Այբ Բեն Գիմ Ակումբ

Այբ Բեն Գիմ Ակումբ

Share

Մեր աշխատանքը հիմնված է սիրո, խաղի, շարժման և նեյրոհոգեբանական մոտեցումների վրա։

Զարգացման կենտրոն երեխաների համար՝ նեյրոհոգեբանական, խոսքային և սենսոմոտոր միջամտություններով։ Աշխատում ենք անհատական մոտեցմամբ:

25/05/2026

📢 «Դիզարտրիա․ տեսություն, պրակտիկա և գործիքներ»

«Հարմոնի ակադեմիան» սիրով հրավիրում է 4-ժամյա տեսագործնական թրենինգի՝ նվիրված դիզարտրիայի ախտորոշման, նեյրոհոգեբանական և լոգոպեդական աշխատանքների կազմակերպմանը։

📅 Հունիսի 6
🕚 Ժամը՝ 11:00–16:00
📍 Հասցե՝ Աթոյան 4
☕ Ներառված է սուրճի ընդմիջում
💰 Մասնակցության արժեքը՝ 10․000 դրամ

Թրենինգի ընթացքում՝

• Դիզարտրիայի տեսակներն ու տարբերակումը
• Նեյրոհոգեբանական հիմքերը
• Ախտորոշման ալգորիթմներ
• Օրալ պրաքսիս և շնչառական գնահատում
• Գործնական վարժություններ
• Սենսոմոտոր և լոգոպեդական մոտեցումներ
• Քեյսերի վերլուծություն
• Տանը կիրառվող գործիքներ

Թրենինգը նախատեսված է՝
լոգոպեդների, հոգեբանների, հատուկ մանկավարժների, ուսանողների և ոլորտի մասնագետների համար։

📍Նախապես գրանցումը պարտադիր է
👥 Խմբային հայտերի դեպքում՝ 20% զեղչ

📞 Գրանցման համար՝
+374 91 910343

📩 Գրանցվել կարող եք նաև՝
[email protected]

Կազմակերպիչ՝
«Հարմոնի ակադեմիա»
Դասընթացավար՝ Արմինե Դավթյան
https://www.facebook.com/share/v/18c9xozCGm/

Photos from Այբ Բեն Գիմ Ակումբ's post 21/05/2026
21/05/2026
19/05/2026

✨ Հոգսաշատ առօրյայիս մեջ երբեմն կանգնում եմ ու նայում դեռ չավարտված պատերին, կիսատ դարակներին, մաշված հատակին…

💭 Ու մտքումս հազար հարց է անցնում՝
կհասցնե՞նք…
կստացվի՞…
կկարողանա՞նք երեխաների համար իսկապես ջերմ, ապահով ու զարգացնող աշխարհ ստեղծել…

🤍 Ես լուռ ու մտազբաղ փորձում էի ամեն ինչ հասցնել՝ հաճախ ներգրավելով հարազատներիս, ընկերներիս, նույնիսկ զավակներիս… միայն թե ծնողներին չծանրաբեռնեմ…

Իսկ ծնողները՝ լուռ տեսնում են…

🌿 Տեսնում են հոգնածությունս,
վազքերս,
անհանգիստ օրերս,
չասված մտահոգություններս…

✨ Ու մեկ-մեկ, առանց ավելորդ խոսքերի, գալիս է օգնությունը…

🧸 Մեկը խաղալիքներ է բերում,
🎨 մյուսը՝ ներկ,
🤝 մյուսը՝ ֆինանսական աջակցություն,
💌 մեկ ուրիշը պարզապես ասում էր․
«Մենք ձեր կողքին ենք…»

💞 Եվ հենց այդ պահին հասկանում ես՝
սա պարզապես կենտրոն չէ…

🏡 Սա մի մեծ, ջերմ ու միասնական ընտանիք է, որտեղ երեխաները մեծանում են սիրո, հոգատարության ու պրոֆեսիոնալիզմի մեջ,
իսկ դրա ամենամեծ ապացույցը մեր հավատարիմ, գիտակից ու գնահատող ծնողներն են։

🙏 Շնորհակալ եմ բոլորիդ…

❤️ Ձեր լուռ աջակցությունը երբեմն ավելի բարձր է խոսում, քան հազար բառը…

✨ «Այբ Բեն Գիմ» ակումբ ✨
Ձեր ընկեր Դավթյան

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Atoyan 4
Erevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00