ՀՀ Կոտայքի մարզի> ՊՈԱԿ-ին անհրաժեշտ է՝
1.Մաթեմատիկայի մասնագետ (հիմնական 20 դասաժամ)
2.Երաժշտության մասնագետ (հիմնական 14 դասաժամ)
3.Ֆիզիկայի մասնագետ (հիմնական 18 դասաժամ)
4.Դաստիարակ (փոխարինող) Նախադպրոցական բարձրագույն կրթությամբ
Ցանկացողները մոտենան ք. Չարենցավանի թիվ 6 հիմն. դպրոց (ժամ. 10:00-15:00) կամ զանգահարեն՝ (+374 77-47-77-26) հեռախոսահամարով։
Չարենցավանի N6 հիմնական դպրոց
Basic School
1988թ. շահագործման հանձնվեց Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցը: Նորակառույց միկրոթաղամասում գիշեր ու զօր զրնգում էին շինարարական կռունկների ու մուրճերի ձայները: Նորակառույց շենքները սնկի նման աճում էին:
Երիտասարդ ընտանիքները երջանիկ էին իրենց բնակարանամուտով, իսկ դպրոց ընդունված ուսուցիչները՝ իրենց աշակերտներով: Առաջին տարին դպրոց ընդունվեցին 970 աշակերտ:
1990-1992թթ. դպրոցն ուներ 1675 աշակերտ
05.07.2026թ.
8ա դասարանը` դասղեկ Լ. Հայրապետյանի հետ այցելեց գեղատեսիլ Դիլիջան...
Նպատակը ոչ միայն հիանալ հայրենի բնության հրաշալիքներով, այլ ավելի լավ ճանաչել հայրենի պատմությունն ու մշակույթը` ամրապնդելով ընկերությունն ու միասնականությունը։
Կանգառ 1֊ Հին Դիլիջան` արհեստն ու մշակույթը `ժամանակի կամուրջ։
Կանգառ 2֊Պարզ լիճ` բնության կատարյալ ներդաշնակություն
Կանգառ 3֊Հաղարծին վանական համալիր` ոգու թռիչք և պատմական հիշողություն։
Էքսկուրսիայից դասարանը վերադարձավ ոչ միայն հարուստ գիտելիքներով ու հայրենիքի հանդեպ մեծ սիրով, այլև որպես ավելի համախմբված, ընկերասեր և միասնական թիմ❤️🫂
08/07/2026
2026թ. ապրիլի 13-հունիսի 20,
«Կոտայքի մարզի թվային գրագիտության և համակարգչային գիտության (ԹԳՀԳ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավում» եռամսյա ծրագիր։
Վերապատրաստման ծրագիրն իրականացրել են FAST-ը և UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ԵՄ (European Union in Armenia) ֆինանսական աջակցությամբ։
Վերապատրաստումներն ընդգրկել են 4 մոդուլ՝
✅ Ալգորիթմական մտածողություն
✅ Ծրագրավորում (Scratch և Python)
✅ AI գրագիտություն
✅ Նախագծահեն ուսուցում ԹԳՀԳ առարկայի շրջանակում։
Շնորհակալ ենք բոլոր վերապատրաստողներին։
08/07/2026
Վերապատրաստմանը հաջողությամբ մասնակցել է նաև մեր դպրոցի 9 ուսուցիչ։
https://www.facebook.com/share/p/1DK2VnE7mi/
05/07/2026
Սիրով ուզում ենք տեղեկացնել,որ Չարենցավանի N6 հիմնական դպրոցի ուսուցիչ Հասմիկ Ավետյանը Koreez.am կրթական հարթակի կողմից արժանացել է հավաստագրի մրցույթում պատվավոր մասնակցության և երկրորդ փուլ անցնելու համար։
Շնորհավորում ենք մաղթելով նորանոր հաջողություններ այս և այլ կրթական հարթակներում։
04/07/2026
Սիրով ուզում ենք տեղեկացնել,որ Չարենցավանի N6 հիմնական դպրոցի ուսուցիչ Լիլիթ Հայրապետյանը Koreez.am կրթական հարթակի կողմից արժանացել է հավաստագրի մրցույթում պատվավոր մասնակցության և երկրորդ փուլ անցնելու համար։
Շնորհավորում ենք մաղթելով նորանոր հաջողություններ այս և այլ կրթական հարթակներում։
04/07/2026
Սիրով ուզում ենք տեղեկացնել,որ Չարենցավանի N6 հիմնական դպրոցի ուսուցիչ Տաթևիկ Տիգրանյանը Koreez.am կրթական հարթակի կողմից արժանացել է տիտղոսին և շնորհակալագրի` կրթական հարթակում 400֊ից ավելի թվային տնային աշխատանքների ստեղծման,կրթության արդիականացմանը նպաստելու և նորարարական մեթոդների ներդրման գործում նշանակալի ավանդի համար։
Շնորհավորում ենք մաղթելով նորանոր հաջողություններ այս և այլ կրթական հարթակներում։
03/07/2026
24.06.26թ
Ուսուցչական անձնակազմի համար կազմակերպվեց արտթերապիայի հետաքրքիր և բովանդակալից հանդիպում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ստեղծագործական աշխատանքների միջոցով հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց զգացմունքները, բացահայտելու ներաշխարհը և թոթափելու առօրյա լարվածությունը։
Արտթերապիան նպաստեց ջերմ մթնոլորտի ձևավորմանը և ստեղծագործական մտքի զարգացմանը՝ ուսուցիչներին պարգևելով դրական հույզեր։
Հեղինակ՝ Գ. Հակոբյան
03/07/2026
01.07.26թ.
ԴՊՐՈՑԸ՝ ՆՈՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏՈՒՆ
Դասվարները մեծ ջերմությամբ ու անսահման ուրախությամբ դիմավորեցին մեր թանկագին առաջին դասարանցիներին։ 🥰
Յուրաքանչյուր տաղավարում նրանք երեխաներին ներկայացրին ուսուցանող, տրամաբանական և ինքնազարգացնող հետաքրքրաշարժ խաղեր, ինչը մեծ խանդավառություն ու ոգևորություն առաջացրեց փոքրիկների շրջանում։ 🎲🧩
Մեր աշակերտների առջև բացվեց գիտելիքի, ընկերության և նոր երազանքների կախարդական աշխարհը: 🎒📚
Հուսանք, նրանք անհամբերությամբ և սիրով կսպասեն սեպտեմբերի 1-ին❤️🎉
02/07/2026
26.06.26թ.Ճանաչողական , ուսուցողական էքսկուրսիա Բյուրականի աստղադիտարան, Օհանավան, Մուղնի:
Դասարան՝ 6Բ
Դասվար՝ Խաչատրյան ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Ch'arents'avan
2502
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |