15/06/2026
📚 Ծանոթացե՛ք «Մեկ ձայն» ասոցիացիայի 17 անդամ դպրոցներին։
«Մեկ ձայն»-ը Հայաստանի անկախ դպրոցների միակ ասոցիացիան է, որը համախմբում է կրթության որակի բարձրացման, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման շուրջ միավորված կրթական հաստատություններին։
Ասոցիացիան ստեղծվել է այն համոզմամբ, որ կրթության ոլորտի մարտահրավերներին հնարավոր է արդյունավետ արձագանքել ՄԻՄԻԱՅՆ համագործակցության և միասնական աշխատանքի միջոցով։
🤝 Մեր անդամ դպրոցները ներկայացնում են կրթական տարբեր մոտեցումներ և փորձառություններ, սակայն նրանց միավորում է մեկ նպատակ՝ նպաստել Հայաստանում ավելի որակյալ, փոխակերպող և ազդեցիկ կրթական միջավայրի ձևավորմանը։
Այս շարքում կներկայացնենք մեր անդամների միասնական աշխատանքի շնորհիվ ունեցած «Մեկ ձայն» գլխավոր ձեռքբերումները:
01/06/2026
Մայիսի 30-ին «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ 2-րդ տարին անընդմեջ կայացավ «Մեկ ձայն» վոլեյբոլի գավաթի առաջնությունը, որը միավորեց թվով 7 պետական ու անկախ դպրոցների թիմերին՝ ստեղծելով առողջ մրցակցության, համագործակցության և սպորտային բարձր մշակույթի յուրահատուկ միջավայր։
Օրվա ընթացքում անցկացված հանդիպումները աչքի ընկան լարված պայքարով, բարձր պատասխանատվությամբ և թիմային աշխատանքի լավագույն դրսևորումներով։ Մասնակիցները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հաղթանակը ձևավորվում է ոչ միայն հմտությունների, այլև փոխադարձ վստահության, նվիրվածության և համառության շնորհիվ։
🏆 Առաջանությանը մասնակցում էին՝
"Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր
Ayb School
Global Bridge School/Գլոբալ Բրիջ Դպրոց
«Ուսում» դպրոց/ “Usum” school
Avedisian School Ավետիսյան դպրոց
Օհավանավանի միջնակարգ դպրոց
Երևանի թիվ 182 ավագ դպրոց
Առաջնության հաղթողներն են՝
🥇« Այբ» դպրոց,
🥈 «Ավետիսյան» դպրոց,
🥉 «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր։
Հաղթող թիմերը պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, հավաստագրերով, ինչպես նաև ստացան պրոֆեսիոնալ վոլեյբոլի գնդակ՝ որպես թիմային հետագա հաջողությունների խորհրդանիշ։
Շնորհավորում ենք հաղթողներին և խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր մասնակից դպրոցներին, մարզիչներին, ծնողներին և աջակիցներին, որոնց ներգրավվածության և նվիրումի շնորհիվ այս առաջնությունը դարձավ իսկական տոն՝ լի սպորտային ոգով, ընկերական մրցակցությամբ և համախմբվածությամբ։
🤝 Վստահ ենք, որ նման նախաձեռնությունները շարունակելու են ամրապնդել պետական ու անկախ դպրոցների միջև համագործակցությունը, խրախուսել առողջ ապրելակերպը և ձևավորել նոր հաղթանակների ճանապարհ։
20/05/2026
✨ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը մայիսի 16-ին նշեց իր հիմնադրման 25-ամյակը։
25 տարի շարունակ կրթահամալիրը եղել է սիրով, արժեքներով և պատասխանատվությամբ կառուցվող կրթական միջավայր՝ դաստիարակելով սերունդներ և ձևավորելով մարդկային ու կրթական կարևոր սկզբունքներ։ 💫
"Poqrik Ishkhan" Educational Complex “Փոքրիկ Իշխան” կրթահամալիր-ի անցած ճանապարհը միայն տարիների պատմություն չէ, այլ հարյուրավոր աշակերտների հիշողություններ, նվիրումով աշխատած մանկավարժների ջանք և կրթության հանդեպ անկեղծ հավատ։
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին նաև «Մեկ ձայն» ասոցիացիայի անդամ դպրոցների ղեկավարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն ամուր ու ջերմ կապը, որը տարիներ շարունակ ձևավորվել է մեր դպրոցների միջև։ 🤝🏻❤️
Սիրով շնորհավորում ենք «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի ողջ համայնքին՝ տնօրենությանը, մանկավարժական կազմին, աշակերտներին, ծնողներին և շրջանավարտներին՝ մաղթելով նոր հաջողություններ, շարունակական զարգացում և լուսավոր տարիներ առաջիկայում։ 🌟
11/05/2026
