Բերդավանի միջնակարգ դպրոց

Բերդավանի միջնակարգ դպրոց

Share

Բերդավանի միջնակարգ դպրոցի պաշտոնական էջ

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 24/08/2026

Ճիշտ է՝ ուսումնական տարին դեռ չի սկսվել, բայց մեր դպրոցում վաղուց արդեն եռուզեռ է։ ✨
Յուրաքանչյուրն իր ձևով ու նոր գաղափարներով պատրաստվում է նորոգված դպրոցում առաջին սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Նոր միջավայր, նոր սպասումներ, նոր ծրագրեր, բայց նաև՝ տարիների ընթացքում ձևավորված գեղեցիկ ավանդույթներ։ ❤️
Եվ այդ ավանդույթներից մեկը կրկին շարունակվեց։ Մեր համագյուղացի Արման Զուրաբյանը, չխախտելով իր բարի սովորույթը, այս անգամ ևս ուրախացրեց մեզ իր գրքային նվերներով՝ համալրելով դպրոցի գրադարանը։ 📖
Շնորհակալ ենք գրքի ու կրթության հանդեպ հոգատար վերաբերմունքի, մեր գրադարանը շարունակաբար հարստացնելու և, ամենակարևորը, արմատներին ամուր կապված մնալու համար։
Թող նվիրած յուրաքանչյուր գիրք գտնի իր ընթերցողին, բացի մի նոր աշխարհ ու դառնա նոր գիտելիքի սկիզբ։ 🌿📚

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 24/07/2026

🧠🇦🇲 Երեկ կայացավ «Ճանաչենք Հայաստանը» երիտասարդական ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցեց նաև Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցույթն առանձնանում էր բարձր կազմակերպվածությամբ և բովանդակալից հարցաշարով։ Հարցերը հետաքրքիր, խորքային և բազմազան էին՝ ընդգրկելով ազգային, պատմամշակութային ու հայրենագիտական թեմաներ, ինչպես նաև դպրոցական ծրագրի հիմնարար գիտելիքները։ Այս ամենը մրցույթը դարձրեց ոչ միայն գիտելիքների ստուգման, այլև ուսուցողական ու զարգացնող հարթակ։ 📚
Մեր սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին խաղին, ստացան նոր գիտելիքներ, հաճելի տպավորություններ և արժեքավոր փորձ։ 👏
Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին՝ արժանի խաղի համար, իսկ մրցույթի կազմակերպիչներին հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման և նման կարևոր կրթական ու հայրենաճանաչողական նախաձեռնության համար։ 🤝
Թող նման ծրագրերը շարունակեն ոգեշնչել սովորողներին՝ ճանաչելու Հայաստանը, արժևորելու ազգային ժառանգությունը և վստահ քայլերով շարժվելու դեպի նոր հաջողություններ։ 🇦🇲✨

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 19/06/2026

📚 Ամառային արձակուրդներն արդեն սկսվել են, սակայն ուսուցիչը երբեք չի դադարում սովորել ։ 🌿
🤖📖 Այս օրերին մեր դպրոցի ուսուցիչները մասնակցեցին «Արհեստական բանականության կիրառումը կրթության մեջ» և «Նախագծերի կառավարում» թեմաներով դասընթացների շարքին, որի ընթացքում գործնական աշխատանքների միջոցով ծանոթացան արհեստական բանականության կրթական հնարավորություններին, ժամանակակից թվային գործիքների արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև նախագծերի պլանավորման, ռիսկերի և ռեսուրսների կառավարման, գնահատման և իրականացման կարևոր սկզբունքներին։
👩‍🏫✨ Դասընթացները վարեց մեր դպրոցի արվեստի ուսուցչուհի ընկեր Անի Հախվերդյանը, ով մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ժամանակակից մոտեցումներով և գործնական հարուստ օրինակներով ստեղծեց ակտիվ ուսումնական միջավայր՝ ոգեշնչելով գործընկերներին բացահայտել նոր գործիքներ և դրանք վստահորեն կիրառել իրենց ամենօրյա մանկավարժական գործունեության մեջ։
🏅 Դասընթացների ավարտին «Գերազանցիկ ուսուցիչ» հավաստագրերով պարգևատրվեցին մաթեմատիկայի մեթոդական միավորման ուսուցիչներ ընկեր Նաիրա Ղուշչյանը և ընկեր Լիանա Ավագյանը։ 👏 Շնորհակալություն նրանց՝ պատասխանատվության, ակտիվ մասնակցության և շարունակական զարգացման ձգտման համար։
💙 Լավագույն ուսուցիչը նա է, ով երբեք չի դադարում սովորել։ 🌟

