Աշխարհացույց կրթական հարթակVisual Armenia Foundation / Վիզուալ Հայաստան հիմնադրամ
Շարունակում ենք բացահայտել տեղական տնտեսությունների ներուժը և սովորել անմիջապես համայնքում։
🗺️ ՍԷԱԴ 2026-ի «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ. «Խելացի» (Smart) փոքր տնտեսություն» նախագծի շրջանակներում մեր թիմն իրականացրեց հերթական հետաքրքիր դաշտային հանդիպումը։
👩🏻🌾 Այս անգամ մենք հյուրընկալվեցինք Վարդուհի Մալխասյանին։ Շրջայցի և զրույցի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք անմիջականորեն ծանոթանալ փոքր տնտեսության կազմակերպման փորձին,
գործնականում դիտարկել գյուղատնտեսական աշխատանքների առօրյան և կիրառվող լուծումները:
📌 Սա ևս մեկ կարևոր քայլ էր մեզ համար, որն օգնում է համայնքում առկա փորձը կապել մեր ուսումնասիրությունների և հետագա աշխատանքների հետ։
🤝 Անչափ շնորհակալ ենք Վարդուհի Մալխասյանին՝ ջերմ հյուրընկալության, փորձով կիսվելու և մեր թիմին աջակցելու համար։
✨ Նախագիծը շարունակվում է. շուտով նոր հանդիպումներ, հետաքրքիր բացահայտումներ և գործնական աշխատանքներ։
#ՍԷԱԴ2026 #Աշխարհացույց #ԲնությանԱպագան #ԳործնականՈւսուցում #ՀամայնքայինԶարգացում #ՓոքրՏնտեսություն #ԷկոՆախագիծ #Բագրատաշեն #Տավուշ
Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բագրատաշենի Մ. Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, School, Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն, փողոց 6, շենք 15, Bagratashen.
24/07/2026
📣 Հուլիսի 23-ին մեր դպրոցի թիմը մասնակցեց Նոյեմբերյանում անցկացված «Ճանաչենք Հայաստանը» երիտասարդական ինտելեկտուալ մրցույթին։
🧠 Մրցույթն անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ձևաչափով՝ համախմբելով Նոյեմբերյան համայնքի դպրոցների, կրթական և երիտասարդական կառույցների թիմերին։
Շնորհակալություն ենք հայտնում մրցույթի կազմակերպիչներին՝ հետաքրքիր և բովանդակալից նախաձեռնության համար, ինչպես նաև «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակին՝ մեր սովորողներին գրքեր նվիրելու և նրանց խրախուսելու համար։
📖 Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների գիտելիքների ընդլայնմանը, ընթերցանության խթանմանը և նոր ձեռքբերումների ձգտմանը։
20/07/2026
«Դիմակայուն Տավուշ. առաջնորդում են երիտասարդները» մրցույթ-նախագիծ տավուշեցի երիտասարդների համար 🎉
📣 Սիրելի տավուշեցի պատանիներ, դպրոցականներ ու երիտասարդներ,
Ձեզ համար մեկնարկում է «Դիմակայուն Տավուշ» ստեղծարար մրցույթ-նախագիծը, որի նպատակը Տավուշի մարզն առավել անվտանգ, պաշտպանված ու դիմակայուն դարձնելն է, այդ գործում ձեզ ներգրավելը, ձեր ձայնն ավելի լսելի դարձնելը, ձեր անվտանգ ապագան ձեր իսկ ձեռքով կերտելն ու ձեր առաջնորդությունն ապահովելն է։ 💚
Մրցույթի մանրամասները կարդացեք մեր կայքում👇
https://tavushmedia.am/hy/dimakayun-tavush-arajnordum-en-eritasardnery/
#Տավուշ #ԴիմակայունՏավուշ #ՏավուշՄեդիա #ԱրտակարգԱլիք
Աշխարհացույց կրթական հարթակ/ Visual Armenia Foundation / Վիզուալ Հայաստան հիմնադրամ🗺️
«Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան․ գլոբալ խնդիրներ, տեղային լուծումներ .«Խելացի» փոքր տնտեսություն» նախագծային աշխատանքի շրջանակում թիմը սովորում է ստեղծել Pin🌍📌
18.07.2026թ
Աշխարհացույց կրթական հարթակ
19/07/2026
Հպարտությամբ շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին՝
🎓 Աննա Բաբուչյան - ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգ։
🎓 Լիլիթ Բաբուչյան - ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգ։
🎓 Մարգարիտա Նալբանդյան - ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, «Կառավարում» (ըստ ոլորտի) կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգ։
Սիրելի՛ աղջիկներ, մաղթում ենք ձեզ հաջողություններով, նոր ձեռքբերումներով և մասնագիտական մեծ նվաճումներով լի ուսանողական տարիներ։ Թող ձեր նպատակասլացությունն ու աշխատասիրությունը միշտ ուղեկցեն ձեզ դեպի նոր բարձունքներ։
Բարի՛ երթ և նորանոր հաջողություններ։ 🌹🎓
10/07/2026
Այսօր մեր դպրոցի 12-րդ դասարանի շրջանավարտները ստացան ավարտական ատեստատները։
Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ այս կարևոր ու հիշարժան օրվա առթիվ։ Թող ատեստատը լինի նոր ձեռքբերումների, համարձակ նպատակների և մեծ հաջողությունների ճանապարհի սկիզբը։
10/07/2026
Այսօր մեր դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները՝ ամփոփելով դպրոցական կյանքի կարևոր մի փուլ։
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին և մաղթում վստահ քայլեր, նոր ձեռքբերումներ ու հաջողություններով լի ապագա։ Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ🇦🇲
09/07/2026
Մեր դպրոցի ուսուցիչները մասնակցել են «Աշխարհացույց» կրթական հարթակի ճանաչման և գործածման 20-ժամյա վերապատրաստմանը և ստացել հավաստագրեր։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում նորանոր հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ 📚👏
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն, փողոց 6, շենք 15
Bagratashen
4104
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |