Ծիծեռնակ մանկապարտեզ ՀՈԱԿ

Ծիծեռնակ մանկապարտեզ ՀՈԱԿ

Share

Ծիծեռնակ մանկապարտեզ

10/06/2026

🎈Մանկապարտեզին հրաժեշտ տալուց առաջ խմբի սաները բակում տնկեցին հուշ. եղևնի` որպես իրենց մանկության, ընկերության և այստեղ անցկացրած երջանիկ օրերի խորհրդանիշ։🌲
Թող այս եղևնին աճի և զորանա` տարիներ շարունակ հիշեցնելով մեր փոքրիկ շրջանավարտների մասին...🤍🫶

10/06/2026

🧑‍🎓🔔👩‍🎓

#Ծիծեռնակ
#Ավարտականհանդես

01/06/2026

🌈 Շնորհավոր Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Թող յուրաքանչյուր երեխայի մանկություն լցված լինի սիրով, ժպիտներով ու անհոգ երջանկությամբ ❤️❤️❤️

Photos from Ծիծեռնակ մանկապարտեզ ՀՈԱԿ's post 26/05/2026

Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ մեր սաները մասնակցել են IQ Center Global Education-ի մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային, որտեղ շուրջ 400-ից ավելի երեխաներ մրցում էին աշխարհի տարբեր երկրներից։

🏆 Մարկ Թաթոյանը Kids B կատեգորիայում գրավել է պատվավոր չեմպիոնական 3-րդ տեղը։
🏆 Եվա Աբգարյանը Kids կատեգորիայում զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը։

Սրտանց շնորհավորում ենք մեր փոքրիկ հաղթողներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, փայլուն հաղթանակներ և հաջողություններով լի ճանապարհ։ 🌟

18/05/2026

Մեր մանկապարտեզի ավագ խմբի սաներն այսօր հյուրընկալվեցին Չարենցավանի թիվ 2 հիմն. դպրոց-ում։ ✨

Այցը դարձավ փոքրիկների համար կարևոր և հիշարժան քայլ դեպի դպրոցական կյանք։ Դպրոց–մանկապարտեզ սերտ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի երեխաների սահուն անցումն ապահովելու, նոր միջավայրին նախապես ծանոթացնելու և դպրոց գնալու հանդեպ վստահություն ու հետաքրքրություն ձևավորելու գործում։ 📚

Մեր սաները մեծ ոգևորությամբ շրջեցին դպրոցում, ծանոթացան դասասենյակներին, զգացին դպրոցական ջերմ մթնոլորտը և ստացան բազմաթիվ դրական տպավորություններ։ ❤️

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը և մանկավարժական անձնակազմին՝ մեզ շատ ջերմ ու սիրալիր ընդունելու, երեխաներին ուշադրությամբ ու սիրով շրջապատելու համար։ 🤝

Այսպիսի հանդիպումները ամրապնդում են դպրոց–պարտեզ կապը և փոքրիկների համար դպրոցական կյանքի սկիզբը դարձնում ավելի վստահ ու հաճելի։ 🌿

15/05/2026

💫«Այսուհետ աճեցեք և բազմացեք» (Ծննդոց 1․28)։

👨‍👩‍👧‍👦Ընտանիքը Աստծո կողմից տրված առաջին և ամենամեծ պարգևներից է մարդուն, որտեղ ձևավորվում են սիրո, հավատքի և փոխադարձ հարգանքի հիմքերը։🫶

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ ծնողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն՝ դարձնելով օրը ավելի ջերմ, հիշարժան և բովանդակալից։ Նրանց ներգրավվածությունը ևս մեկ անգամ ընդգծեց, որ երեխայի դաստիարակության մեջ ընտանիքի դերը անփոխարինելի է։😘

Ընտանիքը այն օջախն է, որտեղ սերմանվում են բարություն, հոգատարություն և միասնություն՝ ձևավորելով ամուր հասարակության հիմքը։ 🤍

15/05/2026

Այսօր «Ծիծեռնակ»մ/մ ՀՈԱԿ այցելել էին Փրկարար ծառայության աշխատակիցները։👨‍🚒
Հանդիպման հիմնական շեշտադրումը դրված էր երկրաշարժի դեպքում ճիշտ վարքագծի կանոնների վրա։📢

Մասնագետները երեխաներին պարզ ու հասկանալի ձևով ներկայացրին, թե ինչպես պետք է ճիշտ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ՝ պաշտպանվել, խոգճապի չմատնվել և հետևել անվտանգության կանոններին։ Խոսվեց նաև այլ արտակարգ իրավիճակներում ճիշտ և պատասխանատու վարքագծի մասին՝ հրդեհ, տարհանում և վտանգավոր իրավիճակներ։⛑️

Երեխաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին հանդիպմանը, հարցեր տվեցին և սովորեցին կարևոր ու կյանքին անհրաժեշտ գիտելիքներ՝ իրենց անվտանգության համար։📣

Want your school to be the top-listed School/college in Ch'arents'avan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


3 թաղ. 4 փող. թիվ 16 շինություն
Ch'arents'avan

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30