24/07/2026
📍 [English below]
Անցած կիրակի իր դռները բացեց «ՄԵՏԱԲՈԼԻՍ» ամառային շրջանի եզրափակիչ ցուցահանդեսը, որը մեկ հարթակում միավորում է երեք տարբեր նախագծեր՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի, կրթության և հետազոտության բազմազան ուղղությունները։
🖼️ «Ամառային Ակադեմիայի Բաց Դռներ»՝ ներկայացնում է Վերին Ալզասի Արվեստի Բարձրագույն Դպրոցի (Haute École des Arts du Rhin) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի տարբեր մասնաճյուղերի ուսանողների ստեղծագործությունները։
🎓 «Նոր մեկնարկ»՝ այս տարվա շրջանավարտների ընտրված աշխատանքների ցուցադրությունը։
🌿 «Պլենէր360․ Բնանկար որպես հետազոտություն»՝ ընդգրկում է հունիսին կայացած «ՄԵՏԱԲՈԼԻՍ» արվեստի ռեզիդենտների զգայական ուսումնասիրությունները, ուսանողական պլեների արդյունքները և նյութական հետազոտությունները՝ բացահայտելով բնության և արհեստի փոխհարաբերությունները։
🕚 Ցուցահանդեսը բաց է շաբաթվա վերջին երեք օրերին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, ժամը 11:00–19:00, մինչև օգոստոսի 2-ը։
💚 Սիրով սպասում ենք բոլորիդ
🎟️ Մուտքն ազատ է։
——
Last sunday we opened "METABOLIS", our end-of-summer exhibition showcasing three exhibitions in one:
🖼️ Summer Academy Open Doors, featuring works by students from the Haute ecoles des arts du Rhin and the State Academy of Fine Arts of Armenia's multiple branches;
🎓 "New Beginnings", featuring a selection of works by the Academy’s 2026 graduating class;
🌿 "Pleinair 360: Researching Landscape", including sensory studies from the Metabolis Artist Residency in June, student plein-air works, and material studies connecting nature and craft.
🕚 The exhibition is open from Friday to Sunday, 11:00–19:00, until August 2.
💚 Welcome all.
🎟️ Free entrance.
🤝 Գործընկերներ՝ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտ, ArtNexus (Շվեդիա), Դիլիջանի կենտրոնական դպրոց, Fab Lab Armenia, Tushpa Lab, UTOPIANA։
🤝 Partners: Institut Français en Arménie, ArtNexus (Sweden), Dilijan Central School, Fab Lab Armenia, Tushpa Lab & UTOPIANA.
16/07/2026
Կիրակին անցկացրե՛ք մեզ հետ։ 🌿
[Scroll down for English]
Հուլիսի 19-ին՝ ժամը 15:00-ից, սիրով հրավիրում ենք ձեզ Դիլիջանի Կենտրոնական այգում (հասցե՝ Էմմա Ծատուրյան փող. 1) կայանալիք METABOLIS ամառային սեզոնի եզրափակիչ ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսն ամփոփում է Դիլիջանի գեղարվեստի ակադեմիայի՝ հետազոտություններով, ստեղծագործական աշխատանքներով ու համագործակցություններով լի ամառային նախագծերը։
Բազմաթիվ ցուցասրահներում բացահայտե՛ք հունիսին կայացած METABOLIS արվեստի ռեզիդենտության զգայական ուսումնասիրությունները, բնանկարային հետազոտությունները և Դիլիջանի ամառային ակադեմիայի՝ արվեստի և շրջակա միջավայրի հետազոտահեն կրթական ծրագրի շրջանակում ստեղծված ուսանողական նախագծերը։
Ծրագիրն իրականացվել է Haute École des Arts du Rhin-ի և Utopiana Geneva-ի համագործակցությամբ՝ Swedish Art Nexus ծրագրի, Ֆրանսիական ինստիտուտի (Institut Français), Դիլիջանի Կենտրոնական դպրոցի և Fab Lab Armenia Dilijan-ի աջակցությամբ։
Բաց մի՛ թողեք նաև «Նոր մեկնարկ» ցուցահանդեսը՝ ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահի շրջիկ ցուցադրության վերջին կանգառը, որտեղ ներկայացված են Ակադեմիայի 2026 թվականի շրջանավարտների աշխատանքները։
Ցուցահանդեսները բաց կլինեն մինչև օգոստոսի 2-ը՝ ուրբաթից կիրակի, ժամը 11:00–18:00։ Չե՞ք հասցնում այցելել նշված ժամերին։ Հնարավոր է նաև այցելություն նախնական պայմանավորվածությամբ․ պարզապես գրե՛ք մեզ անձնական հաղորդագրությամբ։
Սիրով կսպասենք ձեզ։
-----------
Join us on July 19 from 15:00 at 1 Emma Tsaturyan St. (within the Dilijan Central Park) for METABOLIS, our end-of-summer exhibition celebrating a season of research, making, and collaboration at the Fine Arts Academy Dilijan.
