Cadencia_Piano_Art

Cadencia_Piano_Art

Share

Էջը ստեղծված է դաշնամուրային կատարողական արվեստի պատմությունը հանրայնացնելու նպատակով. հրապարակումները կկրեն հանրամատչելի բնույթ:

15/07/2022

Մարդկության մշակույթի պատմության մեջ արվեստի գործերի՝ չափի, ձևի և բովանդակության հարցը դեռ հնուց եղել է շատ կարևոր։ Չափի, ձևի և բովանդակության խնդիրը առանձին ժամանակներում տարբեր կերպ են լուծել դարի առաջատար դեմքերը։

Օրինակ՝ Հին Եգիպտոսում՝ փարավոնները բուրգերը կառուցել էին մարդու համար շատ մեծ, այնքան, որ մարդն իրեն մժեղ էր զգում այդ մեծության առաջ։ Եւ փարավոնները մարդկանց նաև ճնշելո՛ւ բովանդակությունն էին դնում այդտեղ։

Հին Հռոմում ևս, թերևս եգիպտացիներից մի փոքր քիչ, պահպավնեց չափի մոնումենտալությունը և վեհությունը։ Նրանց նպատակն էր ցուցադրել Կայսրության իշխանությունը և հզորությունը ժամանակի մեջ։

Իսկ ահա Հին Հունաստանում բոլորովին այլ պատկեր էր. հին հույները հասկացան և ճանաչեցին #գեղեցիկը՝ ձևի մեջ նաև։ Նրանք չկառուցեցին անճոռնի և մեծ քանդակներ, շենքեր շինություններ, այլ բովանդակությունը և ձևը բերեցին հավասարակշռության։

։

Եւ ահա Եվրոպայի՝ Վերածննդի վարպետները որպես օրինակ վերցրեցին հենց այդ՝ ձևի և բովանդակության ներդաշնակությունը։

Օրինակ՝ Միքելանջելոյի Դավիթը։ Իր արտահայտած գաղափարով, բովանդակությամբ չէ, որ Դավթի քանդակը հանճարեղ է։ Դավթի քանդակը մարդկության մշակույթի գագաթներից է նախևառաջ #ձևի՛ կատարելության շնորհիվ։

Ձևի կատարելությանը անմասն չմնաց նաև երաժշտական աշխարհը, իհարկե՝ Վերածննդից քիչ ուշացումով։ Վիեննական դասականները՝ Հայդնը, Մոցարտը և Բեթհովենը դարձան այդ կատարելության ստեղծողները։ Մոցարտի մոտ ձևն այնքան բյուրեղացավ, որ անձեռակերտ աշխատանքի տպավորություն է թողնում։ Իսկ ահա Լյուդվիգ վան Բեթհովենը՝ այդ հեղափոխական հոգին, կյանքի երկրորդ շրջանում փշրեց ձևի կաննոները, բայց միաժամանակ՝ ինչն ստեղծեց անձամբ՝ միևնույն է՝ կրկին կատարյալ է՝ իր յուրահատուկ, անհատակա՛ն ձևի մեջ։

Հետաքրքիրն այն է, որ Մոցարտից գրեթե մեկ դար անց համաշխարհային երաժշտության հանճարներից մեկը՝ Շոպենը, կրկին վերադարձավ Մոցարտին և սկսեց ստեղծագործել Մոցարտի կլասիցիզմի կանոններով։ Խորապես ռոմանտիկ նրա երաժշտությունը ձևի մեջ խիստ է համարյա նույնքան, որքան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երաժշտությունը։

Ուստի՝ մի դադարեք ձգտել կատարելությանը և խորը բովանդակությունը ներկայացրեք կատարյալ ձևով )))

Բարի լույս բոլորին։

23/05/2022

Բարեւ ձեզ, հարգելի հետևորդներ

Ստուգում ենք էջի հասանելիությունը.
Եթե այս գրառումը հանդիպում է ձեզ՝ խնդրում ենք + դնել մեկնաբանություններ բաժնում։

