Ֆրանսերենը Լարայի հետ Français avec Lara

Ֆրանսերենը Լարայի հետ  Français avec Lara

Share

Ֆրանսերենի ԱՌԱՋԻՆ 《 chatting 》ուսուցման հարթակը���

02/03/2024

Rejoignez-nous pour la présentation de Laura MANUKYAN, étudiante dynamique de l'Université d'État V. Brusov !
Découvrez son parcours, partagez ses expériences et recevez des conseils pratiques pour perfectionner votre niveau de français.

📌 Date : 05/03/2024
📌 Heure : 15h00
📌 Lieu : Centre d'Employabilité Francophone d’Erevan
(42, rue Tumanyan, IV étage, salle 1401)

02/03/2024

Իմ կողմից իրականացվող առաջիկա 1-1,5 տարվա վերջին միջոցառում - սեմինարը😍💗

Օր՝ Մարտի 5
Ժամ ՝ 15:00
Վայր՝ Բրյուսովի պետական համասարան, 1 մասնաշենք, 4-րդ հարկ, AUF գրասենյակ

Սիրով կսպասեմ բոլորիդ❤️

#Անվճար մասնակցություն եւ սուրճ-քաղցրի հյուրասիրություն💕💕

14/11/2023
18/07/2023



#ֆրանսերեն

06/07/2023

Թեմայի միտքը՝ Գրետա Մանուկյան

🇫🇷📚ՏՆԱՅԻՆՆԵՐՈՎ թե ԱՌԱՆՑ տնայինների օնլայն դասեր🇫🇷📚

Հակասական մտքեր ունեմ այս թեմայի վերաբերյալ։ Երեւի կետերով առանձնացնեմ։

ՆԱԽ
Ինչ վերաբերում է ինձ՝ միշտ ցանկացել եմ տնայիններով պարապել անգլերեն, սակայն գերզբաղվածությանս պատճառով չեմ հասցրել ոչ մի օր տնային անել։ Բայց իմ դեպքն ուրիշ է։😀

ԲԱՅՑ

✅Որպես մանկավարժ-մեթոդիստ ինչպես նաեւ մագիստրատուրայի ուսանող ՝ կողմ եմ ՏՆԱՅԻՆՆԵՐՈՎ աշխատելուն։

ԻՆՉՈՒ

💕1 Ավելի արագ ենք արդյունքի հասնում։ Այն ժամանակը , որը պետք է դասի ժամանակ տրամադրենք նոր նյութը սովորել-ամրապնդելուն , ուսանողը տրամադրում է տանը՝ դասի ընթացքում ժամանակ խնայելով եւ մաքսիմում շատ ինֆորմացիա պահեստավորելով։

💕2 Ինչքան շատ լինի ուսանողը տվյալ լեզվական միջավայրում, ինչքան շատ առնչվի լեզվին , այդքան իր օգուտն է։
Համաձայնեք շաբաթական 2 ժամը լեզվի համար շատ քիչ է։

💕3 Հանգիստ պայմաններում , երկարատեւ ուսումնասիրված նյութն ավելի լավ է ամրապնդվում։

💕4 Դասին՝ դասախոսություն, տանը՝ տնային , ձեւաչափով դասերը ավելի հետաքրքիր են։ Ուսանողը արդեն իսկ ծանոթ է լինում նյութին ու ընկալման պրոցեսը ավելի դյուրին է ստացվում։

💕5 Իսկ տնայինները պետք է լինեն ՏԵՂԻՆ, եւ ՈՉ ԱՆԻՄԱՍՏ։ Հիմնականում նյութի ամրապնդման մոտիվներով։

❤️Ձեր կարծիքը եւս շատ հետաքրքիր է ՝ թողեք մեկնաբանություններում❤️

27/06/2023

Էներգետիկ վամպիր ուսանողներ

Իրենք այն մարդիք են, ովքեր դասի ընթացքում մաքսիմալ էներգիա են խլում, թեկուզ անգիտակցաբար եւ ոչ դիտավորյալ։
Դա կարող է արտահայտվել հետեւյալ կերպ՝
1. Անընդհատ նվնվիկ(պուճուրների պարագայում) ամեն նոր նյութ ուսումնասիրելիս կամ վարժություն կատարելիս։
2. Տրված առաջադրանքը, հանձնարարությունը չկատարել՝ չեմ ուզում, կլինի չասեմ, կլինի չկարդամ, կլինի չգրեմ, այլ բանավոր անենք։
3. Ուսուցչի հանդեպ անվստահություն։ Ամեն նոր կանոն բացատրելիս, թերահավատորեն մոտեցում ու հազարավոր ուսուցչին հարցեր։
4. Ոչ ճիշտ մեջբերումներ ուսուցչի խոսքից՝ բայց դուք էսպես էիք ասել (երբ չես ասել)։
5. Մաքսիմալ շատ գիտելիքի պահանջ, այն դեպքում , երբ 20% էլ չի ընկալվում՝ ինձ սա էլ բացատրեք, էս դեպքն էլ ասեք, էս բառաշարքի թարգմանությունն էլ ասեք։ Ու արդյունքում տուժում է դասաժամը ՝ քանի որ բառային աշխատանքը հնարավոր է եւ ցանկալի է տանը անել(եւ խնայել ժամանակ), իսկ բացատրված մնացած հատվածը պարզապես տանը չեն սովորում։
6. Ուսուցչին խաբել։ (Ամենատարբեր ձեւերով, տնային չանել,կամ ցույց չտալ, թարգմանել պերեվոդչիկով, կարդալ պերեվոդի ձայնի օգնությամբ, կարդալ, այն ինչը պետք էր անգիր սովորել եւ այլն)։
7. Ամեն սխալ անելիս նյարդայնանալ, հոգոցներ հանել, ։

