ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ

Share

Հասցե` ք.Երևան 0009, Տերյան 105, 1-ին մասնաշենք հեռ.010-524832 ՔՏ և ԲՃ Ֆակուլտետ

Photos from ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ's post 03/12/2018

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՔՏ ԵՎ ԲՃ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ «ՔԻՄԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՔՏ և ԲՃ ֆակուլտետի Ուսանողական Խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնագիտական և հետաքրքիր միջոցառում։

«Քիմիական տեխնոլոգիաներ և բնապահպանական ճարտարգիտություն» խորագրով միջոցառմանը հրավիրված էին ոլորտի ներկայացուցիչեր, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, ուսանողներ և աշակերտներ։

• Հրավիրված մասնագետները ներկայացրեցին հետևյալ թեմաները․
«Կենսատեխնոլոգիայի անցյալը, ներկան և ապագան»
• «Հայաստանում ՄԱԿ_ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ու Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարման տեխնոլոգիական և ֆինանսական գործիքները»
• «Զբաղվածության աջակցության պետական ծրագրեր»

Արդյունավետ քննարկման արդյունքում ուսանողները ստացան նոր և օգտակար գիտելիքներ, ծանոթացան ներկայացված թեմաների մասնրամասներին։

Հանդիպման ավարտին ՔՏ և ԲՃ ֆակուլտետի տաղանդաշատ ուսանողները ներկայացան համերգային փոքրիկ ծրագրով։




#ՀԱՊՀՈւԽ

21/11/2018

Դեկտեմբերի 3-ին ժամը՝ 15։00 –ին, 1301 լսարանում տեղի կունենա ՔՏ և ԲՃ ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված միջոցառում

Օրակարգում ՝

Հ. Հովհաննիսյան՝ ՀՀ ԳԱԱ 《Հայկենսատեխնոլոգիա》 ԳԱԿ, լաբ. վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր, թեմա՝《Կենսատեխնոլոգիայի անցյալը, ներկան և ապագան》

Ա. Գաբրիելյան՝ 《Խազեր》 հասարակական կազմակերպություն, թեմա՝ 《Հայաստանում ՄԱԿ_ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ու Փարիզյան համաձայնագրի դրույթների կատարման տեխնոլոգիական և ֆինանսական գործիքները》

Ն. Տիգրանյան՝ Զբաղվածության պետական գործակալություն, թեմա՝ 《Զբաղվածության աջակցության պետական ծրագրեր》

Համերգային ծրագիր

ՔՏ և ԲՃ ֆակուլտետի ՈւԽ

Photos from ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ's post 24/09/2018

ՀԱՊՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի 3_րդ կուրսի ուսանողները՝ 15.09.18 թ._ին այցելեցին Darman Test հետազոտական կենտրոն, որտեղ ապագա տեխնոլոգները ծանոթացան վերլուծական լաբորատորիայի ողջ գործընթացին, սարքավորումների աշխատանքի սկզբունքին, հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև կենտրոնի պատմությանը, տեղեկացվեցին գործընկերների և կենտրոնի հիմնական նպատակների մասին։ Ուսանողներին հետաքրքրեցին կենտրոնի աշխատանքային պայմանները՝ հետագայում լաբորատորիայում աշխատելու ակնկալիքով։ Ուսանողները կենտրոնից հեռացան նոր սպասելիքներով՝ ապագայում մասնագիտական գիտելիքների լրացման հստակ որոշումով։

Photos from ՀԱՊՀ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ's post 21/02/2018

ՀԱՊՀ ՔՏ և ԲՃ ֆակուլտետի ուսանողական խորհրդը կազմակերպեց այցելություն "Coca-Cola" ընկերության գործարան, որտեղ ապագա Սննդի և Քիմիկան տեխնոլոգներն ծանոթացան արտադրման և շշալցման ողջ գործընդացին:
Ֆակուլտետի շուրջ 20 ուսանողներ մասնակցություն ունեցան էքսկուրսիային: Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ընկերության պատմությանը, արտադրական պրոցեսին, ինչպես նաև այցելեցին ընկերության հսկայական պահեստները և իրենց զգացին "Coca Cola"-ի դրախտային աշխարհում:
Իսկ թե ինչպիսի ոգևորությամբ և առաջ շարժվելու ձգտումով հեռացան պոլիտեխնիկցիները աշխարհի ամենահայտնի ըմպելիքներից մեկի գործարանից, ավելորդ է նույնիսկ նշելը:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՐԱԶԴԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան 22/12/2017