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 14/06/2026

Բերդավանի դպրոցն այն ջերմ ու հարազատ օջախն է, որտեղ վերադարձը միշտ սպասված է, իսկ հիշողությունները՝ անթառամ։
Այս օրերին մեր դպրոցում հյուրընկալել էինք 1996-2006 թվականներին այստեղ սովորած և դպրոցն ավարտած շրջանավարտներին, ովքեր հավաքվել էին նշելու իրենց ավարտական 20-ամյակը։ Տարիները փոխվել են, սակայն դպրոցի հանդեպ սերն ու կապվածությունը մնացել են նույնքան ամուր։🤗
Շրջանավարտները դպրոց էին եկել ոչ միայն գեղեցիկ հիշողություններով ու ջերմ հուշերով, այլև արժեքավոր նվերով։ Նրանք դպրոցին նվիրեցին գունավոր տպիչ, որը կարևոր և անհրաժեշտ աջակցություն է ուսումնական գործընթացի կազմակերպման գործում։🎁
Շնորհակալություն ենք հայտնում սիրելի շրջանավարտներին այս հոգատար վերաբերմունքի համար: ☺️
Մաղթում ենք ձեզ առողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն և նորանոր ձեռքբերումներ։ Թող Բերդավանի դպրոցը միշտ մնա այն վայրը, որը միավորում է սերունդներին և ջերմությամբ բացում իր դռները բոլորի առաջ։

Շնորհակալ ենք, որ հիշում եք, գնահատում և աջակցում ձեր հարազատ դպրոցին։ ❤️🏫

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 10/06/2026

✨ Ամփոփվեցին #ՀՕՖ-ի նախաձեռնությամբ և Տավուշի ու Սյունիքի մարզպետարանների աջակցությամբ 10-ից 12-րդ դասարանների սովորողների համար անցկացված քիմիայի և ֆիզիկայի առարկայական մրցույթները։
Ավագ դասարանների առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները օգոստոսին կմասնակցեն ՀՕՖ-ի գիտաճամբարին, իսկ առաջին աստիճանի դիպլոմակիրները, ովքեր 2026-2027 ուսումնական տարում կընդունվեն ՀՀ բուհերի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության կամ մաթեմատիկայի ֆակուլտետներ, կստանան ուսման վարձի 50% կրթաթոշակ՝ բակալավրիատի ամբողջ ընթացքում։ 🎓
Առաջինից երրորդ կարգի մրցանակների արժանացած բոլոր աշակերտները նաև ստացան «Գիտելիքների հանրագիտարան» գրքեր։
Պարգեւատրվեցին նաեւ մրցութային հանձնաժողովների անդամները։
Տավուշում առարկայական օլիմպիադայի համայնքային փուլին մասնակցել են 20 դպրոցների 114 աշակերտներ, իսկ Սիսիանում՝ 6 դպրոցների 50 աշակերտներ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ մաղթելով նոր հաջողություններ և գիտական նվաճումներ։ 🩵
#ՀՕՖ #Կրթություն #Օլիմպիադա #Քիմիա #Ֆիզիկա #Գիտաճամբար #Տավուշ #Սիսիան #Հայաստան

Հ.Գ նյութը վերցված է ՝ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջից։

01/06/2026

Շնորհակալ ենք մեր համագյուղացի Արման Զուրաբյանին , հունիսի մեկի կապակցությամբ ևս մեր գրադարանը համալրելու համար ։ 🤗🤗🤗

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 30/05/2026

Մայիսի 29-ին մեր դպրոցում տիրում էր գիտական ու ստեղծագործական եռուզեռ։ Տեղի ունեցավ բնագիտական առարկաների ինտեգրված քննական նախագծերի հաջողված ու տպավորիչ պաշտպանությունը։ 👏✨
Աշակերտները հանդես եկան 5 ուշագրավ և արդիական նախագծերով, որոնք համադրում էին տեսական գիտելիքն ու գործնական հմտությունները.
🧼 «Քիմիա-կենսաբանություն»– «Տնային պայմաններում մաքուր օճառի ստացումը»
🌱 «Կենսաբանություն-քիմիա» – «Դեղաբույսերի կիրառությունը բժշկության մեջ»(Նախագծավարներ՝ ընկեր Մանյա Մարալչյան, ընկեր Իրինա Զուրաբյան)
☀️📐 «Ֆիզիկա-աշխարհագրություն»– «ՀՀ-ում գործող արևային համակարգերի ՕԳԳ-ի ներկայացումը»
💨💧 «Աշխարհագրություն-քիմիա-կենսաբանություն»– «Մարդածին գործոնները որպես օդի և ջրի աղտոտման պատճառ» (Նախագծավարներ՝ ընկեր Մանյա Մարալչյան, ընկեր Աննա Քոչարյան, ընկեր Իրինա Զուրաբյան)
🌋🗺️ «Ֆիզիկա-Աշխարհագրություն-Քիմիա-Կենսաբանություն»
համատեղ նախագիծ – «Երկրաշարժերի ֆիզիկական բնույթը և դրանց աշխարհագրական բաշխվածության ու կառավարման առանձնահատկությունները»։Այս բարդ ու կարևոր թեմայի շուրջ աշխատել էին բոլոր 4 նախագծավարները։
Հպարտ ենք մեր աշակերտների պատրաստվածությամբ, վերլուծական մտքով և ուսուցիչների անդուլ աշխատանքով։ Շնորհավորում ենք բոլորին հրաշալի արդյունքների համար։ 🎓💪❤️
#ԲերդավանիԴպրոց #ԲՏՃՄ #ՆախագծայինՈւսուցում #ԳիտությունըՄերՇուրջը #Կրթություն