Շարքը շարունակելի է….
Նմանօրինակ դեպքերում, հիմնականում դադարեցնում եմ դասերը։
Բայց կան դեպքեր, որ այլ տարբերակ չկա եւ զգում ես , որ ՊԵՏՔ ես ուսանողին, որովհետեւ երբեմն այս ամենը անգիտակցաբար է, եւ ուսանողը իրականում քեզ շատ սիրում-հարգում է։

Ինչ անել՞։

1. Հնարավորության դեպքում այդ օրը բացի տվյալ ուսանողից, ուրիշ դաս չնշանակել։
2. Նշանակել ամենավերջին ժամին (եթե տարբերակ ունեք հետո քնեք)
3. Դասից առաջ ընդունել, ինչ-որ հանգստացնող միջոց։ Անջատել նյարդերը։
4. Լիքը-լիքը դրական տալ , եւ դրական մտցնել դասի մեջ, իրավիճակը հավասարակշռելու համար։ Կատակել, ժպտալ բացատրելիս, ծիծաղաշարժ վիդեոներ քննարկել։


Սիրելի ուսանողներ, չնայած այս ամենին մենք ձեզ շատ ենք սիրում։ ❤️

23/06/2023

#ԱՆՎՃԱՐ✅

🇨🇵On est ravi de vous annoncer qu' à partir du mois prochain dans le Centre de la Francophonie de la Bibliothèque Centrale d'Av. Issahakian on recommence les cours de français pour le niveau A1.
Pour l'inscription vous pouvez venir à la Bibliothèque Centrale d'Av. Issahakian avec la carte d'identité.
🇦🇲Ուրախ ենք տեղեկացնել, որ հաջորդ ամսից ի վեր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժնում վերսկսվելու են ֆրանսերենի Ա1 մակարդակի դասընթացները:
Գրանցման համար անձնագրով այցելել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան:

14/06/2023

🇫🇷📚

12/06/2023

🇫🇷Ինչու՞ հենց ՖՐԱՆՍԵՐԵՆԸ ԼԱՐԱՅԻ ՀԵՏ🇫🇷

✅Դիպլոմավորված մասնագետ՝ հենց մանկավարժի որակավորմամբ (ուսուցման մեջ ամենակարեւորը ճիշտ ընտրված մեթոդիկան է)։

✅24/7 կապ բոլոր ուսանողներիս հետ (անհրաժեշտության դեպքում բացատրություններ՝դասաժամից դուրս)։

✅ Անհատական մոտեցում եւ ծրագիր ցանկացած ուսանողի համար, ըստ իր ուսանելու մոտիվների։

✅ Բոնուսային օֆֆլայն դասեր եւ անակնկալներ՝ ամենաաշխատասեր ուսանողներին։

✅Բաց թողնված դասերը հիմնականում լրացվում են։

✅Հետաքրքիր դասեր, լեզվի ասպեկտների համաչափ զարգացում։

✅ Դասեր՝ եւ ասոցիացիաներով , եւ ոչ երբեք ուսանողին կանոնախեղդ անելով։

✅ Մոտիվացիայի եւ դիսցիպլինայի ճիշտ զուգորդում ՝ դասապրոցեսի նպատակներից ելնելով։



#ֆրանսերեն

19/05/2023

🌸🇫🇷Ոչ ձանձրալի ֆրանսերեն🌸🇫🇷

Ի՞նչ նյութեր ու գրքեր օգտագործել եթե սկսնակ եք։ ❓

✅Դիալոգներ
✅Ադապտացված տեքստեր
✅Մեթոդներ/դասագրքեր
✅Լսողական վարժությունների յութուբյան ալիք
✅Վարժությունների կայք, որը ունի նաեւ պատասխանների եւ վերջինիս բացատրությունների հնարավորություն

Այս ամենը ունենալու համար + դրեք մեկնաբնություններում եւ ես ձեր կուղարկեմ ամբողջական փաթեթը։🇫🇷❤️
—————————————————————-
Ֆրանսերենը Լարայի հետ✅
Français avec Lara✅

Want your school to be the top-listed School/college in Erebuni?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Erebuni