44 Factory School

44 Factory School

Share

Ընդամենը 4 ամսում սովորիր 21-րդ դարի ամենապահանջված և բարձր վարձատրվող մասնագիտությունները։ 😍

Photos from OMNI's post 16/05/2023

Երբ Wearm School-ը հեղաշրջում է ոլորտը😎

Մեր աշխատանքը OMNI ընկերության համար😊

Photos from CDEK Armenia/ՍԴԷԿ Հայաստան's post 11/05/2023

Մեր աշխատանքը ՍԴԷԿ ընկերության համար😊

05/05/2023

Վայելե՜ք մեր կատարած աշխատանքը ՍԴԷԿ ընկերության համար։😊

Photos from Wearm's post 01/03/2023

🖤

Photos from Wearm's post 28/02/2023
07/09/2022

Հարգելի՛ դիմորդներ,

Մենք գնահատում ենք յուրաքանչյուրիդ` մեր դպրոցն ընտրելու համար։

Այնուամենայնիվ, ցավով պետք է նշենք, որ այս պահին մեր ընդունելությունը փակ է երկու ամսով։

Պատճառը մեր մասնագետների վերապատրաստումն է և մեր առկա ռեսուրսների զարգացումը։
Վստահեցնում ենք, որ ավելի մեծ ու ժամանակից կրթական մոդելով ենք հանդես գալու։

Մենք ամեն օր մտածում ենք մեր ուսանողների զարգացման ու շուկայում նրանց տեղն ունենալու մասին։ Այսքանը գիտակցելով էլ որոշել ենք փոքրիկ դադար վերցնել` ոլորտում առաջատարի դիրքերն ամրապնդելու համար։

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ներկայումս մեր ավարտած ուսանողները և դասախոսական կազմը, այս ամենին զուգահեռ, աշխատում են կարճամետրաժ մուլտֆիլմ ստեղծելու վրա։

Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ վստահելու և մեր դպրոցի կողքին լինելու համար։
Առաջիկայում հանդես ենք գալու մեծ միջոցառմամբ, ուստի սպասե՛ք անակնկալների։

Սիրով`
Wearm School թիմ։

08/08/2022

Այսօր Վիարմս դարձավ 4 տարեկան։ Ձեզ համար կարող է հերթական ընկերությունը թվալ, բայց ինձ համար այս 4 տարին Վիարմի հետ մի ամբողջ կյանք արժի։
Նա մնացել է կողքիս, երբ բոլորն են լքել մեզ, սպասել է պատերազմից ետ վերադառնամ, հիվանդացել, լացել է երեխայի պես, թուլացել ընկել, հետո ուժ հավաքել և ոտքի է կանգնել։ Ամեն նոր ուսանողի ճակատագիրը կապել է իր հետ, նրա հետ երազել, սովորել, ձախողել ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ գրանցել իր հերթական հաջողությունները։
Ես եթե մոռանամ էլ, Վիարմը ամեն օր ինձ հիշեցնում է։
Ու գիտե՞ք` ինձ ռազմի դաշտում մի բան էր դուխ տալիս, որ ունեմ իրեն։ Վստահ էի, որ իմ անցած դժվար ու սարսափելի օրերը կպատմի մարդկանց, որոնք ինձ չեն հասցրել ճանաչել։ Գիտեի, որ այս կյանքում մի բան արել եմ ու հանգիստ կարող եմ գնալ մինչև վերջ, մինչև մահ, բայց ինքը ինձ չսպանեց, հակառակը` ստիպեց ապրել ու նորից սկսել 0-ից` ինչպես սկզբից էր։
Գիտեմ շատերդ լսել եք Վիարմի մասին, շատերդ գիտեք, պատերն են պատմել` ինչ եք խոսել իրենց կողքին մեր մասին, երբ մեզ բղավել եք, որ չեք լսել մեր մասին․․․

Ես երեխա չունեմ, բայց Վիարմս իմ տղեն ա, հա՛ Վիարմս հայերենասեր ուժեղ տղա է, իր անունը միայն ամեն ինչ ասում է։ Շնորհավոր ծնունդդ տղե՛ս, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, կողք կողքի․․․

Տնօրեն
Արմեն Քոչարյան

25/07/2022

Շաա՜տ մեծ անակնկալ ունենք Ձեզ համար և նոր շունչ` հայկական մուլտարտադրության համար🥳

Շուտով Ձեզ կներկայացնենք Wearm թիմի և մեր ուսանողների կողմից ստեղծած մեր հեղինակային հայկական մուլտը☺

Նաև սիրով հայտնում ենք, որ մուլտի պրեմիերայից հետո սկսելու ենք առանձին դասընթացներ, որի շրջանակում կսովորեցնենք ստեղծել Ձեր երազանքի մուլտը։

Wearm School Armenia
Մեկ քայլ մոտ քո երազանքին

We have a very big surprise for You and a new breath for Armenian cartoons🥳

Soon we will present Armenian cartoon created Wearm team and our students☺

Also, we would like to inform that after the premiere of the cartoon, we will start special courses and we will teach how to create the cartoon of Your dreams.

Wearm School Armenia:
One step closer to your dream

05/07/2022

Վայելե՛ք Wearm School Armenia-ի կողմից ստեղծած հայկական նոր տառատեսակը` «ՄԱԶԵՏԱ»-ն 😍։

«ՄԱԶԵՏԱ»-ն ստեղծելիս մենք նպատակ ենք ունեցել տառատեսակին տալ հային բնորոշ
հատկանիշներ, թարմացնել շուկան նորով, ոգեշնչել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստեղծել նորը, բայց չեն համարձակվում 😎։

⬇ Ներբեռնե՛ք հայկական տառատեսակ «ՄԱԶԵՏԱ»-ն` անցնելով հղումով` https://www.behance.net/gallery/147311783/Armenian-new-font-MAZETA

🖤 Wearm School Armenia-ն երբեք չի դադարում ինքնակրթվել, ստեղծել նորը, պայքարել ու հաղթել։

Wearm School Armenia
Մեկ քայլ մոտ քո երազանքին

04/05/2022

Վայելե՜ք մեր ուսանողի կատարած աշխատանքը😊

Քեզ հետ կիսել եմ միշտ
Թե՛ խնդություն և թե՛ վիշտ...
Իմ Երևա՛ն, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ...

29/03/2022

Ներկայացնում ենք մեր ուսանողների կատարած հերթական ֆանտաստիկ աշխատանքը😊

Մեր տված գիտելիքների արդյունքները գտե՛ք մեր ուսանողների կատարած աշխատանքներում։

20/03/2022

Բոլոր հաջողակ մարդկանց միավորում է մեկ բան։

Նրանք բոլորը ժամանակին կատարել են ճիշտ ընտրություն։ Եվ հիմա Դո՛ւք եք այն մարդը, որը գտնվում է ամենաճիշտ վայրում ամենաճիշտ պահին։

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Movses Khorenatsi 15
Erevan