«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի անդամ «Վարդանանք» կրթահամալիրի նախաձեռնությամբ մայիսի 8-ին կայացավ «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշակերտական աշխատաժողովը՝ այս տարի նվիրված «Մաքուր օդ և կենսաբազմազանություն» թեմային։
Աշխատաժողովը միավորել էր տարբեր դպրոցների աշակերտների՝ խթանելու էկոլոգիական կրթությունը, պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, ինչպես նաև սովորողների հետազոտական ու թիմային աշխատանքի հմտությունները։
Սիրով շնորհակալություն ենք հայտնում մասնակից դպրոցներին՝ ակտիվ ներգրավվածության, համագործակցության և ջերմ մթնոլորտ ստեղծելու համար․
👏🏻 «Ավետիսյան» դպրոց
👏🏻 «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր
👏🏻 «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր
👏🏻 «Եվրոպական դպրոց»
Շնորհակալ ենք «Վարդանանք» կրթահամալիրին նման կարևոր և արժեքավոր նախաձեռնության համար։ ♥️
07/05/2026
«Մեկ ձայն» ասոցիացիան հավատում է, որ որակյալ կրթությունը սկսվում է հարուստ և բազմազան կրթական միջավայրից 👇🏻
Հենց այդ նպատակով ստեղծվել է մեր կրթական շտեմարանը՝ մի հարթակ, որտեղ հավաքված են բովանդակային նյութեր հայ մշակույթի, պատմության, փիլիսոփայության, հոգևոր ժառանգության և ժամանակակից մտքի շուրջ։
Շտեմարանն ընդգրկում է ոչ միայն հայ մտածողների, այլ նաև համաշխարհային գիտության ու մշակույթի նշանավոր ներկայացուցիչների նյութեր՝ հարստացնելով կրթական փորձն ու աշխարհայացքը ։
Շտեմարանը բաց է բոլորի համար, և եթե ունեք արժեքավոր նյութեր, որոնք կցանկանայիք կիսել մեր համայնքի հետ, սիրով կընդունենք ձեր առաջարկները 🤝
🔗 Ծանոթացե՛ք՝ onevoice.am/educational-materials
29/04/2026
Ատեստավորումն արդյո՞ք իրապես փոխում է դասավանդման որակը, թե՞ դրա ազդեցությունը սահմանափակվում է միայն սոցիալական դաշտով։ Մասնավոր կրթության բարձր վարձավճարն ինքնաբերաբար երաշխավորու՞մ է կրթության համարժեք որակ, և ի՞նչ չափանիշներով պետք է ղեկավարվի ծնողը դպրոց ընտրելիս, երբ հավատարմագրման հստակ համակարգ դեռևս բացակայում է: Եվ ի վերջո, արդյո՞ք պատրաստ են ոլորտի ներկայացուցիչները թեթևացնել կրթական ոլորտի բեռը՝ կիսելով պետության որոշ գործառույթներ։
Այս և կրթական ոլորտի մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի հիմնադիր տնօրեն Շամամ Գևորգյանը մանրամասն անդրադարձ է կատարել ՍիվիլՆեթի տաղավարում՝ ներկայացնելով ոլորտի ներսից դիտարկված խնդիրները, մարտահրավերները և հնարավոր լուծման ուղիները։
Դիտե՛ք հարցազրույցն այստեղ՝
CIVILNET
Փողը կա, իսկ որա՞կը. ի՞նչ է փոխում ուսուցիչների ատեստավորումը
24/04/2026
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից 🥀…
Հիշում ենք և պահանջում...
20/04/2026
📌 Ապրիլի 17-ին կայացավ «Մեկ ձայն» ասոցիացիայի հերթական ամսական հանդիպումը։
Այս անգամ հյուրընկալվել էինք Dream Bridgeman International School/Preschool-ում, որը վերջերս է միացել մեր մեծ ընտանիքին։
Հանդիպման օրակարգում էր ուսուցչի հերթական ատեստավորման կարգի շուրջ ոչ պետական դպրոցների համար այլընտրանքային ձևաչափի մշակման հնարավորությունը։ Քննարկեցինք տարբեր մոտեցումներ, թե ինչպես կարող են ՀՀ ոչ պետական դպրոցները՝ համախմբելով իրենց ուժերը «Մեկ ձայն» հարթակի ներքո, առաջխաղացնել ուսուցիչների վերապատրաստման սեփական ձևաչափերը և ձևավորել ոլորտին համահունչ, ճկուն լուծումներ։
Հանդիպման ընթացքում նաև շրջայց կատարեցինք Dream Bridgeman դպրոցում և նախակրթարանում՝ բացահայտելով ուսումնական միջավայրերը, դպրոցի այգին և կրթական միջավայրի զարգացման նոր նախաձեռնությունները:
🙏 Շնորհակալություն ենք հայտնում Dream Bridgeman դպրոցին ջերմ հյուրընկալության համար։
Յուրաքանչյուր նման հանդիպում մեր անդամ դպրոցներում դառնում է փորձի փոխանակման, ներշնչման և միասին աճելու լավագույն հարթակներից մեկը։