներՔարտեզՀետադարձ Կապ

Մեզ արդեն օգնել է`

1644 մարդ՝ 659128886.50 դրամ

ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օգնիր դպրոցիդ և Օգնիր մանկապարտեզիդ կայքերի նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը
Օգնիր դպրոցիդ և Օգնիր մանկապարտեզիդ կայքերի նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը: Կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 648787962.50 հազար դրամ: Գումարը նվիրաբերել են 1435 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ: Օգնիր մանկապարտեզիդ կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 4120 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 385996636.35 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով, 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հա

25/06/2013

«Դեռ դպրոցում էլ թատրոնը փրկում էր ինձ».

Վերջապես եկավ բոլոր դպրոցահասակների այդքա~ն սպասված սեպտեմբերը: Վերջապես գնված նոր զգեստը, տետրը, գրիչը, պայուսակը ծառայեցին իրենց նպատակին Loveyou.am կայքը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ մի շարք է անում, որում հայտնի մարդիկ պատմում են իրենց դպրոցական տարիների, արկածների մասին:
Մեր առաջին զրուցակիցը դերասանուհի Լիլի Էլբակյանն է: Լիլին դպրոց է հաճախել յոթ տարեկանից: Սովորել է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում: Մինչև դպրոց հաճախելը հաշվել չի իմացել, փոխարենը կարդալ գիտեր. «Հաշվել մինչև այսօր էլ չգիտեմ»,-կատակով ասում է դերասանուհին: Լիլիի հիշողության մեջ տպավորվել է «իր կլյոշ սև յուբկանJ»
- Լիլի, ինչպե՞ս էիր դպրոցում սովորում:
- Դպրոցում միշտ վատ եմ սովորել: Լավ էի սովորում միայն այն առարկաները, որոնք ինձ հետաքրքրում էին, օրինակ` գրականությունը: Միայն երկրորդ դասարանում եմ գերազանցիկ եղել: Միջակ սովորող երբեք չեմ եղել, բայց շատ վիրավորական էր, երբ «Ա» տառը տգեղ գրելու համար «չորս» ստացա: Այդ օրվանից մինչև այսօր ձեռագիրս անտանելի տգեղ է: Ես իմ գնահատականները վաստակում էի հանդեսների ժամանակ` Ե. Չարենցի տարբեր ստեղծագործությունները կարդալով: Դեռ այն ժամանակ էլ թատրոնը փրկում էր ինձ:
- Դպրոցական տարիներին արկածներ պատահե՞լ են:
- Այո, շատ են եղել: Ես ու իմ ընկերուհի Աննան միշտ փախնում էինք դասից Երբ դասարանի երեխաներն ինչ-որ վատ բան էին անում, միշտ ինձ վրա էի վերցնում: Դպրոցում սովորելու տարիներին մեր բնակարանը գտնվում էր Զաքյան փողոցում, տատիկիս բնակարանն էլ Ամիրյան փողոցում էր, իսկ դպրոցս գտնվում էր այս երկու փողոցների միջև, և ես շատ հաճախ մեր տնից գնում էի տատիկի տուն, քնում ողջ դասաժամերին, հետո` դասերի ավարտից հետո, գնում տուն. այսպես տարիներ շարունակ
- Ուսուցիչների «գլխին ինչ-որ բան սարքե՞լ ես»:
- Այո: Քանի որ մութ ու ցուրտ տարիներն էին, ու գործ քիչ կար, ուսուցիչների գլխին շատ վատ բաներ եմ արել: Հիմնականում մեծ եղբորիցս էի սովորում, ով արդեն փորձ ուներ այս հարցում, օրինակ` ասեղ դնել, վատ հոտով իր պայթեցնել: Ամենածիծաղելին քիմիայի դասին էր. ես ու ընկերուհիս դասից փախել էինք ու նստել հենց դասարանի պատուհանագոգին, ծածկվել` վարագույրով: Դասի վերջում դասատուն եկավ ու մեզ հաջողություն ասեց. մենք շատ ամաչեցինք:
- Ինչպե՞ս անցավ Վերջին զանգդ: Ի՞նչ էիք բեմադրել:
- Վերջին զանգը շատ հետաքրքիր անցավ: Ես բեմադրել էի «Фабрика звезд»-ը, որը այդ ժամանակ շատ արդիական էր: Ես վարում էի, իսկ դասարանցիներս էլ փոխած բառերով երգեր երգում: Դպրոցում բոլորն ասում էին, որ ամենալավ բեմադրությունը մերն էր J
- Իսկ ուզու՞մ էիր դպրոցն ավարտել:
- Շատ էի ուզում, որովհետև երազում էի ընդունվել Թատերական ինստիտուտ, բայց հիմա, երբ հետ եմ նայում, կարոտում եմ դպրոցը:
- Կհիշե՞ս դպրոցում պատահած ամենազավեշտալի դեպքը:
- Ամենազավեշտալի պատմությունը մի քիչ դաժան է եղել` ծեծել եմ մի տղայի, ով չաղ էր ու ինձնից էլ ուժեղ: Այսպես եղավ` անգլերեն դասը չպատասխանելու համար ես սկսեցի ավլել դասարանը, նա էլ իմ հետևից Թագուշ կանչեց: Թագուշը մեր հավաքարարն էր, ես էլ այդ ժամանակ ասեցի, որ Թագուշը տատիկդ է ու շատ ուժեղ ծեծեցի J Շատ վատ հետևանքներ ունեցավ այս դեպքը, բայց դա չխանգարեց այդ տղային հաջորդ տարիների ընթացքում ինձ սիրահարվել:
-Շա՞տ էիր սիրո խոստովանություններ լսում:
-Առհասարակ ինձ շատ էին սիրահարվում, ես էլ էի շատ և շուտ սիրահարվում: Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին էլ մի հումոր էին ուսանողներն անում: Ասում էին, թե Լիլիի համար լսարան այնքան մարդ է գալիս ու գնում, որ շուտով ռեկտորն էլ կգա ու կասի, որ սիրում եմ: Ռեկտորն այդ ժամանակ ոչ ավել-ոչ պակաս Սոս Սարգսյանն էր

25/06/2013

Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի տնօրենը պարգևատրվել է «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով»

Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը տոնում է հիմնադրման 60-ամյակը: Այս կապակցությամբ, ինչպես նաև կրթության ոլորտում ներդրած ավանդի համար, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետի անունից, շնորհավորելով դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանին, նրան է փոխանցել «Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալ»:
Աիդա Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի և մանկավարժների հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Սովորողների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի համար Երևանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել պատմության ուսուցչուհի Հասմիկ Սիմոնյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Քնարիկ Բելաբեկյանը, դասվարներ Սուսաննա Ապոյանը և Գոհար Բաղդասարյանը:

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ամիրյան 9
Erevan
125545