11/08/2026
🎓💙 До свидания, детский сад!
Воспитанники старших групп детского сада Учебно-спортивного комплекса ЗАО «Газпром Армения» в рамках праздничного мероприятия попрощались с любимым образовательным учреждением. 🎉🧸
💐 «Кажется, ещё вчера вы пришли в детский сад маленькими, застенчивыми детьми, а сегодня перед нами уже стоят умные, красивые, талантливые и повзрослевшие воспитанники. За эти годы мы учились дружить, мечтать, помогать друг другу, радоваться успехам и преодолевать трудности. Каждый из вас оставил частичку своего сердца в нашей группе и навсегда останется в нашей памяти.
🌟 Дорогие выпускники, с сегодняшнего дня перед вами открывается новый путь — школа. Пусть он будет интересным, добрым и счастливым. Желаю вам хороших и верных друзей, новых знаний и больших достижений. Никогда не бойтесь мечтать, верьте в себя и помните, что у вас всё получится. Пусть детский сад навсегда останется в ваших сердцах тёплым и светлым воспоминанием. Счастливого пути!» — отметила воспитатель русской группы Лилия Шаган. 💙🎓
↪️Подробнее — по ссылке: https://gaus.am/ru/about-us/news/hrazhesht-gavous-mankapartezin
🎥Видеозапись мероприятия можно посмотреть здесь։ https://www.youtube.com/watch?v=MlAV6OU0qj0
#ԳԱՈՒՍ #ДоСвиданияДетскийСад #ДетскийСад #Выпускники
10/08/2026
🎓💙 Հրաժեշտ ԳԱՈՒՍ մանկապարտեզին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ խմբերի սաները տոնական միջոցառման ընթացքում հրաժեշտ են տվել սիրելի կրթօջախին։ 🎉🧸
💐 «Սիրելիներս, մենք այսօր ավարտեցինք այն հեքիաթը, որ հյուսել էինք չորս տարի առաջ։ Այս տարիների ընթացքում մենք միասին ուրախացանք և տխրեցինք, խաղացինք և սովորեցինք, ունեցանք դժվարություններ և հաղթանակներ։ Իսկ այսօր ձեր աչքերում արդեն վստահություն կա, ձեր խոսքերում՝ համարձակություն, ձեր սրտերում՝ մեծ երազանքներ։ Դուք պատրաստ եք նոր ճանապարհի, և ես հավատում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կգտնի իր տեղը կյանքում։
🌟 Իմ սիրելի սաներ, թող դպրոցական կյանքը լի լինի նոր գիտելիքներով, հաջողություններով և ձեռքբերումներով, թող ձեր ճանապարհը հարթ և լուսավոր լինի, թող իրականանան ձեր բոլոր երազանքները, իսկ մանկապարտեզը թող մնա ձեր սրտերում որպես ձեր մանկության ամենավառ և ամենաջերմ հուշերից մեկը»,- նշել է հայկական խմբի դաստիարակ Անահիտ Խաչատրյանը 💙📚։
↪️ Ավելին՝ հղումով՝ https://gaus.am/hy/about-us/news/hrazhesht-gavous-mankapartezin
🎥 Միջոցառման հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=58-bri3ePYE
#ԳԱՈՒՍ #ՀրաժեշտՄանկապարտեզին #Մանկապարտեզ #ԱվարտականՄիջոցառում
06/08/2026
🌍🤝 Մեր աշակերտները՝ «School Diplomacy Clubs» միջազգային երիտասարդական ճամբարում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտներ Մհեր Մովսիսյանը (9-րդ «ա»), Արեն Տուրյանը (8-րդ «բ») և Միքայել Դավթյանը (8-րդ «բ»), անգլերենի ուսուցչուհի Ալլա Հանեյանի ուղեկցությամբ, Հիմնարկի և «Մեր ապագան» հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում մասնակցել են «School Diplomacy Clubs» միջազգային երիտասարդական ճամբարին, որն անցկացվել է Թաթարստանի Հանրապետության «Վոլգա» երիտասարդական կենտրոնում 🌐📚։
↪️ Ավելին՝ հղումով՝ https://gaus.am/hy/about-us/news/mer-ashakertnery-school-diplomacy-clubs-mijazgayin-eritasardakan-tchambarvoum
#ԳԱՈՒՍ #ՄիջազգայինՃամբար #ԵրիտասարդականՃամբար #Դիվանագիտություն
28/07/2026
🌍 Մեր դպրոցը՝ աշխարհի լավագույն դպրոցների ցանկում․ տեսանյութ
📽️ Կիսվում ենք հիշարժան օրվա պաշտոնական տեսանյութով, որում արտացոլված է մեր միջազգային կարևորագույն ձեռքբերումը՝ «World's Best School Prizes 2026» մրցանակաբաշխության «Supporting Healthy Lives» անվանակարգի աշխարհի լավագույն 10 դպրոցների թվում ընդգրկվելը։
Այս տեսանյութում ամփոփված են օրվա ամենահիշարժան պահերը՝ պաշտոնական հայտարարությունը, շնորհավորանքի խոսքերն ու ելույթները, շրջանավարտների տեսաուղերձը և մեր ողջ համայնքի անկեղծ ուրախությունը 💙։
