Ի գիտություն Բերդի բազմագործառութային պետական քոլեջի հեռակա ուսուցմամբ ուսանողների.
2-րդ կուրս
3-րդ կուրս
2-րդ կուրս
3-րդ կուրս
♦️2024_2025 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները կանցկացվեն 02.դեկտ. -20.դեկտ.2024թ.
/3 շաբաթ/
Բերդի բազմագործառութային պետական քոլեջ
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բերդի բազմագործառութային պետական քոլեջ, Տավուշի մարզ, Բերդ Թեհլերյան փող. , 43 շենք, Berd.
Հարգելի գործընկերներ և ուսանողներ,
նոյեմբերի 4-6-ը Բերդի բազմագործառութային պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական այց իրականացնելու նպատակով քոլեջում է գտնվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը:
Փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ է ունենալու քոլեջի անձնակազմի, ուսանողների և այլ շահակիցների հետ։
նոյեմբերի 6-ին՝ ժամը 11։20-ից 11։50-ը, նախատեսված է բաց հանդիպում փորձագիտական խմբի հետ:
Քոլեջի արտաքին և ներքին շահակիցները, որոնք ցանկություն ունեն փորձագիտական խմբին ներկայացնել որևէ դիտարկում կամ քննարկել որևէ թեմա, կարող են գրանցվել հանդիպմանը մինչև նոյեմբերի 3-ը՝ փորձագիտական խմբի համակարգող Անահիտ Տերտերյանին ուղարկելով նամակ
[email protected] էլեկտրոնային հասցեին
01/11/2024
💊 #ԲԲՊՔ /Դեղագործություն 3
📌Ուսումնական այց Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմակոգնոզիայի, կենսատեխնոլոգիայի,ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի, որակի հսկման լաբորատորիաներ։
📍Նրանք եղան նաև Արփիմեդում,տարբեր արտադրամասերում։
👩⚕️Մեր հմուտ մանկավարժ-մասնագետների շնորհիվ զուգակցվեցին քոլեջի ուսանողների տեսական և գործնական գիտելիքները։
/Ա.Մարության, Հ.Բադալյան/
31/10/2024
15/10/2024
📍ԲԲՊՔ- տնօրեն Ա. Ավալյանի ուղերձը «Շրջանավարտների ակումբ»-ի ստեղծման կապակցությամբ.
👨🏼🎓👩🎓ԲԲՊՔ սիրելի շրջանավարտներ, ողջունում եմ ձեր նախաձեռնությունը ԲԲՊՔ կարիերայի կենտրոնի հովանու ներքո համախմբվելու և «Շրջանավարտների ակումբ» հիմնելու գաղափարը: Դա նաև քոլեջի ուսանողների ու իմ ցանկությունն էր`ստեղծել մի կառույց, որը կնպաստեր հին ու նոր ուսանողների միջև մասնագիտական և ընկերային հարաբերություններ ստեղծելուն, պարբերաբար հանդիպումներ կազմակերպելուն, միմյանց հետ աշխատանքային փորձի կարևորագույն մանրամասներ կիսելուն` ի նպաստ մասնագիտական կյանքում հաջող ներգրավման ու աճի: Դուք նաև մի յուրօրինակ կամուրջ եք ստեղծում հետադարձ կապ ապահովելու համար:
📍Շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ: Թող ձեր ստեղծած ակումբը բեղմնավոր ու արդյունավետ գործունեություն ծավալի ու տևական կյանք ունենա: Ձեր հարազատ կրթօջախը սիրով ու լավագույն ակնկալիքներով բացում է իր հյուրընկալ դռները ձեր առջև:
🔹 ԲԲՊՔ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների ուսումնաճանաչողական էքսկուրսիան` այս անգամ դեպի Գյումրի։
🔹 Գյումրվա հարուստ կոլորիտը,քաղաքային բարքերը,մշակութային վայրերը ամբողջացրին ուսանողների տեսական և գործնական գիտելիքները։
🔹 Էքսկուրսիայի շրջանակում ուսանողները կազմեցին Զբոսաշրջության տեղեկանք ։
10/10/2024