Across multiple exhibition spaces, discover sensory studies from the June METABOLIS Arts Residency, landscape studies, and student projects developed through Dilijan Summer Academy's research-based practice in art and environmental studies in partnership with the Haute Ecoles des Arts du Rhin, Utopiana Geneva, and supported by the Swedish Art Nexus program, Institut Francais, the Dilijan Central School, and Fab Lab Armenia Dilijan.
Don't miss New Beginnings, the final stop of the SAFAA Boyajian Gallery's travelling exhibition, featuring works by the Academy's graduating class of 2026.
The exhibitions are on view until August 2, open Friday–Sunday, 11:00–18:00. Can't make it during opening hours? Visits outside these times are available by appointment—just send us a DM.
We look forward to welcoming you!
04/07/2026
ՄԵՏԱԲՈԼԻՍ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ
Արվեստագետների, մշակութային ոլորտի մասնագետների և հետազոտողների դասախոսություններ՝ նվիրված արհեստի, նյութի և լանդշաֆտի թեմաներին։
Սիմպոզիումը մեկնարկում է Դիլիջանի Ամառային Ակադեմիայի աշխատանքները և անցկացվում է արվեստին ու շրջակա միջավայրին նվիրված երկշաբաթյա ակադեմիական ծրագրի շրջանակում։
Միջոցառումը կանցկացվի հայերեն և ֆրանսերեն լեզուներով՝ երկու լեզուներով միաժամանակյա թարգմանությամբ։
Մուտքն ազատ է։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել տեղում։
Վայրը՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցի դահլիճ
ք. Դիլիջան, Մոլդովական փողոց 77
Ժամը՝ 10:30–14:30
29/06/2026
Ամառային ակադեմիային դիմելու վերջին օրերն են։
Եթե հետաքրքրված եք արվեստով, փիլիսոփայությամբ, դիզայնով և շրջակա միջավայրի թեմաներով, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
Դիլիջանի Ամառային ակադեմիան առաջարկում է աշխատարաններ, որոնք կվարեն եվրոպական հեղինակավոր հաստատությունների և ստեղծագործական ցանցերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Haute Écoles des Arts du Rhin-ի և Ստրասբուրգի համալսարանի, Մադրիդի IE Architecture and Design School-ի, ինչպես նաև Ժնևի UTOPIANA արվեստագետների ցանցի ներկայացուցիչները։
📍 Վայրը՝ Դիլիջան
📅 Ամսաթվերը՝ հուլիսի 6–17
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 1
Դիմեք գրանցման հղումով և միացեք այս եզակի ուսումնական ու ստեղծագործական փորձառությանը։
https://forms.gle/Mt9AKCRmT25wvFAWA
__________
📣 Last days to apply for Dilijan Summer Academy!
If you're interested in art, philosophy, design, and the environment, don't miss this opportunity.
The Dilijan Summer Academy offers a series of interdisciplinary workshops led by educators from leading European institutions and creative networks, including France's Haute Écoles des Arts du Rhin and the University of Strasbourg, Madrid's IE Architecture and Design School, and Geneva's UTOPIANA artist network.