Շնորհակալություն

Հրաշալի յոթնյակ Սևակ Հովհաննիսյան 10/03/2022

Դաշնամուրային արվեստի մասին

Նուռ TV

Հրաշալի յոթնյակ Սևակ Հովհաննիսյան Համաշխարհային մշակութային ժառանգության մեջ, երաժշտարվեստն ունի իր ուրույն տեղն ու ընթացքը։Սա մի նախագիծ է, որի նպատակը երաժշտարվեստի պահպանումն ու զարգացումն...

23/02/2022

Առանց մշտական և կանոնավոր #տնային աշխատանքի՝ դաշնամուրի ուսուցումը կմատնվի անհաջողության։ Անհրաժեշտ է երեխաների մեջ խորապես արմատավորել հանձնարարությունների բարեխիղճ պատրաստման անհրաժեշտությունը՝ նախքան դասի ներկայանալը»։
©Գ. Վ. Սարաջյան

22/09/2021

Մանկավարժության մեջ գլխավորը՝ ուղղակիորեն չկրկնել ուսուցիչների մեթոդները, որոնք նրանք կիրառել են մեզ սովորեցնելիս։ Որովհետև, կարող է պատահել, ելնելով ամեն մեկիս յուրօրինակ ընդունակություններից, ուսուցիչները որոշել են յուրահատուկ մեթոդ կիրառել մեզ համար։ Եւ այն մեթոդը, որը ուսման պրոցեսում հարմար է եղել և օգտակար, կարող է ընդհանրապես չհամընկնել մեր աշակերտների ուսման անհրաժեշտ պրոցեսի հետ։

06/06/2021

Նախորդ գրառման մեջ քննության դրեցինք սեփական դպրոցի բեմում՝ ինչպես իրենց տանը զգացող աշակերտների հարցը։ Հիմա՝ կրթական հաստատությունում սովորող, բայց այդպես էլ տարիներով բեմ չտեսած աշակերտներին անդրադառնանք։

Բեմը նման է լողավազանի. «Մինչև չեք սովորել լողալ՝ ավազան չեք մտնի». ճի՞շտ է այդպես:
Ուսուցիչները վատ սովորող աշակերտներին չեն հանում բեմ՝ խուսափելով ուրիշների (այլ մասնագետների, ծնողների և այլն) վատ արձագանքներից։ Եւ աշակերտը հայտնվում է փակ շղթայի մեջ։
Այնինչ՝ աշակերտի կրթության պարտադիր բաղադրիչ է բեմը։ Հիմա այլ հարց է՝ թե ։ Ի՞նչպես միջակ աշակերտին հանել բեմ, բայց, միաժամանակ, խուսափել նրան և ինքն իրեն բեմում խայտառակ անելուց։ Դա ընդամենը տեխնիկական հարց է։ Գոյություն ունեն դպրոցական համերգների հազար ու մի ձևեր, մեթոդներ, որոնք պետք է կիրառել։ Իսկ «վատ отзыв» անող անձանց, որոնք չեն հասկանում աշակերտի բեմ բարձրանալու #նպատակը, պետք է ընդամենը հեռու պահել, որպեսզի չխանգարեն նրանց կրթության ընթացքը ...

© Սևակ Հովհաննիսյան

04/06/2021

Մանկահասակ դպրոցական աշակերտներին պետք է անընդհատ հանել բեմ և, հատկապես, իրենց համար ԽՈՐԹ_ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ։ Դա, թերևս, երեխայի համար լինելով մասնակի սթրես՝ կոփում է նրա կամքի ուժը և հղում տալիս սեփական ուժերով հոգեբանական դժվարությունը հաղթահարելու։ Իսկ բեմի վրա՝ սեփական ուժը սեփական պրոֆեսիոնալիզմն է միայն...

©Սևակ Հովհաննիսյան

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Erevan