Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school

Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school

Share

Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատություն

Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1971 թվականին` որպես գիշերօթիկ դպրոց, որն իր հովանավորության տակ էր առել մտավոր և ֆիզիկապես թույլ երեխաների և գտնվում էր Մայր Աթոռի հովանու ներքո: 2009 թվականին բարերար Էդուարդո Էօրնեկեանը դարձավ դպրոցի հովանավոր և դպրոցը վերանվանվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական հաստատություն: Դպրոցում սովորում են այն խել

29/05/2026

Ուշադրություն։
Հարգելի՛ ծնողներ, «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն -հիմնարկ I դասարան ընդունվածների անվանացանկը ներկայացված է դպրոցի նախասրահում։

22/05/2026
18/05/2026

Այսօր Էօրնեկեան դպրոցի տնօրենի` ուսումնական գծով տեղակալ Գյուլնարա Սարգսյանի ծննդյան օրն է:
Բոլորիս կողմից սիրված, խորին հարգանք վայելող մեր շատ սիրելի տիկի'ն Սարգսյան, շնորհավորում ենք Ձեզ և մաղթում քաջ առողջ ու երջանիկ բազում տարիներ: Թող այդ բարի ժպիտը, որ Ձեր մաքուր հոգու վկայությունն է, երբեք չխամրի: Թող Ձեր ամեն օրը լցվի երջանիկ անակնկալներով, մնացե'ք այդպես սիրված և գնահատված:

14/05/2026

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է մեր լավագույն գործընկեր, բազմավաստակ մանկավարժ, իր գործի լավագույն գիտակ Հովսեփ Գևորգյանը: Նրա վախճանը մեծ ցավ է բոլորիս համար:
Հովսեփ Գևորգյանը նվիրված բարեխիղճ, նախաձեռնող և պատասխանատու աշխատող էր` սիրված և գնահատված թե՛ գործընկերների, թե՛ սովորողների և թե ծնողների կողմից: Նա օժտված էր մարդկային լավագույն հատկանիշներով: Ուներ բարի սիրտ, կարեկցող էր, ներողամիտ և սրտացավ յուրաքանչյուրի հանդեպ:
Դասավանդելով ֆիզիկական կուլտուրա առարկան` ուներ նպատակ իր սաների գիտակցությանը հասցնել, որ առողջ հոգին պետք է լինի առողջ մարմնում, և ֆիզիկական կոփվածությունը ոչ միայն սեփական անձը, այլև հայրենիքը պաշտպանելու համար է:
Էօրնեկեան հանրակրթական դպրոցի ողջ անձնակազմը կիսում է նրա ընտանիքի անդամների, հարազատների և մտերիմների վիշտը:

08/05/2026

ՈՒՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն-հիմնարկը հայտարարում է ընդունելություն 1–ին դասարաններում:
Դիմում-հայտերի և փաստաթղթերի ընդունելությունը կատարվելու է մայիսի 11-ից մինչև մայիսի 19-ը ժամը 9-30-ից 14–00։
Դիմումի լրացման համար պահանջվում է ներկայացնել երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը և պատճենը:
Ընդունելության հարցազրույցն անցկացվելու է դպրոցում․ օրերի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
ԷՕՐՆԵԿԵԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
• 1-ին դասարան կարող են ընդունվել այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը (2020թ-ին ծնված),
• ծնողի ներկայությամբ երեխայի հետ անցկացվում է հարցազրույց՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան։
Դպրոցի հասցեն՝ ք. Էջմիածին, Իսի-Լե-Մուլինո փ. 8/3, հեռախոսահամար՝/ 0231/ 5-24-28:
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ

Photos from Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school's post 17/04/2026
Photos from Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school's post 17/04/2026

Երբ ներդաշնակորեն համատեղվում է անհամատեղելին, արդյունքում ստացվում է հետաքրքիր ու յուրօրինակ մի բան։
Էօրնեկեան հանրակրթական դպրոցում պատմությունն ու մաթեմատիկան միահյուսվել, միավորվել էին ուսուցիչներ Ն. Եղյանի և Ա. Սարուխանյանի ջանքերով։ Այդ միավորումը "համեմվել" էր մշակույթով, թատերական բեմադրություններով ու երգով։ Այս զարմանալի սինթեզի արդյունքում ստացվել էր գիտամշակութային մի տոն։
Բեմում էին 7֊րդ ա դասարանի «Պատմական մաթեմատիկոսները» և 7֊րդ բ դասարանի «Պյութագորասի լեգեոնը»։ 5-րդ դասարանի Մարիան և 12-րդ դասարանի Դավիթը «պապիկ ու թոռնիկ» էին, որոնց աչքերի առաջ հրաշք կատարվեց. նրանք հանկարծ հայտնվեցին եգիպտական փարավոնի և ճարտարապետի, ապա Նաբուգոդոնոսոր արքայի և նրա գեղեցիկ կնոջ՝ թագուհու, Հռոմի կայսեր և հույն ճարտարապետի ու քանդակագործի պատմական կարևոր որոշումներ կայացնելու կիզակետում։ Հանգիստն ու ուսումը համատեղած 7-րդ դասարանցիները ևս հայտնվել էին հրաշքի կենտրոնում։ Նրանք որոշեցին մրցել, գուշակել, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պատմական իրադարձությունների մասին էին խոսում անցյալից եկած պատմական կերպարները։ Ապա լուծեցին առաջադրված մաթեմատիկական խնդիրները։ Մրցույթը հմտորեն վարեց 12-րդ դասարանի սովորող Նարինեն։ Բեմադրությունների դերակատարներ Դավիթը, Նելլին, Հայկը, Սարգիսն ու Միսակը ներկայացան որպես հմուտ դերասաններ, իսկ պատմական կերպարների դերային հագուստները առավել հավաստի դարձրին ժամանակների վերադարձը անցյալ՝ պատմության խորքեր։
Ի վերջո, հաղթեց 7-րդ ա դասարանի «Պատմական մաթեմատիկոսներ» թիմը թե' պատմության, թե' մաթեմատիկական հարցերում։ Մրցույթը գնահատեց մասնագիտական հանձնաժողովը ` հաշվի առնելով նախապես սահմանված անվանակարգերը։ Մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, սարկավագն ու ծնողները։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին թիմային լավ աշխատանքի համար։

Photos from Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատություն-Eurnekian school's post 12/04/2026

02.04.2026թ. Էօրնեկեան հանրակրթական դպրոցի X հումանիտար խմբի սովորողները մասնագիտական կողմնորոշման շրջանակներում այցելեցին Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն։
Այցի նպատակն էր ՝ սովորողներին ծանոթացնել դիվանագիտությանը՝ որպես մասնագիտություն, ինչպես նաև ներկայացնել դիվանագիտական ծառայության առանձնահատկությունները, պատասխանատվությունը և կարևորությունը պետական կառավարման համակարգում։
Այցի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան պատկերացում կազմելու դիվանագետի աշխատանքի մասին, ծանոթանալու միջազգային հարաբերությունների ոլորտի հիմնական ուղղություններին, բանակցությունների վարման արվեստին, ինչպես նաև դիվանագիտական էթիկայի և հաղորդակցության կանոններին։
Սովորողներին ներկայացվեց նաև նախարարությունում գործող Դիվանագիտական դպրոցի գործունեությունը։ Այցը նպաստեց սովորողների մասնագիտական պատկերացումների հստակեցմանը և ապագա մասնագիտության ընտրության հարցում առավել տեղեկացված որոշումներ կայացնելուն։

Want your school to be the top-listed School/college in Ejmiatsin?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Isi-le Mulino Street
Ejmiatsin
1101