13/07/2026
🎓Շարունակում ենք կրթել ապագա բժիշկներին՝ լավագույն միջազգային փորձով։
📅Հուլիսի 6-9-ը «Սարիբեկյան» միջազգային բժշկական համալսարանը (ՍՄԲՀ) հյուրընկալել էր կրթության ոլորտի միջազգային փորձագետ Նինո Չիչիվեիշվիլիին:
Այցը համատեղում էր երկու առանցքային առաքելություն` մասնագիտության կրթական ծրագրի աուդիտ և դասախոսների վերապատրաստում:
🔍Համալսարանի կողմից փորձագետին վստահված առաքելության շրջանակում՝ տեղում իրականացվեց օբյեկտիվ ապացույցների հավաքագրում և «Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրի համապարփակ գնահատում՝ միտված համալսարանի կրթական որակի շարունակական բարելավմանը։
Համալսարանի նախաձեռնությամբ և խնդրանքով՝ փորձագետն անցկացրեց երկօրյա գերհագեցած դասընթաց՝ «Դասավանդման և գնահատման ժամանակակից մեթոդները բժշկական կրթությունում. տեսությունից դեպի պրակտիկա» թեմայով, որը նվիրված էր կոմպետենտահեն և ուսանողակենտրոն մոտեցումներին։
Դասընթացին ընդհանուր առմամբ ներգրավված էր 57 մասնագետ։ Հատկանշական է, որ ՍՄԲՀ պրոֆեսորադասախոսական կազմից բացի, ծրագրին միացել էին նաև այլ բժշկական հաստատություններից հրավիրված 10 առաջատար դասախոսներ։
📚Մասնակիցները մանրամասն ուսումնասիրեցին բժշկական կրթության ժամանակակից գործիքներն ու դրանց կիրառությունը, ինչպիսիք են՝ Case-Based Learning (CBL), Problem-Based Learning (PBL), Bedside Teaching (ուսուցում մահճակալի մոտ), ինչպես նաև կլինիկական հմտությունների գնահատման ժամանակակից մեթոդները՝ OSCE, OSPE, DOPS և Portfolio:
Վերապատրաստումն անցավ բարձր մակարդակով և կառուցողական մթնոլորտում։ Բոլոր մասնակիցները ներգրավվեցին ակտիվ գործնական ու թիմային աշխատանքներում, կատարեցին առաջադրանքներ և հաջողությամբ գնահատվեցին փորձագետի կողմից։
📜Դասընթացի հանդիսավոր փակմանը մասնակիցներին շնորհվեցին միջազգային ստանդարտներին համապատասխան հավաստագրեր։
Մասնակիցների շրջանում անցկացված հարցումը փաստեց ծրագրի բարձր արդյունավետությունն ու լիարժեք գոհունակությունը, որը հրաշալի հիմք է հետագա համագործակցության և նոր նախաձեռնությունների համար։
Շնորհակալություն ենք հայտնում Նինո Չիչիվեիշվիլիին բարձր պրոֆեսիոնալիզմի համար և բոլոր մասնակիցներին՝ ակտիվ ու արդյունավետ ներգրավվածության համար:
🎓We continue to educate future doctors through the best international practices.
📅From July 6 to 9, Saribekyan International Medical University (SIMU) hosted Nino Chichiveishvili, an international expert in the field of education.
The visit combined two key missions: an audit of the academic program and faculty training.
🔍Within the scope of the mission entrusted to the expert by the university, on-site collection of objective evidence and a comprehensive evaluation of the "General Medicine" academic program were carried out, aimed at the continuous improvement of the university's educational quality.
At the initiative and request of the university, the expert conducted an intensive, two-day training course titled "Modern Teaching and Evaluation Methods in Medical Education: From Theory to Practice," which was dedicated to competency-based and student-centered approaches.
A total of 57 specialists were involved in the training course. Notably, in addition to the faculty of SIMU, 10 leading lecturers invited from other medical institutions also joined the program.
📚The participants studied modern medical education tools and their applications in detail, such as Case-Based Learning (CBL), Problem-Based Learning (PBL), and Bedside Teaching, as well as modern clinical skills assessment methods: OSCE, OSPE, DOPS, and Portfolio.
The training was held at a high level and in a constructive atmosphere. All participants engaged in active practical and teamwork, completed assignments, and were successfully evaluated by the expert.
📜At the official closing of the course, the participants were awarded certificates corresponding to international standards.
A survey conducted among the participants confirmed the high effectiveness and full satisfaction with the program, providing an excellent foundation for future cooperation and new initiatives.
We express our gratitude to Nino Chichiveishvili for her high professionalism and to all participants for their active and productive engagement.