Այս անգամ ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա. Թադևոսյանն ու տ.գ.թ., դոցենտ Գ. Վարդերեսյանը այցելեցին Հրազդան քաղաքի մի շարք դպրոցներ։

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՀՐԱԶԴԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան Քիմիան գիտություն է, որը կարող է նպաստել ոչ միայն քիմիական ոլորտի, այլև երկրի ամբողջ տնտեսության զարգացմանը։ Դեղամիջոցներ, սննդանյութեր, գյուղատնտեսություն, շինան...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան 24/10/2017

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Վարչական շրջանի բնապահպանական խնդիրներին նվիրված գիտաժողովներն անցկացվում են սկսած 2011 թվականից և հիմնական առանցքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնն է` ի դեմ գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահ, ՀԱՊՀ Քիմիա-կենսա և բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանի։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ - Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկեց «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլ...

Photos from Polytechnic Student Council / Պոլիտեխնիկ Ուսանողական Խորհուրդ's post 16/09/2017

Սեպտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվում էին առաջին կուրսեցիների հետ հանդիպումները։ Առաջին մասնաշենքի ֆակուլտետային Ուսանողական խորհրդի սենյակում տեղի ունեցավ Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի հանդիպումը ֆակուլտետի առաջին կուրսեցիների հետ:
Պահպանելով ավանդույթը ՀԱՊՀ ՈՒԽ նախագահության անդամները և ֆակուլտետային ուսխորհրդականները ներկա էին գտնվել հանդիպումներին։
Ուսանողներին ներկայացնելով ՈՒԽ առաքելությունը, ձեռքբերումներն ու նվաճումները Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ (Bagrat Movsisyan)-ը խոսեց ուսանողական կառույցի կազմակերպած մի շարք միջոցառումների և առաջիկա բազմատեսակ ծրագրերի մասին։

 ԵԶՐԱՓԱԿԻՉ 01/06/2017

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՀԱՊՀ ՈՒԽ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Այսօր ՝ մայիսի 31-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի նորաբաց ակումբում, տեղի ունեցավ շախմատի միջֆակուլտետային մրցաշարի՝ «Շախմատի ինժեներ 2017»-ի երկրորդ ՝ եզրափակիչ փուլը ։
Մրցաշարին ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նահագահ Գոռ Վարդանյանը, դասախոսներ ուսանողներ, ովքեր ուշադրությամբ հետևում և քաջալերում էին խաղացողներին։
Մասնակիցները՝ ՀԱՊՀ ուսանողները, քոլեջի և ավագ դպրոցի աշակերտները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներն էին։ Խաղի վերջնահաշվարկից հետո հայտնի դարձան «Շախմատի ինժեներ 2017» միջֆակուլտետային մրցաշարի լավագույն երեք հորիզոնականները գրաված ֆակուլտետները

1․Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա
2․ ՀԱՊՀ քոլեջ
3․ Էներգետիկայի և Էլեկտրատեխնիկայի ինստիտուտ։

Լավագուն արդյունք ցուցաբերած խաղացողներին ՀԱՊՀ ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը հանձնեց պատվոգրեր։ Երեք լավագույն ֆակուլտետները ևս պարգևատրվեցին պավոգրերով , իսկ առաջին՝ պատվավոր հորիզոնականը գրաված «Քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա» ֆակուլտետին Գոռ Վարդանյանը հանձնեց «Շախմատի ինժեներ 2017» գավաթը։

Շախմատի միջֆակուլտետային մրցաշարը ունի շարունակական բնույթ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան 2017 /National Polytechnic University of Armenia 2017 02/04/2017

ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ Է ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ «ԴՊՐՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ
«Դպրություն» կրթական հաղորդաշարը անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին՝ ներկայացնելով պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմը, համալսարանի համագործակցության ուղղությունները, լաբորատոր բազան և ապագայի տեսլականը:
Հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հողումով՝ https://youtu.be/7slsecj3SQU

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան 2017 /National Polytechnic University of Armenia 2017

Photos 14/07/2016

Ձեզ ենք ներկայացնում 2016-2017 ուս.տարվա ՔՏ և ԲՃ ֆակուլտետ ԱՆՎՃԱՐ ընդունված դիմորդների ցանկը

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


ք. Երևան, Տերյան 105
Erevan
0009