Բարի դիտում 📽
#ԳԱՈՒՍ
Աշխարհի լավագույն դպրոցների մրցանակաբաշխություն
Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
27/07/2026
🍦✨ Փոքրիկ բացահայտողներ՝ պաղպաղակի գործարանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի ավագ խմբերի սաները մասնակցել են հետաքրքիր և ուսուցողական էքսկուրսիայի՝ այցելելով պաղպաղակի գործարան։
Երեխաները ծանոթացել են, թե ինչպես է պատրաստվում իրենց սիրելի քաղցրավենիքը, դիտել են արտադրական գործընթացը և իմացել, թե ինչ փուլերով է անցնում պաղպաղակը՝ մինչև իրենց հասնելը։
Ճանաչողական այցը փոքրիկների համար դարձել է նոր գիտելիքների և հետաքրքիր տպավորությունների օր 🍨:
#ԳԱՈՒՍ #Մանկապարտեզ #Էքսկուրսիա
23/07/2026
📐✨ Երկրաչափական պատկերների աշխարհը՝ փոքրիկների պատտկերացմամբ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի միջին խմբի սաներն ամփոփել են «Երկրաչափական պատկերներ» թեման յուրօրինակ և հետաքրքիր ձևով։ Փոքրիկները ոչ միայն կրկնել են իրենց սովորածը, այլև ալյուրի վրա նկարել տարբեր երկրաչափական պատկերներ՝ զարգացնելով մանր մոտորիկան, երևակայությունն ու ստեղծագործական մտածողությունը 💛։
20/07/2026
🤖🏆 ԳԱՈՒՍ թիմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի առաջատար
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Logic Legends» թիմը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ, World Robot Olympiad) ազգային փուլի կրտսեր տարիքային խմբում RoboMission (Ռոբո-Առաքելություն) անվանակարգում դարձել է առաջատար🥇👏։
🇦🇲🤖 Այս ձեռքբերման շնորհիվ մեր թիմը իրավունք է ստացել ներկայացնելու Հայաստանը Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում, որը կկայանա Խորվաթիայում։
↪️ Ավելին՝ հղումով՝ https://gaus.am/hy/about-us/news/gavous-thimy-rvobvotneri-hamashkharhayin-olimpiadayi-azgayin-phvouli-haghthvogh
#ԳԱՈՒՍ #ՌոբոտներիՀամաշխարհայինՕլիմպիադա #Ռոբոտաշինություն
16/07/2026
🇦🇲❤️ «Հայի ինքնություն»․ նախագծային աշխատանքի ներկայացում ԳԱՈՒՍ-ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 3-րդ «բ» դասարանի աշակերտներն իրականացրել են «Հայի ինքնություն» նախագծային աշխատանքը, որը ներկայացրել են տոնական ցերեկույթի ժամանակ 🎭👏։
📖🇦🇲 Աշխատանքի առանցքային թեմաներն են եղել հայոց լեզուն, հայրենիքը և ազգային արժեքները։
↪️ Ավելին՝ հղումով՝ https://gaus.am/hy/about-us/news/hayi-inqnvouthyvoun-nakhagtsayin-ashkhatanqi-nerkayacvoum-gavous-voum
#ԳԱՈՒՍ #ՀայիԻնքնություն #ՆախագծայինԱշխատանք #ԱզգայինԱրժեքներ #ՀայոցԼեզու #Հայրենիք #ՏարրականԴպրոց #Կրթություն #Աշակերտներ #Հայաստան
15/07/2026
🦁🌿 ԳԱՈՒՍ մանկապարտեզի սաների այցը Երևանի կենդանաբանական այգի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզի միջին խմբերի սաներն այցելել են Երևանի կենդանաբանական այգի 🚌✨։
🦒🌍 Այցի ընթացքում երեխաները ծանոթացել են կենդանական աշխարհի բազմազանությանը, մոտիկից դիտել տարբեր կենդանիների և հետաքրքրությամբ լսել նրանց մասին պատմությունները։
Սաները հարցեր են տվել կենդանիների կենսակերպի, սննդակարգի և բնակության միջավայրի մասին՝ դաստիարակների պատասխանների միջոցով ընդլայնելով իրենց գիտելիքներն ու պատկերացումները բնության վերաբերյալ 🌱😊։
#ԳԱՈՒՍ #ԵրևանիԿենդանաբանականԱյգի #Մանկապարտեզ #ԿրթականԱյց
12/07/2026
Վարդավառը՝ ԳԱՈՒՍ մանկապարտեզում💦🌸
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզում նշվել է Վարդավառը։
💦🌸 Տոնական օրը սկսվել է թեմատիկ զրույցով, որի ընթացքում միջին խմբի դաստիարակը երեխաներին ներկայացրել է Վարդավառի պատմությունը, խորհուրդն ու ավանդույթները։
🎨👧🧒 Այնուհետև սաները մասնակցել են բազմազան ջրային խաղերի և մրցույթների, նկարել և ներկերով ստեղծել գունեղ կերպարներ։ Իսկ տոնի ամենասպասված հատվածում երեխաները, հավատարիմ Վարդավառի ավանդույթին, մեծ ուրախությամբ ջրել են միմյանց՝ օրը լցնելով ծիծաղով, ժպիտներով և անմոռանալի հույզերով ☀️:
#ԳԱՈՒՍ #Վարդավառ #Մանկապարտեզ #ԱզգայինԱվանդույթներ