Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց

Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց

Share

Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց

1958թ. հայ մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի ծննդավայր Քանաքեռում մշակույթի նվիրյալ Թորոս Լավչյանի նախաձեռնւթյամբ հիմնադրվեց թիվ 6 երաժշտական դպրոցը, որը մի քանի տարի անց կոչվեց հիմնադիր տնօրենի ուսուցչի` Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվամբ:
Կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտագետ-քննադատ, խմբավար, մանկավարժ Անուշավան Տեր-Ղևոնդյանը /1887-1967թթ./ հայ երաժշտւթյան խորհրդային ժամանակաշրջանի լավագու

Photos from Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց's post 16/03/2026

Այսօր, մարտի 16-ին ՝ Նկարիչների միությունում տեղի ունեցավ «Արտիստը` դպրոցին» ծրագրի ցուցահանդեսը։
Յուրահատուկ նախաձեռնությունը հնարավորություն տվեց մեր երաժշտական դպրոցի պատանիներին ցույց տալ իրենց ստեղծագործական տաղանդը, հաղորդակցվել արվեստի աշխարհին և ոգեշնչել իրենց հասակակիցներին։
Շնորհակալություն դասատու ՝ Սոնա Ջառահյանին։

Շնորհակալ ենք կազմակերպիչներին
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչություն/EVNculture
այս հրաշալի նախաձեռնության համար։💛

#ԱրտիստըԴպրոցին #ԵրաժշտականԴպրոց #Ստեղծագործություն #ԱշակերտներիՀաղորդակցություն

Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան
Քանաքեռ Զեյթուն կրթության բաժին

12/03/2026

"Արտիստը՝ դպրոցին" ծրագրի ցուցահանդեսին մնաց 4 օր:

Photos from Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան's post 09/03/2026

💐💐💐

Photos from Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց's post 04/03/2026

Այսօր Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ «Չիպոլինո» համերգ-ներկայացումը՝ դաշնամուրային բաժնի վարիչ՝ Տիգրանուհի Հակոբջանյան-ի ղեկավարությամբ եվ դասատու ՝ Սոֆի Սուվարյանի անմիջական կազմակերպմամբ և նվացակցությամբ։
Բեմի ձևավորմամբ, համերգի կազմակերպմամբ մասնակցեց նաև նկարչության դասարանի դասատու՝ Սոնա Ջառահյանը։

Միջոցառումը վերածվեց իսկական տոնի․ դպրոցի դահլիճը լցված էր ժպիտներով, ոգևորությամբ և ջերմ ծափահարություններով։ Սիրված հեքիաթային կերպարների միջոցով բեմում ստեղծվեց գունեղ ու աշխույժ մթնոլորտ, որտեղ երաժշտությունը միահյուսվում էր խաղային և թատերական դրվագների հետ։

Սաները մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով ներկայացրին իրենց ելույթները՝ ցուցադրելով թե՛ երաժշտական հմտություններ, թե՛ բեմական կեցվածք։ Յուրաքանչյուր կատարում արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Համերգ-ներկայացմանը ներկա էին Քանաքեռ Զեյթուն կրթության բաժնի աշխատակիցները։
Համերգ-ներկայացումը ոչ միայն մշակութային գեղեցիկ իրադարձություն էր, այլև կարևոր հնարավորություն՝ երեխաների ստեղծագործական կարողությունները բացահայտելու և զարգացնելու համար։ Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են գեղարվեստական կրթության ամրապնդմանը։🎶👏

24/02/2026

Սիրով հրավիրում ենք🎹

Photos from Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց's post 13/02/2026

Այսօր մեծ շուքով և ջերմ մթնոլորտում կայացավ «Տեառնընդառաջ» տոնին նվիրված մեր միջոցառումը։

Դպրոցի բակում վառվեց ավանդական խարույկը, կատարվեց կրակի վրայից թռչելու գեղեցիկ արարողակարգը, իսկ մեր դպրոցի պարի համույթը ներկայացրեց տոնական ելույթ՝ ստեղծելով բարձր և ոգևորիչ տրամադրություն։

Միջոցառումը շարունակվեց Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, որտեղ տեղի ունեցավ տոնական ժամերգություն և խարույկի վառման հանդիսավոր արարողակարգ՝ ազգագրական երգի-պարի համույթի մասնակցությամբ։

06/02/2026
05/02/2026

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման նոր միասնական կարգը:

Նոր կարգավորման նպատակն է ապահովել ընդունելության և ավարտական քննությունների գործընթացների առավել համակարգված, թափանցիկ և միասնական կազմակերպում՝ սահմանելով հստակ չափորոշիչներ, պահանջներ և ընթացակարգեր։ Այն ուղղված է մշակութային կրթության որակի բարձրացմանը, սովորողների կարողությունների արդար և համարժեք գնահատմանը, ինչպես նաև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը։

Նոր կարգի ներդրումը կարևոր քայլ է ոլորտի զարգացման և կրթական գործընթացների կատարելագործման ուղղությամբ` հաշվի առնելով, որ մինչ այժմ երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում չի գործել միասնական կարգ. տարբեր կրթական հաստատություններում կիրառվել են տարբեր մոտեցումներ և ընթացակարգեր։

Կարգը նախատեսված է համայնքային և պետական դպրոցների համար, որոնք առաջնորդվում են ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններով» և համապատասխան առարկայական ծրագրերով:

Մանրամասները՝ https://escs.am/am/news/34366

28/01/2026

Շնորհավոր Հայոց բանակի 34-ամյակը 🇦🇲
Պատվով ծառայողներին՝ ամուր կամք, անվտանգ երկինք ու խաղաղ ծառայություն։ Թող Հայոց բանակը միշտ լինի ուժեղ, կազմակերպված և արժանապատիվ, իսկ նրա զինվորները՝ պաշտպանված, համախմբված և վստահ իրենց առաքելության մեջ։

Փա՛ռք Հայոց բանակին, փա՛ռք հայրենիքի պաշտպաններին🇦🇲🇦🇲🇦🇲

19/01/2026

Սիրելի հետևորդներ
Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում է ընդունելություն ՔԱՄԱՆՉԱՅԻ դասարան։ Հայկական այս գեղեցիկ գործիքի նվագը ձեր երեխայի կատարմամբ ձեզ կլցնի հպարտության և ուրախության զգացումով։ Սիրով սպասում ենք․․․

19/01/2026

Այս օրերին առատ տեղումներով պայմանավորված և անվտանգության ապահովման նպատակով դպրոցի շենքից կրկին անգամ հեռացվել են սառցալեզվակները։
Դպրոցի տնօրինությունը շարունակաբար իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական միջավայրի անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։
Աշխատանքները կլինեն շարունակական։

Քանաքեռ-Զեյթուն Կոմունալ բաժին

Photos from Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոց's post 16/01/2026

⚠️Հայտարարություն

Անվտանգության ապահովման նպատակով դպրոցի շենքից հեռացվել են սառցալեզվակները։Դպրոցի տնօրինությունը շարունակաբար իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական միջավայրի անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։

Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջան
Քանաքեռ Զեյթուն կրթության բաժին

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Զաքարիա Սարկավագի փողոց 48 շենք
Erevan
0052