ԵՊՀ Պատմության Ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոն

ԵՊՀ Պատմության Ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոն

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ԵՊՀ Պատմության Ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոն, Education Website, Erevan.

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի ընթացիկ գործունեությունը ներկայացնելու, ներկա, անցյալ եւ ապագա ուսանողներին եւ դասավանդողներին հետաքրքրող տեղեկատվության հարթակ է։

Google Drive: Sign-in 08/06/2026

#Կամավորություն
Սիրելի ուսանողներ, կից կարող եք տեսնել գիտաժողովի ծրագիրը,
եթե կլինեն ուսանողներ, ովքեր կուզեն կամավոր օգնել գիտաժողովի աշխատանքների կազմակերպմանը, խնդրում ենք կապ հաստատել դասախոս Ռուզաննա Ծատուրյանի հետ՝ գրեք կամ զանգեք [email protected]

«Տոնը և տոնահանդեսի մշակույթը որպես անցյալի և ներկայի մշակութակերտ տեքստ» խորագրով գիտաժողովի ծրագիրը՝
https://drive.google.com/file/d/1g8b0U1biokZDSVB77dIel6mwUajgSp9M/view?usp=sharing

Google Drive: Sign-in Access Google Drive with a Google account (for personal use) or Google Workspace account (for business use).

06/06/2026

Ուսանողներ, ուշադրություն!!! https://www.facebook.com/share/p/1BGWpbCLcd/?mibextid=wwXIfr

🇦🇲🇬🇧
🎓Հնագիտության կրթաթոշակ (մագիստրատուրա, դոկտորանտուրա կամ հետդոկտորանտուրա)

📍Ժնևի համալսարան, Շվեյցարիա
📅Գարուն 2027

📚Սույն ակադեմիական փոխանակման ծրագիրը նախատեսված է Ժնևի համալսարանի և Երևանի պետական համալսարանի դասական հնագիտություն ուսումնասիրող ուսանողների միջև կապեր հաստատելու համար։ Ծրագրի նպատակն է ստեղծել երկու համալսարանների միջև դինամիկ հետազոտական և կրթական ծրագիր, որը օգտակար կլինի երկու կողմերի համար և կնպաստի նրանց ակադեմիական հեղինակության ամրապնդմանը։

Հայաստանից ուսանողները հնարավորություն կունենան իրենց համալսարանական կրթությունը հարստացնելու Միջերկրածովյան աշխարհի հետ կապված աշխատանքային մեթոդների և հնագիտական նյութերի վերաբերյալ խորացված գիտելիքներով։ Նրանք նաև մուտք կունենան հարուստ արխիվներ և գրադարաններ, որտեղ կկարողանան գտնել իրենց հետազոտությունների համար օգտակար նյութեր։ Ժնևում գտնվելու ընթացքում ուսանողները կկարողանան հաճախել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի (Faculty of Letters) կողմից առաջարկվող բոլոր դասընթացներին, մասնավորապես՝ «Անտիկագիտություն» (Sciences of Antiquity) ուղղության դասընթացներին, ներառյալ կրոնների պատմությունը, հին պատմությունը և այլ առարկաներ։

Կրթաթոշակը տրամադրվում է Ժնևի համալսարանում հինգ ամիս ժամկետով։ Այն նախատեսված է հայ ուսանողների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները, մասնավորապես՝ Միջերկրածովյան աշխարհի հետ կապված հետազոտական մեթոդների և հնագիտական նյութերի ոլորտում՝ Ժնևի համալսարանի դասական հնագիտության կրթական ծրագրի միջոցով։ Այս փոխանակման ծրագրի շրջանակում հայ ուսանողները նաև հնարավորություն կունենան օգտվելու Ժնևի և Շվեյցարիայի այլ գիտական հաստատությունների գրադարաններից, ինչը նրանց հնարավորություն կտա խորացնել և զարգացնել արդեն իրականացվող հետազոտությունները։

Կրթաթոշակը ծածկում է ճանապարհածախսը, Ժնևում կեցության ծախսերը, ինչպես նաև Երևանում կազմակերպվող պարտադիր հնգամսյա նախնական ֆրանսերենի դասընթացը, որպեսզի կրթաթոշակառուն ժամանելուն պես կարողանա անմիջապես սկսել ուսումնառությունն ու գիտահետազոտական աշխատանքը։

⏳Թեկնածուներին խնդրում ենք մինչև 2026 թվականի օգոստոսի 20-ը ներկայացնել իրենց ինքնակենսագրությունը (CV), անձնագրի պատճենը, դիպլոմների պատճենները, մոտիվացիոն նամակը, մագիստրոսական, դոկտորական կամ հետդոկտորական ծրագրի համառոտ նկարագրությունը (առավելագույնը 1000 բառ), ինչպես նաև Շվեյցարիայում գտնվելու ծրագրի պլանը (ներառյալ ժամանակացույցը, հետազոտական նախագիծը և այն դասընթացները, որոնց նախատեսվում է մասնակցել)։

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով, PDF ձևաչափով, հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝

📧 [email protected]
📧 [email protected]։
______________

🎓Scholarship in Archaeology Masters, Doctorate or Post-

📍University of Geneva - Switzerland
📅Spring 2027

This exchange project is designed to establish contacts for students in classical archaeology from the University of Geneva and the State University of Erevan. The aim is to set up a dynamic research and training programme between the two institutions that will be beneficial to both and enhance their standing.

