Էջմիածնի գրախանութ

Էջմիածնի գրախանութ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Էջմիածնի գրախանութ, College & University, Խորենացի 24, Ejmiatsin.

Photos from Էջմիածնի գրախանութ's post 10/10/2024
Photos from Էջմիածնի գրախանութ's post 12/02/2024

ԵՐՋԱՆԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ 7 ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» և «Դեռահասների ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքերում ներառված համամարդկային, հարատև արժեքներն ու սկզբունքները` արդեն նաև երեխաներին մատչելի լեզվով:

Գեղեցիկ նկարազարդումներով յոթ պատմություն, համակրելի հերոսներ և զվարճալի արկածներ, որոնք երեխաներին սովորեցնում են՝ ինչպես լինել նախաձեռնող, նպատակասլաց, մյուսների հանդեպ հարգալից, հավասարակշռված և․․․ երջանիկ։

Յոթ Կաղնի կոչվող գյուղում ձանձրալի պահեր չեն լինում: Ջամփեր անունով ճագարի հետ ֆուտբոլ խաղալը լինի, թե Ժանտաքիս Լիլիի հետ բանջարանոց մշակելը, բոլոր ընկերները միշտ էլ հաճելի զբաղմունք են ունենում՝ շարունակ նոր բաներ սովորելով։

Դե ուրեմն՝ հետևենք Յոթ Կաղնիի ընկերների արկածներին և բացահայտենք, թե ինչպես յուրաքանչյուր երեխա կարող է լինել երջանիկ երեխա:

Նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար:

«Եթե յուրաքանչյուր երեխա մանկուց տիրապետեր «7 սովորություններին», աշխարհը դրախտային կդառնար: Շոնը գրել է մի գիրք, որը դրական հետք կթողնի մանուկ ընթերցողի հոգում: Ես հաճախ կվայելեմ այս գիրքը իմ բոլոր թոռների հետ»:

—Մարկ Վիկտոր Հանսեն «Հավով ապուր հոգու համար» #1 «Նյու Յորք թայմսի» բեսթսելեր շարքի համահեղինակ, «Կոտրելով միլիոնատիրոջ ծածկագիրը» և «Միլիոնատեր մեկ րոպեում» գրքերի համահեղինակ

«Մեծահասակները քաջածանոթ են «Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» գրքին: Այժմ պատմությունների և հերոսների միջոցով Շոն Քովին ստեղծել է մի գիրք, որը օգուտ կբերի երեխաներին ամբողջ կյանքի ընթացքում»:

—Փոլ Դ. Հյուստըն Դպրոցների ադմինիստրատորների ամերիկյան ասոցիացիայի գործադիր տնօրեն

««Երջանիկ երեխաների 7 սովորությունները» կատարյալ միջոց է՝ աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներին «7 սովորություններին» ծանոթացնելու համար: Յուրաքանչյուր պատմություն ոգեշնչող է և իմաստալից, եզրափակվում է ցուցումով, որն օգնում է ծնողներին սովորեցնելու իրենց երեխաներին երջանիկ, արդյունավետ կյանքով ապրելու գլխավոր սկզբունքները: Հիանալի գիրք է ոչ միայն երեխաների, այլև մայրիկի և հայրիկի համար»:

—Լարի Քինգ

«Արդյոք չէի՞ք ցանկանա, որ ձեր երեխաներն ու աշակերտները մեծանային համամարդկային, հարատև սկզբունքների վրա հիմնված մշակույթի մեջ: Դուք և ձեր երեխաները վստահաբար կտեսնեք ձեզ այս զվարճալի, պատկերազարդված պատմություններում, որոնք կնպաստեն նման մշակույթով ոգեշնչվելուն»:

—Սթիվեն Ռ. Քովի

«Մարդկանց ամենաարդյունավետ 7 սովորությունները» միջազգային բեսթսելերի հեղինակ
««Ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ, ձանձրո՜ւյթ»-ը իմ ամենասիրելի պատմությունն է, որովհետև ինձ դուր է գալիս, թե ինչպես է Սեմին նորոգում այդ ռադիոն Ալլիի համար և վրան աստղիկներ փակցնում»:

—Մըկքենա Բրաուն, 8 տարեկան

08/02/2024

Հաճելի նորություն Ագաթա Քրիստիի սիրահարների համար....ԱՄԲՈՂՋ ՏԵՍԱԿԱՆԻՆ ԶԵՂՉՎՈՒՄ Է 10%-ով

21/12/2023

Տոնածառների և տոնածառի խաղալիքների ԶԵՂՉ 20%

16/02/2023
03/02/2023

«Ակադեմիա» եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները և անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա։ Մաթեմատիկոս, հոգեպատմիչ Հարի Սելդոնը կանխատեսում է Գալակտիկական Կայսրության մոտալուտ վախճանն ու այդ արհավիրքի հետևանքները մեղմելու համար առաջարկում է ստեղծել Ակադեմիան, որը պիտի դառնա նոր կայսրության ձևավորման հիմքը։ Կկարողանա՞ն արդյոք նրա հետնորդներն ի կատար ածել այդ հավակնոտ ծրագիրը, թե՞ մարդկությունը դատապարտված է ևս մի քանի հազարամյակ խարխափել խավարում։

Want your school to be the top-listed School/college in Ejmiatsin?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Խորենացի 24
Ejmiatsin