📍 Location: Dilijan, Armenia
📅 Dates: July 6–17
⏳ Application deadline: July 1
Apply here:
https://forms.gle/smCCP6AQzZeBTYeg8
27/06/2026
Դիլիջանի Ամառային Ակադեմիան արվեստի և շրջակա միջավայրի հատման կետում ձևավորված կրթական փորձառություն է։ Երկշաբաթյա ծրագրի ընթացքում Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները կմասնակցեն բազմամասնագիտական աշխատարանների՝ արվեստի, փիլիսոփայության, էկոլոգիայի և միջավայրի դիզայնի ոլորտներում։
01/07 Ամառային ակադեմիայի դիմումների ընդունման վերջնաժամկետը
06/07 «ՄԵՏԱԲՈԼԻՍ» սիմպոզիում
07/07–17/07 Դիլիջանի ամառային ակադեմիա
19/07 Ամառային ակադեմիայի բաց դռների օր
Dilijan Summer Academy is an immersive educational experience at the intersection of art and environment. Over the course of two weeks, fine arts students will engage in multidisciplinary workshops in art, philosophy, ecology, and environmental design.
01/07 Deadline for applications to Summer Academy
06/07 Metabolis Symposium
07/07-17/07 Dilijan Summer Academy
19/07 Summer Academy Open Studio
19/06/2026
Երկար դադարից հետո Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը կրկին բացում է իր դռները՝ նոր հայեցակարգով: Ստեղծագործական կյանքի նոր այս փուլը կմեկնարկի այս կիրակի՝ հունիսի 21-ին՝ «Մետաբոլիս» ամառային ստեղծագործական նախագծով։
Սա մեկամյա փորձարարական պիլոտային ծրագիր է, որը ծառայում է որպես փորձադաշտ՝ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի ապագա ուսումնական ծրագրերի և դասընթացների ձևավորման համար։ Մենք ընդլայնում ենք գորգագործության մեր ժառանգությունը՝ բացահայտելով մանրաթելերի բազմազան կիրառություններն ու ստեղծագործական հնարավորությունները։ Լանդշաֆտի հետ սերտորեն կապված այս ծրագիրը միավորում է արհեստը բնության և շրջակա միջավայրի արվեստի հետ։
Նախագծի մեկնարկը կտրվի ՀԳՊԱ Բոյաջյան ցուցասրահի նախաձեռնած «Պլեներ 360․ բնանկարը՝ որպես հետազոտություն» ցուցահանդեսով։ Այն անդրադառնում է բնության հետազոտությանը՝ որպես ակադեմիական արվեստի ուսուցման առանցքներից մեկը։ Այստեղ ներկայացված են 2025 թվականին ամառային պրակտիկայի ընթացքում ստեղծված աշխատանքներ, որոնք Ակադեմիայի ուսանողներն արել են իբրև Դիլիջանի, Գորիսի, Սևանի, Լոռվա, Շորժայի և Հայաստանի այլ վայրերի բնության ուսումնասիրություն։ Ցուցահանդեսի կուրատորական աշխատանքն իրականացրել է ՀԳՊԱ Արվեստաբանության ծրագրի ուսանող Հռիփսիմե Առաքելյանը (ղեկավար՝ Նարե Սահակյան)։
«Մետաբոլիս» նախագծի շրջանակում այս աշխատանքները մեկնարկ են տալիս «Պլեներ 360» ստեղծագործական նախաձեռնությանը, որի ընթացքում լանդշաֆտն ուսումնասիրվում է ոչ միայն տեսողական ընկալման, այլև ձայնի, բույրի և մարմնական փորձառությունների միջոցով։
«Պլեներ 360․ բնանկարը՝ որպես հետազոտություն» ցուցահանդեսին զուգահեռ՝ տարածքում կտեսնեք նաև մասնաճյուղի ապագայի տեսլականը մարմնավորող ցուցադրանք, որում ներկայացվող աշխատանքների մի մասն արվել են վերջերս անցկացված «Մետաբոլիս ռեզիդենսիի» շրջանակում։
Հասցե՝ Էմմա Ծատուրյան 1
Օր՝ հունիսի 21
Ժամ՝ 15:00
Սիրով սպասում ենք ձեզ։