06/03/2022
Օքսֆորդի՝ առաջնորդության զարգացման ամառային հատուկ ծրագրի թիմը հրավիրում է 16 տարեկանից բարձր անձանց Օքսֆորդում և Լոնդոնում զարգացնելու առաջնորդության սեփական որակները: Բացառիկ հնարավորություն 7 օր անցկացնել Օքսֆորդի համալսարսանում, ևս 7 օր Լոնդոն քաղաքում։ ✌️🥰😍
2022 թվականի հուլիսի 31 – Օգոստոսի 14 երկշաբաթյա ծրագրի ընթացքում դուք ապրելու եք, սնվելու եք և սովորելու եք Օքսֆորդում և Լոնդոնում, ծանոթանալու եք Օքսֆորդի համալսարանի պատմությանը, մասնակցելու եք գրավոր և բանավոր անգլերենի ինտենսիվ դասընթացներին Օքսֆորդի համալսարանի շրջանավարտների, բրիտանացի մասնագետների հետ:
Ծրագիրը ներառում է.
🖊 Գրավոր ակադեմիական անգլերենի և պրոֆեսիոնալ խոսքի դասավանդում,
🖊 Առաջնորդության զարգացման վերաբերյալ քննարկումներ և թիմային վարժություններ,
🖊 Հանրության առաջ համոզիչ խոսելու պրակտիկ թրեյնինգներ,
🖊 Մեծ Բրիտանիայի համալսարաններ ընդունվելու և կրթությունը ֆինանսավորելու վերաբերյալ խորհրդատվություն,
🖊 Գիշերակաց Օքսֆորդում և Լոնդոնում,
🖊 3 անգամյա սնունդ,
🖊 Էքսկուրսիաներ Օքսֆորդում և Լոնդոնում,
🖊 Մշակութային և ժամանցային ծրագրեր Լոնդոնում,
🖊 Ավարտական գալա ընթրիք Լոնդոնում,
🖊 Հատուկ տեսակի վիզայի ձեռքբերման աջակցություն,
🖊 Աշխարհի մի քանի տասնյակ երկրներից ժամանող հասակակիցների հետ հանդիպումներ,
🖊 Օքսֆորդի առաջնորդության զարգացման ծրագրի մասնակցության հատուկ հավաստագիր։
Խումբը ղեկավարելու են Օքսֆորդի անգլիացի և հայ շրջանավարտները, դասախոսները: 😎😍
👉 Ծրագրի արժեքի և մանրամասների համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք՝ +374 55 52 50 07 կամ նամակ ուղարկեք՝ [email protected] էլ. հասցեին: