ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն

ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն

Share

ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն

Photos from Volleyball Federation of Armenia's post 17/02/2025

🇦🇲🏆Ձյան վոլեյբոլի ՀՀ առաջնություն 2025-ում ԲՊՀ թիմը գրավեց երկրորդ տեղը🥈

Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 02/12/2024

Ս.թ. նոյեմբերի 20-ից 29-ը ՀՀ Ուսանողական մարզական 25-րդ խաղերի շրջանակում ՀՊՏՀ մարզադահլիճում կայացան վոլեյբոլի տղաների և աղջիկների առաջնությունները, որոնց մասնակցություն ունեցան 12 համալսարանների շուրջ 200 ուսանողներ: Պարգևատրումը իրականացրեցին ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանը և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:
Վոլեյբոլի աղջիկների առաջնության խաղերում ԲՊՀ թիմը գրավեց պատվավոր 3-րդ տեղը:
Շնորհավորում ենք մեր թիմին և մարզիչ Ռ. Սուլթանյանին:👏👏👏

12/11/2024

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» դասընթացի ինքնուրույն աշխատանքի շրջանակում մեր համալսարանի 1-ին կուրսում սովորող ապագա լրագրող-ուսանողների՝ Ռոզի Գրիգորյանի, Ելենա Հակոբյանի, Անաստասյա Թումասյանի, Անի Առաքելյանի և Մերի Ամիրխանյանի համատեղ պատրաստած` կոտրվածքների ժամանակ առաջին օգնության վերաբերյալ տեսանյութը:

Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 11/11/2024

🇦🇲🏆«Պրո Լիգա 2024-2025»
Ս.թ. նոյեմբերի 9-ին և 10-ին Չարենցավանի ՄՊՄԴ մարզադահլիճում կայացան կանանց վոլեյբոլի «Պրո Լիգա 2024-2025» առաջնության առաջին և երկրորդ խաղային օրվա հանդիպումները, որոնց մասնակցում էին 6 թիմեր` ԲՊՀ, ՖԻՄԱ, Ավան, Վան-Երևան, ԽՄՕՄՄ, Գեղաշեն:
✅️Առաջին խաղային օրը ԲՊՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականը 3:1 հաշվով փայլուն հաղթանակ տարավ ՖԻՄԱ մարզական ակումբի նկատմամբ: 👏
✅️Երկրորդ խաղային օրը մեր թիմը 3:2 հաշվով հաղթեց «Վան-Երևան» թիմին:
Շնորհավորում ենք ԲՊՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականին և մարզիչ Ռ. Սուլթանյանին` մաղթելով նորանոր հաջողություններ առաջիկա ` ս.թ. նոյեմբերի 22-ից-24-ը Եղվարդ քաղաքի ՄՊՄԴ մարզադահլիճում կայանալիք խաղերի ընթացքում:

Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 04/11/2024

Լույս է տեսել ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Է. Ավանեսովի հերթական գիտական հոդվածը` ակադեմիկոս Մ.Ֆ. Ռեշետնյովի անվան գիտության և տեխնոլոգիաների Սիբիրի պետական համալսարանում այս տարի կայացած «ФИЗИЧЕСКОЕ ВОСПИТАНИЕ, СПОРТ, ФИЗИЧЕСКАЯ РЕАБИЛИТАЦИЯ И РЕКРЕАЦИЯ: ПРОБЛЕМЫ И ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ» միջազգային գիտագործնական կոնֆերանսի նյութերի ժողովածուում, որտեղ Է. Ավանեսովը խմբագրական խորհրդի անդամ էր, նաև ելույթ է ունեցել «ОСОБЕННОСТИ ПРОФЕССИОНАЛЬНО-ПРИКЛАДНОЙ ФИЗИЧЕСКОЙ ПОДГОТОВКИ БУДУЩИХ ПРЕПОДАВАТЕЛЕЙ» թեմայով բանավոր զեկույցով։
Զեկույցում Է. Ավանեսովը ամփոփ ներկայացրել է իր ղեկավարած դրամաշնորհային մեկամյա հետազոտական աշխատանքի արդյունքները։
Ամբողջական հոդվածը ստորև.

Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 18/10/2024

Այսօր` հոկտեմբերի 18-ին ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում կայացավ «Բնակչության պաշտպանության առանձնահատկությունները օդային տագնապի և երկրաշարժի ժամանակ» թեմայով բաց դաս, որը վարեցին ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Է. Ավանեսովը և ամբիոնի դասախոս, ավագ լեյտենանտ Տ. Վարդազարյանը:

18/10/2024

Մեր համալսարանի 1-ին կուրսում սովորող ապագա լրագրող-ուսանողների՝ Էլեն Մուշեղյանի, Հերմինե Սահակյանի, Գոհար Համբարձումյանի և Լաուրա Միքայելյանի համատեղ պատրաստած տեսանյութն է «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» դասընթացից` ինքնուրույն աշխատանքի շրջանակում, առաջին օգնության վերաբերյալ:
Խիստ չդատեք, քանի որ սա այս ասպարեզում մեր աղջիկների առաջին փորձն է: ;)

Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 18/10/2024
Photos from ԲՊՀ Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոն's post 11/10/2024

ℹ️Հարգելի՛ ուսանողներ և գործընկերներ,
Ս. թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 15:10, ԲՊՀ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա «Բնակչության պաշտպանության առանձնահատկությունները օդային տագնապի և երկրաշարժի ժամանակ» թեմայով բաց դաս:
Սիրով սպասում ենք բոլորիդ։

08/10/2024

Այս պահին Հովսեփ Էմինի 123/1 հասցեի մարզադահլիճում ընթանում է Էստաֆետա` բասկետբոլի գնդակի նետումներ զամբյուղի մեջ, օղակի տակից:
Դասախոս` Ն. Ավետիսյան

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Erevan

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 17:30
Friday 09:00 - 17:30