31/05/2026
Կանաչ Ուսուցման Կենտրոնում հերթական անգամ հյուրընկալեցինք Acba Federation-ի կազմակերպած ուսուցողական դասընթացը, որն իրականացվում է շահառուների կարողությունների զարգացման նպատակով։
Այս անգամ դասընթացի թեման մեղվաբուծությունն էր՝ գյուղատնտեսության կարևոր և հեռանկարային ուղղություններից մեկը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու մեղվաընտանիքների խնամքի առանձնահատկություններին, մեղվաբուծության ժամանակակից մոտեցումներին, ոլորտի մարտահրավերներին և զարգացման հնարավորություններին։
Դասընթացը վարեց փորձառու մասնագետ Տիգրան Սեդրակյանը, ով մասնակիցների հետ կիսվեց իր գիտելիքներով և գործնական փորձով՝ ապահովելով արդյունավետ ու բովանդակալից ուսուցում։
Շնորհակալություն ԱԿԲԱ Ֆեդերացիային՝ շարունակական համագործակցության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար։
🌿 Կանաչ Ուսուցման Կենտրոնը շարունակում է լինել գիտելիքի, փորձի փոխանակման և կայուն զարգացման հարթակ։
#ԿանաչՈւսուցմանԿենտրոն #ԱԿԲԱՖեդերացիա #Մեղվաբուծություն #Գյուղատնտեսություն
26/05/2026
Բնական, առողջ և իսկական տնական ձվեր՝ անմիջապես Կանաչ Ուսուցման Կենտրոն-ից 🥚
Մեր հավերը ապրում են ազատ և բաց տարածքում, շարժվում մաքուր բնության մեջ, սնվում բնական միջավայրում և ապրում իրենց խաղաղ ու առողջ կյանքը։
Արդյունքում ստացվում են իսկական տնական ձվեր՝ հարուստ համով և բնական որակով։
✔️ Բաց տարածքում պահվող հավեր
✔️ Առողջ և խնամված միջավայր
✔️ Թարմ ամենօրյա ձվեր
✔️ Առանց արդյունաբերական մոտեցումների
💰 1 հավկիթ — ընդամենը 100 դրամ
Եթե կարևորում եք առողջ սնունդն ու բնական արտադրանքը, մեր տնական ձվերը հենց ձեզ համար են 🌱
📩 Գրեք մեզ պատվերի և մանրամասների համար։
#տնականձու #ԿանաչԿենտրոն #հայկական #կանաչկենտրոն #այգի
25/05/2026
🤔Հարց մեր հետևորդներին.
⁉️Ձեր կարծիքով, ինչքա՞ն է Կանաչ Ուսուցման Կենտրոնի տարածքը։
Առաջին ճիշտ պատասխանը կստանա անկնկալ նվեր 🎁
22/05/2026
🌿 Այսօր Կանաչ Ուսուցման Կենտրոն-ում հերթական ուսուցումն էր կազմակերպել Acba Federation-ն։
Ուրախ ենք, որ մեր կենտրոնը շարունակում է դառնալ գիտելիքի փոխանակման, փորձի զարգացման և համայնքային համագործակցության կարևոր հարթակ։ 💚
Շնորհակալություն վստահության և արդյունավետ համագործակցության համար։
Միասին զարգացնում ենք կրթությունն ու գյուղական համայնքները։ 🌱
Гегам Ростомян
Артур Погосян
Nune Sarukhanyan
21/05/2026
Կանաչ Ուսուցման Կենտրոնը սովորեցնում է, լսել և խոսել բնության հետ 🌿💚
18/05/2026
Չենք մոռանում հետևել Nune Sarukhanyan-ի youtube-ի ալիքին։ Բոլորին բարի դիտում🎬🌿
Կանաչ Ուսուցման Կենտրոնը և ընթացիկ աշխատանքները։
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
11/05/2026
🌿 Բնական հանգստություն՝ յուրաքանչյուր բաժակում
Կանաչ Ուսուցման Կենտրոնի անուշաբույր թեյերը ստեղծված են բնության մաքուր ուժից՝
🍃 անանուխ — թարմություն և թեթևություն
🌱 ուրց — ջերմություն և հոգատարություն
Յուրաքանչյուր բաժակ ոչ միայն թեյ է, այլ փոքրիկ դադար՝
քեզ համար, քո մտքերի համար, քո հանգստության համար։
✨ Առանց հավելումների
✨ Աճեցված և հավաքված սիրով
✨ Իրական հայկական բույր
📦 Հնարավոր է առաքում Հայփոստ-ի միջոցով՝ Հայաստանի ողջ տարածքում
📩 Գրիր մեզ կամ պատվիրիր հենց հիմա՝ բացահայտելու քո սիրելի համը