Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց

Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց

Share

Ուսումնական հաստատություն,հիմնական դպրոց։

10/06/2026

https://www.facebook.com/minESCSarm/posts/pfbid0o3rb5jNGyp2JmxcDJ7aMvbjrBBCn7cVeTDKXh4s5jmq1sigQHqa5wGMujXurNchUl?fbclid=IwY2xjawSV86tleHRuA2FlbQIxMABicmlkETF0dmZWTGVZNmMzZlVRQWI3c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHoLqbirPd1uW5XlR6W_19yHIN5qHkC5ddXZDwG9S2oeHShvZZh-e0EmrKHbP_aem_HEeRpf1lqJqTSrqyCqaONg

❗️Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների. մաս 2-րդ

Հարգելի՛ ծնողներ, առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման առցանց համակարգում այս տարի կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք նպատակ ունեն բարելավել համակարգն ու հեշտացնել գործընթացը։

Հայտագրման ժամանակացույցը՝ https://escs.am/am/news/36634

Գրանցման քայլերի հաջորդականությունը՝ https://tinyurl.com/mvjjaf9t
https://tinyurl.com/yuftwp32 /տեսանյութ/

Հայտագրման քայլերի հաջորդականությունը ⤵

Առաջին դասարանի հայտագրում 08/06/2026

youtube.com/watch?v=Rll2nuKB2JA&fbclid=IwY2xjawSTUG1leHRuA2FlbQIxMABicmlkETFZZDdjYzYwRGltZ0tweHB1c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHnYjjtturQrjxHs63JP5zn6g9cCrg_u8XuXMVoHZPp39Tl4sM3kDxECzhXDC_aem_NUB0v6kebw8oq9Rjze9oZA

Առաջին դասարանի հայտագրում Առաջին դասարանի հայտագրման գործընթաց

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 05/06/2026

Սիրելի՛ երեխաներ, թո՛ղ ձեր ճանապարհը լի լինի նոր գիտելիքներով, բացահայտումներով, ձեր ապագան լինի լուսավոր, երջանիկ ու հաջողություններով լի։
Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ երեխաներ։
🏫Դասարան՝ 4-րդ Ա
👩‍🏫Դասվար՝ Լ․Հովահաննիսյան

03/06/2026

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․

տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները
խնամակալության տակ գտնվող երեխաները
հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները:
Արտոնությունից կարող են օգտվել նաև տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև առաջին դասարան հայտագրման մեկնարկի օրը՝ հունիսի 8–ը, ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։ Դիմումը և տեղեկանքը ստանալուց հետո նախարարությունը, ստուգելով ներկայացված տեղեկանքի հավաստիությունը, առաջնահերթությունից օգտվելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում համապատասխան որոշումն ուղարկում է ԿՏԱԿ, չբավարարելու դեպքում՝ պատասխանը գրավոր տրամադրում դիմումատուին։ ԿՏԱԿ-ը վերը նշված ժամկետում՝ հունիսի 8–21–ը ներառյալ, իրականացնում է սովորողի հայտագրումը՝ հիմք ընդունելով ԿԳՄՍՆ որոշումը։ Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախող երեխաներին։

Փուլ երկրորդ

Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայատագրում կիրականացվի նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

Փուլ երրորդ

Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։ Այս կարգավորումը գործում է նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ ոչ, ինչպես նաև ծնողներից մեկն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ է, և երեխան պետք է հաճախի ռուսերենով ուսուցմամբ դասարան՝ ծնողների ընտրությամբ։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:

Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում / https://www.youtube.com/watch?v=Rll2nuKB2JA /:

Հայտագրվելու, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ծնողի կողմից ստեղծված էջով։

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:

my.emis.am

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 01/06/2026

Մենք...
Մեր երազանքը լուսավոր է, վառ ,
Մեր երազանքը գունեղ ու պայծառ։
Թող ձեր մանկությունն ու ապագան միշտ լինի և մնա այսքան վառ և գունեղ։ Թող ձեր ճանապարհը լինի խաղաղ , լուսավոր և բազում հաջողություններ։
Բարի երթ դեպի ՄԵԾ ԱՇԽԱՐՀ ....
🏫Դասարան՝ 4-րդ Բ
👩‍🏫Դասվար՝ Ա․Դաշյան

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 26/05/2026

Մանկավարժի հուզական այրումը փորձում ենք դիտարկել քիմիական նյութերի այրման օրինակով։ Շնորհակալ ենք քիմիայի ուսուցիչ Ս .Մուսայելյանին և լաբորանտ Մ.Վարդանյանին մեզ աջակցելու և քննարկվող թեման ավելի ակնառու դարձնելու համար

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 26/05/2026

Նախագծային աշխատանք առարկայից
📝Թեմա՝
🏫Դասարան՝ 8-րդ Բ
👩‍🏫Նախագծի ղեկավար՝ Ք․Հայրապետյան

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 25/05/2026

Համբարձման տոնի հոգեբանական մեկնությունը մեզ օգնեցին անել 5-րդ Ա դասարանի պատրաստակամ աշակերտները։

Photos from Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց's post 25/05/2026

Կազմակերպվել է ուսումնադաստիարակչական, ճանաչողական էքսկուրսիա 7-րդ Բ դասարանի աշակերտների և ծնողների մասնակցությամբ և ուսուցիչ -ծնող սերտ համագործակցությամբ։🤝

Եղանք Խոր Վիրապում, այցելեցինք մեծ բանաստեղծի` Պարույր Սևակի տուն-թանգարան, Վազգեն Սարգսյանի տուն թանգարան,
«Արենի» գինու գործարան։🍷
👩‍🏫Դասղեկ՝ Լ․Սամսոնյան

Want your school to be the top-listed School/college in Ch'arents'avan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Կոտայքի մ. , ք. Չարենցավան Շինարարների փողոց թիվ 3
Ch'arents'avan
2501

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30