Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ, School, Տիգրան Մեծի 17, Erevan.

Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Իրականացվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա կրթություն:
Կրթությունն իրականացվում է եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերով:

27/05/2026

Մագիստրատուրա ⬇️⬇️⬇️

27/05/2026

✨Մագիստրատուրա✨

📚 Ընտրիր քո ճանապարհը՝
• Լոգոպեդիա
• Էրգոթերապիա
• Արտթերապիա
• Հատուկ մանկավարժություն
• Հատուկ հոգեբանություն

🌟 Ժամանակակից կրթություն
🌟 Փորձառու մասնագետներ
🌟 Գործնական գիտելիքներ և զարգացում
🌟 Ջերմ ու աջակցող միջավայր

📍Միացիր մեզ և կառուցիր ապագադ սիրելի մասնագիտությամբ։
Դարձիր այն մասնագետը, ում կարիքն ունի հասարակությունը ❤️

📞 Մանրամասների համար՝ 010592267

Photos from Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ's post 27/05/2026

Այսօր Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ մասնագիտության մագիստրոսական աշխատանքների պաշտպանությունը։ ✨
Ուսանողները ներկայացրին իրենց գիտելիքները, մասնագիտական մոտեցումներն ու կատարած հետազոտական աշխատանքները՝ ևս մեկ քայլ մոտենալով իրենց մասնագիտական նոր փուլին։

Շնորհավորում ենք բոլոր մագիստրոսներին և մաղթում մեծ հաջողություններ, նվիրում ու նոր ձեռքբերումներ մասնագիտական ճանապարհին։ 💙🎓

25/05/2026

✨ «Առանց քննության՝ նոր հնարավորություն դեպի կրթություն։

Ընտրիր հարմար կրթություն, զարգացիր և ստացիր որակյալ մասնագիտական գիտելիքներ։

📌 Շտապի՛ր դիմել
📚 Քո ապագան սկսվում է այստեղ»

Photos from ASPU International Department's post 22/05/2026
21/05/2026

☝️Ավարտվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանողների մանկավարժական պրակտիկան Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։
👉Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացներին` գործնական միջավայրում ամրապնդելով իրենց գիտելիքներն ու հմտությունները։
🤝 Համագործակցության նման ձևաչափը կարևոր է ապագա մասնագետների պրակտիկ փորձառության, փորձի փոխանցման և ներառական կրթության ոլորտում որակյալ կադրերի պատրաստման առումներով։
👏Շնորհակալություն ենք հայտնում բուհի դասախոսական կազմին և ուսանողներին`արդյունավետ փոխգործակցության, պատասխանատվության և մասնագիտական հետաքրքրվածության համար։🌿
🔗 https://www.tmak.am/newsPage/147

Photos from Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ's post 21/05/2026

✨ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում իրենց ուսումնառությունն ավարտեցին «Լոգոպեդիա» և «Արտթերապիա» մասնագիտությունների մագիստրոսները։

✨Այս օրը ոչ միայն ավարտի, այլև նոր ճանապարհի սկիզբ է՝ լի մասնագիտական նվիրումով, ստեղծարարությամբ և մարդկային ջերմությամբ։
Դուք ընտրել եք մասնագիտություններ, որոնք պահանջում են մեծ սիրտ, համբերություն և հավատ մարդու հնարավորությունների նկատմամբ։

🔹Թող ձեր գիտելիքները դառնան աջակցություն, ձեր խոսքը՝ հույս, իսկ ձեր աշխատանքը՝ փոփոխություն բազմաթիվ մարդկանց կյանքում։
Մաղթում ենք մասնագիտական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անսպառ ոգեշնչում։

Շնորհավորում ենք մեր սիրելի մագիստրոսներին՝ կարևոր այս հաղթանակի առթիվ 💙

Photos from Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ's post 21/05/2026

✨Ճանաչողական այց դեպի «ԵՐԵՎԱՆԻ ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ-ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ»։✨

21/05/2026

✨Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում, Օտար լեզուների և Բանասիրական ֆակուլտետներում դասավանդվող դասընթացների շրջանականերում ՀՆԿ ֆակուլտետի դեկանի տեղակալ՝ գիտության և միջազգային համագործակցության գծով, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Մուրադյանի կողմից կազմակերպվել էր ճանաչողական և մասնագիտական այց դեպի Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն։