27/05/2026

✨ Մենք կրկին հպարտանալու մեծ առիթ ունենք 🥳🎉
Ինչպես գիտեք, մայիսի 7-ին ավարտվեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ հանրակրթական դպրոցների 7-ից 9-րդ դասարանների սովորողների համար կազմակերպված քիմիա 🧪, ֆիզիկա ն և կենսաբանություն 🧬 առարկայական վիկտորինաները, ինչպես նաև 10-ից 12-րդ դասարանների սովորողների համար նախատեսված քիմիայի և ֆիզիկայի առարկայական մրցույթները։ 📝✨
Արդեն ստացել ենք վերջնական արդյունքները և շտապում ենք կիսվել մեր անսահման ուրախությամբ ու հպարտությամբ. Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցականների համար սահմանված 10 մրցանակային տեղերից 4-ը նվաճել են հենց Բերդավանի միջնակարգ դպրոցի տաղանդաշատ սովորողներըը։ 🏆💪🎈

Ծանոթացե՛ք մեր փայլուն բնագետների հետ. 👇✨

🏅 I ԱՍՏԻՃԱՆԻ ԴԻՊԼՈՄ
🧲 Տիգրան Աթաբեկյան (10-րդ դասարան) — Ֆիզիկայի առարկայական մրցույթ 🥇
🧪 Իննա Աբրահամյան (12-րդ դասարան) — Քիմիայի առարկայական մրցույթ 🥇
🥈 II ԱՍՏԻՃԱՆԻ ԴԻՊԼՈՄ
🔬 Աստղիկ Դավթյան (11-րդ դասարան) — Քիմիայի առարկայական մրցույթ 🥈
🥉 III ԱՍՏԻՃԱՆԻ ԴԻՊԼՈՄ
⚗️ Մարիա Նավասարդյան (11-րդ դասարան) — Քիմիայի առարկայական մրցույթ 🥉
Սրտանց շնորհավորում ենք մեր հրաշալի քառյակին և բոլոր մասնակիցներին։ 👏💐 Դուք ապացուցեցիք, որ հաստատակամությունն ու գիտելիքի հանդեպ սերը միշտ տալիս են իրենց ամենաքաղցր պտուղները։ 🎓🌟
Շնորհակալության խոսք մեր ուսուցիչներին․(ընկեր Աստղիկ Բայրամյան ,ընկեր Հրահատ Մուղդուսյան) 👩‍🏫👨‍🏫
այս մեծ հաջողությունը հնարավոր չէր լինի առանց ձեր նվիրված ու անձնուրաց աշխատանքի։
Սիրելի՛ աշակերտներ, այս հաղթանակը թող վարակիչ ու ոգեշնչող օրինակ լինի բոլորիդ համար։ 🔥 Նրանք, ովքեր այս անգամ մի փոքր երկմտեցին կամ չհասցրեցին մասնակցել, հորդորում ենք. մի՛ վախեցեք փորձելուց, մի՛ խուսափեք մարտահրավերներից։ ❌🧗‍♂️
Յուրաքանչյուր մրցույթ նոր փորձ է, նոր գիտելիք և հարթակ՝ սեփական ուժերը բացահայտելու համար։ 🌟 Սկսե՛ք պատրաստվել հենց այսօրվանից, որպեսզի հաջորդ տարի էլ ավելի ակտիվ մասնակցենք ու մեր դպրոցի անունն էլ ավելի բարձր պահենք։ 🏫🦅
Մենք հավատում ենք ձեզնից յուրաքանչյուրի ուժերին։ Դեպի նորանոր հաղթանակնե՜ր։ 🚀🦅✨

Photos from Բերդավանի միջնակարգ դպրոց's post 23/05/2026

Եվս մեկ պատմական օր մեր դպրոցի կյանքում. կայացավ մեր շրջանավարտների Վերջին զանգի հանդիսավոր արարողությունը։ 🛎️🛎️
Այսօր նրանք հրաժեշտ տվեցին դպրոցական նստարանին՝ մեծ կյանք տանելով տարիների ընթացքում կուտակած գիտելիքն ու հարազատ պատերի ջերմությունը։ Շնորհավորում ենք ձեզ, մեր սիրելի շրջանավարտներ , և հավատում, որ ձեր ամեն քայլը լինելու է հանուն մեր հայրենիքի հզորացման։ Բարի ճանապարհ։ ❤️🇦🇲✨

22/05/2026

Բոլորիդ սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու մեր շրջանավարտների ամենագեղեցիկ և սպասված տոնին ։ 🛎️🥹

Want your school to be the top-listed School/college in Berdavan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Berdavan
4107