Աբովյան համայնքի «Բալահովիտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի «Տարատարիք 1» խմբի սաների ճանաչողական այցը Pink Berry պաղպաղակի գործարան:🍦✨
💖Երեխաները շրջայց կատարեցին գործարանում, ծանոթացան պաղպաղակի պատրաստման գործընթացին և սեփական աչքերով տեսան, թե ինչպես է պատրաստվում իրենց սիրելի քաղցրավենիքը։
Այցի ընթացքում նրանք նաև մասնակցեցին ինտելեկտուալ և ճանաչողական խաղերի, իսկ ամենահամեղ հատվածում՝ հենց իրենք պատրաստեցին պաղպաղակ:🍨🍧🍦
Նոր գիտելիքներ, հետաքրքիր բացահայտումներ, խաղ, ստեղծագործականություն ու, իհարկե, շատ պաղպաղակ՝ մեկ անմոռանալի օրվա ընթացքում ✨
Բալահովտի մանկապարտեզ / The kindergarten of Balahovit /Детский сад Балаовта
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բալահովտի մանկապարտեզ / The kindergarten of Balahovit /Детский сад Балаовта, Day Care, Լևոն Ավետիսյան փողոց, 1-ին նրբանցք 9/1, Balahovit.
Աբովյան համայնքի «Բալահովիտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ -ը նախատեսված է 60 սանի համար։
Ունի բարենպաստ պայմաններ, ժամանակակից խաղահրապարակ և բոլոր անհրաժեշտ հարմարությունները երեխաների կրթությունն ու կենցաղը պատշաճ կազմակերպելու համար:
🌊🎨 Ստորջրյա գունապնակ.🐠🐙
Ստեղծագործական, գունեղ ու հետաքրքիր միջավայրում երեխաները ոչ միայն զարգացրին իրենց երևակայությունն ու ստեղծագործական մտածողությունը, այլև ծանոթացան ծովային աշխարհի բնակիչներին: 💙🌊
✨ Երբ գիտելիքը, արվեստն ու խաղը միավորվում են, ծնվում են ամենագեղեցիկ պահերը։
22/07/2026
🍎🍉🍓«Մրգային խառնաշփոթ»🍓🍍🍊
Առողջ սնունդ, թարմ մրգեր, ֆիզիկական ակտիվություն, ջրային խաղեր, լողավազան ու, իհարկե, անսահման ուրախություն։ 💦☀️
Այսօր մեր փոքրիկները ոչ միայն ուսումնասիրեցին առողջ սննդի կարևորությունը, այլև շարժվեցին, խաղացին, զվարճացան ու վայելեցին ամառային օրվա ամենագեղեցիկ պահերը։ 🥝🏃♀️🎈
#ՄրգայինԽառնաշփոթ #ԱռողջՍնունդ #ԱռողջԱպրելակերպ #ԱմառայինԾրագիր #ՈւրախՄանկություն #ԲալահովիտԳյուղիՄանկապարտեզ
Ծաղիկ ջրին, բարեմաղթանք աշխարհին...💦🌺
💦Թող Վարդավառն իր հետ բերի խաղաղություն, սեր ու բարություն, յուրաքանչյուր սիրտ լցնի լույսով, իսկ յուրաքանչյուր ժպիտ դառնա նոր հույսի սկիզբ։
Շնորհավոր Վարդավառ։ 💙✨
Յուրաքանչյուր ավարտ՝ մի նոր սկիզբ: ✨
🎓Հերթափոխը կայացած, երազանքները շարունակելի...
🚀 Դեպի նոր բարձունքներ...
08/07/2026
🎓 Ավարտական միջոցառում | «Ամպերից վեր՝ դեպի դպրոց» ☁️💙
Աբովյան համայնքի «Բալահովիտ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբի սաների համար կայացավ «Ամպերից վեր՝ դեպի դպրոց» խորագրով ավարտական միջոցառումը։
Միջոցառումը դարձավ միասին անցած ճանապարհի գեղեցիկ ամփոփումը՝ լի ջերմ հիշողություններով, ստեղծագործական ելույթներով և այն ամենով, ինչ երեխաները ձեռք էին բերել մանկապարտեզում անցկացրած ամիսների ընթացքում։
✨Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան արժեքավոր և բովանդակալից էր միասին անցած ճանապարհը՝ ճանապարհ, որը լի էր առաջին ձեռքբերումներով, ընկերությամբ, անկեղծ ժպիտներով ու գեղեցիկ հիշողություններով։
Միջոցառումն ավարտվեց ջերմ հույզերով՝ ամփոփելով մանկապարտեզային կյանքի մի կարևոր ու հիշարժան փուլ։🤍
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Լևոն Ավետիսյան փողոց, 1-ին նրբանցք 9/1
Balahovit
2213