Students from Armenia will be able to complete their university programme with a good knowledge of the working methods and archaeological material related to the Mediterranean world. They will also have access to the rich archives and libraries where they will be able to find documents useful for their research. During their stay, these students may also attend all the courses given by the Faculty of Letters, and more specifically by Sciences of Antiquity, such as history of religions, ancient history, etc.

The scholarship is for a period of five months at the University of Geneva. It is intended for Armenian students who would like to gain more in-depth knowledge in particular of the working methods and archaeological material related to the Mediterranean world through the programme of courses in classical archaeology at the University of Geneva. During this exchange programme Armenian students will also have access to libraries both in Geneva and in Switzerland so as to go deeper into the research they are already carrying out.

The scholarship covers travel cost, living expenses in Geneva as well as a compulsory five-month initiation course in French at Erevan so that he/she can begin his/her studies and research immediately on arrival.

This scholarship is part of a larger-scale project to promote an exchange of students between the two countries. We underscore how important it is for the two institutions to interact, with both benefiting from increased cooperation. The use of different approaches and the synergy inherent in these exchanges could lead to future cooperation both in Armenia and in research projects linked to the Classical Archaeology Unit at the University of Geneva.

⏳ Candidates are invited to submit their CV with a copy of their passport and their diplomas as well as a letter of motivation and a short summary of their project for a Masters, Doctorate or Post Doctorate (maximum 1,000 words) and a plan for their stay in Switzerland (with a timetable, project, courses planned to take) prior to 20 August 2026.

Please send your documents in English or French and in .pdf to:
📧 [email protected]
📧 [email protected]։

Թանգարանների գիշեր և թանգարանների միջազգային օր 2026 15/05/2026

մայիսի 16 ին Թանգարանների օրը թանգարաններ անվճար այցելելու հնարավորությունից բացի տարբեր թանգարաններում կարող եք մասնակցել հատուկ միջոցառումների:
https://evnmag.com/articles/tangaranneri-gisher-ev-tangaranneri-mijazgayin-or-2026.html?fbclid=IwY2xjawR0PXNleHRuA2FlbQIxMQBicmlkETFaa09QSXRNRzVSdzN0S09Ic3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHgAlINQUFVLu7I0asehUkEtrF3ru2gPPNG2DYz8Yxpearxv4SnSFBOz6uq9k_aem_mr7Ro1l63NQFmYCjIFkTdw

Թանգարանների գիշեր և թանգարանների միջազգային օր 2026 Թանգարան Թանգարանների գիշեր և թանգարանների միջազգային օր 2026 Մայիսի 16-ին Հայաստանում կանցկացվի Թանգարանների գիշերը։ Այդ օրը Հայաստանի բազմաթիվ թանգարաններ իրենց ....

Photos from ԵՊՀ Պատմության Ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոն's post 15/05/2026

Ամփոփեցինք մեր կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի և բակալավրի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Մեր ուսանողների ներկայացրած թեմաները շատ բազմազան էին, մեկը մյուսից հետաքրքիր, ինքնուրույն հետազոտական խնդիրներ ու աշխատանքներ, որոնք անդրադառնում էին հնագիտական տարբեր հուշարձանների պեղումների արդեն սեփական փորձի վերլուծությանը, մարդաբանական, վիմագրական ինքնուրույն հետազոտությունների արդյունքների ներկայացմանը տարբեր հուշարձանների օրինակով, ազգագրական ամենաարդիական խնդիրների վերլուծություններ՝ Ալավերդու ջրհեղեղ, զբոսաշրջային ծրագրերի մեթոդներ, գյուղատնտեսական ավանդույթների փոփոխություններ, Հայաստանի անցումային շրջանի խնդիրներ, Սումգայիթից, Զագլիկի, Արցախի բռնի տեղահանության , ինտեգրացիայի մարդաբանական խնդիրներ, Դիլիֆ, Սառնաղբյուր գյուղերի առօերականության, ազգագրության պատմությանն առնչվող հետազոտություններ:
Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում ենք բեղուն մասնագիտական ճանապարհ:

12/05/2026

Այսօր, ազգագրագետ, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանի հրավերով, «Արար» ծրագրի համակարգող Գայանե Ասլանյանը հանդիպում ունեցավ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հնագիտություն և ազգագրություն կրթական ծրագրի 3-րդ կուրսի «Հայոց սոցիալական և հումանիտար մշակույթ» առարկայի ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Արար» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի ստեղծման և գործունեության նպատակները, ծրագրերն ու նախաձեռնությունները՝ միտված ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը։
Շնորհակալություն ենք հայտնում հրավերի և մեր գործունեությանը անդրադառնալու հնարավորության համար։ Նման հանդիպումները կարևոր առիթ են՝ ոլորտային ուսանողների շրջանակում ընդգծելու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նշանակությունը և դրա շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Վստահ ենք, որ նման ծրագրերի շնորհիվ ձևավորվում է ազգային արժեքները գնահատող, պատասխանատու և գիտակից երիտասարդ սերունդ։

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Erevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00