▫️Կրթության որակ, աշխատաշուկա-քոլեջ սերտ կապ` դուալ կրթության համատեքստում, ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխան արդյունավետ կառավարում,առողջ կրթական միջավայր, մատչելի ու թափանցիկ գործունեություն` կրթական գործընթացների լուսաբանմամբ, լայն հասարակայնության հետ կապերի ապահովմամբ. այս ուղղություններով ԲԲՊՔ գործող տնօրենն ու տնօրենի միակ թեկնածուն` Աննա Ավալյանը, ներկայացրեց քոլեջի` առաջիկա հինգ տարիների զարգացման տեսլականը:
Փակ-գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն վերընտրվեց Աննա Ավալյանը:
▫️Բերդի բազմագործառութային պետական քոլեջի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է սիրելի տնօրենին վերընտրման կապակցությամբ, մաղթում բեղմնավոր գործունեություն, աշխատանքային նորանոր նվաճումներ:
▫️Ձեզ ուժ, կորով և տոկունություն ենք մաղթում, տիկի´ն Ավալյան, որպեսզի մեր սահմանամերձ համայնքի մանկավարժական բնագավառի խնդիրներն ու խոչընդոտները հաղթահարել կարողանաք, ջանք ու եռանդ ենք նաև մաղթում, որ շատ հարցերի ողջամիտ լուծումները գտնեք:
▫️Մենք լիահույս ենք, որ Դուք եք այն արժանի ընտրյալը, ով կոչված է արժանապատվությամբ դիմագրավելու բոլոր փորձություններին:
Դուք մենակ չեք: Ձեզ հետ ենք մենք: Մենք` Ձեզ սատար, ամուր թիկունք, հաստատուն հենարան: Բարին ընդ Ձեզ:
06/10/2024
📍04.հոկտեմբերի.2024թ.-ին Բերդի Սորաններ դենդրոպարկում էր հավաքվել Բերդի բազմագործառութային պետական քոլեջի ողջ ուսանողական և դասախոսական կազմը։
📌Օրը հանդիսավոր էր,օրվա խորհուրդը` պարտավորեցնող։
📌Ուսուցչի մասնագիտական տոնին ընդառաջ ԲԲՊՔ ուսանողական խորհուրդը և կարիերայի կենտրոնը կազմակերպել էին հետաքրքիր միջոցառում,որտեղ հնչեցին մանկավարժներին ուղղված մեծարանքի և գնահատանքի խոսքեր։
📍Ուսանողների ասմունքը և հեզանազ պարը ամբողջացրին օրվա տոնական տրամադրությունը։
📌ԲԲՊՔ տնօրեն Ա.Ավալյանը ողջունեց բոլորին, հատկապես 1-ին կուրսեցիներին` հավաստելով,որ գիտելիքը կարևոր զենք է գալիք մարտահրավերներին դիմակայելու համար։
📍Ուսուցիչը անմնացորդ ցրում է գիտելիքի հունդերը,պահ տալիս ձեզ,որ վաղը ծիլեր տա` կերտելով լուսավոր ապագա, արժանապատիվ քաղաքացի։
📌Ա.Ավալյանը 1-ին կուրսեցիներին հանձնեց նրանց ուսանողական տոմսերը և ստուգման գրքույկները։
27/09/2024
Բերդի բազմագործառութային պետական քոլեջում խնկարկումի օր է։
Սեպտեմբերյան դաժան արհավիրքի տարելիցին ծաղիկներ խոնարհվեցին Լույսի և փառքի պուրակում։
Թող թևածի հիշատակի ոգին ու խաղաղություն սփռի ողջ աշխարհում։
Խաղաղությու՜ն ամենեցուն...🙏🏻
02/09/2024
🔔Սեպտեմբերյան առաջին զանգը հնչեց Բերդի բազմագործառութային պետական քոլեջում։
Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց քոլեջի 2-րդ մասնաշենքում։
Ներկաներին ողջույնի խոսք հղեց տնօրեն Ա.Ավալյանը։
📌 2024_2025 ուստարում 320 ուսանող կստանա մասնագիտական կրթություն։
✅Արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը։
Սա է ժամանակի հրամայականը։
🎤 Ելույթ ունեցան դաստիարակչական աշխ.գծով փոխտնօրեն Լ.Գրիգորյանը, վաստակաշատ մանկավարժ Ռ. Մուրադյանը,ուսանողներ։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Տավուշի մարզ, Բերդ Թեհլերյան փող. , 43 շենք
Berd
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
| Saturday | 09:00 - 17:00 |
| Sunday | 09:00 - 17:00 |