03/12/2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը հանգեցրել է այնպիսի մասնագիտությունների առաջացմանը, որի մասին ոչ ոք չէր մտածում մոտ 10 տարի առաջ: Ամենատարածված և բարձր վարձատրվող ՏՏ մասնագիտությունների վարկանիշային աղյուսակում ամենաբարձր դիրքերը զբաղեցնում է վեբ ծրագրավորողի մասնագիտությունը։ 💻
Աշխարհում տարբեր պրոֆիլների և մակարդակների ավելի քան 11 միլիոն վեբ ծրագրավորողներ կան, սակայն ըստ CMS ամսագրի և «Runet Rating»- ի տվյալների, ընկերությունների 62%-ը և վեբ-ստուդիաները նոր կադրերի մեծ կարիք ունեն: Ահա թե ինչպես են նրանք պատասխանել կայքի զարգացման ոլորտում աշխատողների պակասի հարցին։
Մինչ օրս բոլոր վեբ-ստուդիաների միայն քառորդ մասն է բավարարված իրենց աշխատակիցների թվից: Ստացվում է, որ շատ ծրագրավորողներ կան, բայց, միևնույն է, պակաս կա․ իսկ ինչո՞ւ։
Պատճառները մի քանիսն են․
📌Գործատուների 15.9% -ը կարծում է, որ պոտենցիալ աշխատակիցների կրթության մակարդակը չի համապատասխանում շուկայի պահանջներին (չկա համապատասխան պորտֆոլիո, թիմային աշխատանքի փորձ):
📌Ընկերությունների 15% -ը կարծում է, որ հիմնականում չկան այնպիսի որակյալ ծրագրավորողներ, որոնք կարող են զարգացնել բարդ ծրագրեր (հատկապես մարզերում):
📌Ընկերությունների 7.3% -ը նշում է, որ վեբ շատ հավելվածների մասնագետներից շատերը նախընտրում են աշխատել ազատ գրաֆիկով:
📌Վեբ-ստուդիաների 6.3% -ը կարծում է, որ համագործակցությունը չի ստացվում, քանի որ դիմորդների աշխատավարձի ակնկալիքները չեն համապատասխանում գործատուների հնարավորությունների հետ:
Այսպիսով նրանք, ովքեր տիրապետում են վեբ նախագծի ստեղծման ամբողջ պրոցեսին և կարող են ցույց տալ իրենց գործի մեջ, իսկապես քիչ են: Այդպիսիներն արդեն աշխատանքի են տեղավորվել մեծ վեբ-ստուդիաներում, կամ էլ աշխատում են ազատ գրաֆիկով, քանի որ կարծում են, որ այդպիսով աշխատավարձը ավելի մեծ է, քան որևէ փոքր բիզնեսում վարձատրությունը:
Համոզվել վեբ ծրագրավորողի մասնագիտության պահանջված լինելու մեջ՝ շատ հեշտ է: Բավական է փնտրել ցանկացած առցանց աշխատանքի հայտարարությունների կայքում։
Ըստ staff.am-ի 2018 թվականի վերլուծության՝ ՏՏ ծրագրերի և տեխնոլոգիաների իմացության պահանջ ունեցող բոլոր աշխատանքների թոփ 15 ամենապահանջվածների եռյակը համալրում են հիմնականում վեբ տեխնոլոգիաներում կիրառվող ծրագրավորման լեզուները։
Բազմաթիվ գործատուներ կարծում են, որ ԲՈՒՀ-ական կրթությունը դանդաղ զարգացող է և զուգահեռ չի ընթանում նոր պահանջներին։ Հետևաբար լավ մասնագետ դառնալու համար, ում համար ընկերությունները կպայքարեն, դուք ոչ թե դիպլոմի կարիք ունեք, այլ խորը գիտելիքների:
💵Վեբ ծրագրավորողի մասնագիտությունը ոչ միայն պահանջված է, այլև բարձր վարձատրվող: Ըստ staff.am-ի միջին աշխատավարձը ՏՏ մասնագետների համար 2018-ին կազմում է 410․000 ՀՀԴ։
Այս մասնագիտությունը չունի կարիերայի վերջնակետ: Քրտնաջան աշխատելով և հաջողությամբ խոշոր նախագծեր իրականացնելուց հետո՝ դուք կարող եք դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար կամ նույնիսկ ՏՏ տնօրեն: Բացի այդ, վեբ-մշակողները հաճախ ընտրում են freelancing և կախված չեն լինում որևէ մեկից: Եվ այս մասնագիտությունը հիանալի հարթակ է ինտերնետում ձեր բիզնեսը սկսելու համար:
__________________________________
✅Գրանցման կամ հավելյալ տեղեկությունների համար զանգահարել`
Հեռ․՝ +374 77 244 754 , +374 41 076 644
Կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։
__________________________________
#ՍտեպԿոդ #վեբծրագրավորում #դասընթացներ