12/07/2026
🌹💦Այսօր Ավանի Սուրբ Աստվածածին մատուռում հավարտ Սուրբ պատարագի մեծ շուքով նշվեց Վարդավառը ...
Մատուռի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանը ներկաներին ներկայացրեց տոնի հոգևոր խորհուրդը, իսկ «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Էլեն Տրդատյանցը խոսեց Վարդավառի ազգային ու ժողովրդական ավանդույթների մասին։
Տոնական միջոցառումը շարունակվեց կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ (ուսուցչուհի՝ Անուշ Նավասարդյան) և համայնքի ակտիվ ներգրավմամբ։ Իրականացվեցին Վարդավառին բնորոշ տոնածիսական խաղեր, անցկացվեց խնդումի արարողությունը, ջրախաղ, իսկ ներկաներին բաժանվեցին տոնի խորհրդանիշ հանդիսացող բերք ու բարիքները։
Ավարտին բոլոր ներկաները հեռացան օրհնված վարդերով, ժպիտներով և Վարդավառի օրհնությունն իրենց սրտերում։ 🙏🏻🌹🕊️
#Վարդավառ #ԱվանիՍուրբԱստվածածին #Ծիրանավոր #ԿիրակնօրյաԴպրոց #ՀայԱռաքելականԵկեղեցի
01/07/2026