03/06/2026
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։
Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները
🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։
🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։
Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵
🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում ⤵
Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որպեսզի համակարգը բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:
Ավելին՝ https://escs.am/am/news/36634
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների - ՀՀ ԿԳՄՍՆ
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։ Փուլ առաջին Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիս....
30/05/2026
«Իմ կյանքը համայնքում - 9» ծրագրի ամփոփում
25/05/2026
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։
Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․
👇
Ավելին՝ https://escs.am/am/news/36634?fbclid=IwY2xjawSBUyxleHRuA2FlbQIxMABicmlkETFnVlduNW44QXR1a3M1Rk5Hc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHutiCaPDLEjf3pdKdaZyXoskBXo0aYZDMq8ZvAWUgIa-wUHWmoJlQYZLvXLL_aem_x4q-AXHDxdAfVgFz68gkFA
24/05/2026
🎓✨ Մայիսի 22-ին Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց-ի 9-րդ դասարանի սովորողների համար հնչեց վերջին դասի խորհրդանշական զանգը։
Այս տարվա վերջին դասն անցկացվեց «Խավարի ու Լույսի արարող պարը» խորագրի ներքո՝ դառնալով հուզիչ, խորհրդանշական ու հիշարժան մի միջոցառում։
🌟 Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր առջև բացվում է կյանքի նոր ու կարևոր փուլ։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավորվի գիտելիքով, բարությամբ, նպատակասլացությամբ և մեծ հաղթանակներով։
Հավատացե՛ք ձեր ուժերին, համարձակ երազեք և երբեք մի՛ դադարեք աճել ու ստեղծել։
💫 Թող դպրոցական տարիների ջերմ հիշողությունները միշտ ուղեկցեն ձեզ, իսկ ձեռք բերած գիտելիքներն ու արժեքները դառնան ձեր ապագա հաջողությունների ամուր հիմքը։
🎉 Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին և մաղթում խաղաղ, լուսավոր ու հաջողություններով լի ապագա։ Բարի երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ։ 💙
24/05/2026
📚🔬 Նախորդ շաբաթվա ընթացքում Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց-ում կայացավ «Բնագիտություն» առարկայի քննական նախագծերի նախապաշտպանությունը։
Ընդհանուր ներկայացվեց 11 նախագիծ, որոնք առանձնանում էին իրենց հետաքրքիր գաղափարներով, ստեղծագործ մոտեցումներով և բովանդակալից ուսումնասիրություններով։ Սովորողները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով էին պատրաստվել՝ ցուցադրելով գիտելիքներ, հետազոտական մտածողություն և թիմային աշխատանք։
👏 Ուրախությամբ կարող ենք նշել, որ կատարված աշխատանքները խոստումնալից էին, և վստահ ենք՝ քննության ընթացքում սովորողները ևս կցուցաբերեն բարձր արդյունքներ։
Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։ ✨
23/05/2026
🏆 Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Աշտարակի Արմաթ օդումի սաներ՝ Հայկ Թառումյանն ու Համլետ Եղիազարյանը, մասնակցել են ArmDroneCommunity-ի կողմից կազմակերպված «MultiGP Western Asia Regional Qualifier» դրոնների մրցույթին։
🥈 Մրցույթի արդյունքում Հայկ Թառումյանը «Լավագույն սկսնակ» անվանակարգում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը։
👏 Սրտանց շնորհավորում ենք մեր սաներին՝ մաղթելով նոր հաղթանակներ, մեծ ձեռքբերումներ և անսահման թռիչքներ տեխնոլոգիական աշխարհում։
💡 Այս հաջողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նպատակասլաց աշխատանքը, հետաքրքրվածությունն ու հետևողականությունը միշտ բերում են արդյունքի։ 💪🚁
20/05/2026
Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 4-րդ Ա դասարանի աշակերտներ Բարսեղյան Անգելինան և Սերգոյան Սոնան մասնակցել են մենթալ թվաբանության օլիմպիադային և երկուսն էլ գրավել են առաջին հորիզոնականը 🏆✨
Հավելենք նաև, որ Անգելինա Բարսեղյանը մասնակցել է Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից իրականացվող չինարենի միջազգային քննությանը և գրանցել մեծ հաջողություններ։ Հոկտեմբեր ամսին նա իրականացնելու է այց դեպի Չինաստան 🇨🇳✈️
Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից իրականացվող չինարենի միջազգային քննությանը մասնակցել է նաև 9-րդ Ա դասարանի սովորող Արգիշտի Օրուջյանը՝ գրանցելով փայլուն արդյունք․ 200 հնարավորից՝ 199 միավոր 🎯📚
Հպարտանում ենք մեր սաներով և մաղթում նրանց նորանոր հաղթանակներ, ձեռքբերումներ և անսպառ վերելքներ 🌟👏
#մերսաները
18/05/2026
📚 ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
📘 Առարկա՝ Անգլերեն
🎬📖 Թեմա՝ «Ֆիլմը՝ որպես ընթերցանության մրցակից, թե՞ խթան․ ինչպես վերադարձնել գրքի արժեքը 9-րդ դասարանում»
🏫 Դասարան՝ 9-րդ Ա
👩🏫 Ուսուցիչ՝ Վ. Վարդանյան
🔎 Նախագծի նպատակն էր՝
• Բացահայտել, թե ինչու են աշակերտները հաճախ գերադասում ֆիլմը գրքից
• Համեմատել գրական և ֆիլմային տարբերակների ազդեցությունը
• Մշակել մոտեցումներ, որոնց միջոցով ֆիլմը կարող է դառնալ գրքի ընթերցումը խթանող գործիք
📈 Նախագծի վերջնարդյունքները՝
• Սովորողները վերլուծեցին գրքի և ֆիլմի տարբեր ազդեցությունները
• Բացահայտեցին ընթերցանության նկատմամբ հետաքրքրության նվազման հիմնական պատճառները
• Սովորեցին համեմատել գրական ստեղծագործությունն ու դրա ֆիլմային տարբերակը
• Զարգացրին քննադատական մտածողության և վերլուծական աշխատանքի հմտությունները
• Առաջարկեցին գաղափարներ, որոնք կարող են նպաստել ընթերցանության հանդեպ հետաքրքրության աճին
📱 Նախագծի արդյունքում սովորողները պատրաստեցին էլեկտրոնային ուղեցույց, որը տարածվում էր QR կոդերի միջոցով 📚
https://online.fliphtml5.com/vnwme/bvkq/
🌟 Նախագիծը նպաստեց սովորողների ստեղծագործական մտածողության, համագործակցության և ինքնուրույն կարծիք ձևավորելու կարողությունների զարգացմանը