📌Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու և անմիջականորեն մասնակցելու կրթական հետաքրքիր ու արդյունավետ դասընթացների, ծանոթանալու լսողության խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող մանկավարժական և հաղորդակցական աշխատանքի առանձնահատկություններին, ինչպես նաև ներառական կրթության ժամանակակից մոտեցումներին։

✨Ուսանողների համար հատկապես տպավորիչ էր
«Շուրթերից կարդալը՝ կամուրջ դեպի լիարժեք հաղորդակցություն» խորագրով 7–9-րդ դասարանների խաղ-մրցույթը։

Դասընթացի ընթացքում ներկայացվեց, թե որքան կարևոր նշանակություն ունի շուրթերից կարդալը լսողության խանգարում ունեցող սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացման գործում։ Խաղային և համագործակցային միջավայրում աշակերտները կատարեցին բազմաբնույթ առաջադրանքներ՝ շուրթերից կարդացին բառեր ու նախադասություններ, գուշակեցին արտահայտություններ, աշխատեցին թիմերով և զույգերով։

Խաղ-մրցույթը ոչ միայն նպաստեց սովորողների խոսքային ընկալման, ուշադրության և դիտողականության զարգացմանը, այլև ձևավորեց ավելի վստահ և ակտիվ հաղորդակցություն։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ներառական, աջակցող և արդյունավետ կրթական միջավայրի ձևավորման գործում, որտեղ յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունի լիարժեք ինքնադրսևորվելու։

✨Այցի շրջանակում ուսանողները մասնակցեցին նաև 10-րդ դասարանում իրականացվող ինտեգրված նախագծային դասին՝

💇‍♀️🧪 «Վարսահարդարություն + Բնագիտություն»
📚 «Խնամքի պարագաների հիմնական քիմիական բաղադրիչները և դրանց դերը» թեմայով։

Դասը հետաքրքիր կերպով համադրեց մասնագիտական և բնագիտական գիտելիքները՝ ներկայացնելով խնամքի միջոցներում կիրառվող քիմիական բաղադրիչների նշանակությունը, ազդեցությունն ու կիրառական արժեքը։ Սովորողները ոչ միայն ուսումնասիրեցին նյութերի հատկությունները, այլև ձեռք բերեցին գործնական գիտելիքներ, զարգացրին հետազոտական մտածողությունն ու մասնագիտական հետաքրքրությունները։

📌Այցը կարևոր փորձառություն էր ուսանողների համար՝ հնարավորություն տալով տեսնելու ներառական կրթության իրական գործընթացը, հաղորդակցման արդյունավետ մեթոդներն ու սովորողների զարգացմանն ուղղված նորարարական մոտեցումները։

Photos from Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ's post 19/05/2026

Այսօր ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում տիրում էր առանձնահատուկ մթնոլորտ․ տեղի ունեցավ «Լոգոպեդիա» և «Հատուկ հոգեբանություն» մասնագիտությունների մագիստրոսական աշխատանքների պաշտպանությունը։ ✨

Հուզմունք, պատասխանատվություն, գիտելիք և մեծ նվիրում՝ այս ամենը միավորվել էր մեկ կարևոր օրվա մեջ։ Մեր մագիստրոսները ներկայացրին արդիական և մասնագիտական արժեք ունեցող հետազոտություններ՝ ապացուցելով, որ պատրաստ են իրենց գիտելիքներով ու մարդասիրական մոտեցմամբ կարևոր դեր ունենալ կրթության և աջակցության ոլորտում։

Յուրաքանչյուր պաշտպանություն ոչ միայն ուսումնառության ավարտ էր, այլև նոր մասնագիտական ճանապարհի սկիզբ։ 💙

Շնորհավորում ենք մեր սիրելի մագիստրոսներին և մաղթում վստահ քայլեր, մեծ հաջողություններ ու նոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության ընթացքում։ 🎓

Want your school to be the top-listed School/college in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Տիգրան Մեծի 17
Erevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00