Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց

Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց, High School, Ashtarak.

Սմբատ Շահազիզի անվան հ 2 դպրոց, հանրակրթական հիմնական դպրոց Հայաստանի Հանրապետության Աշտարակ քաղաքում։ Դպրոցը գտնվում է Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Ալազանի 10 փողոցում

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 07/07/2026

⚜️Կինոյի տանը կայացավ «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև մրցույթում հաղթող ճանաչված դպրոցների աշակերտները և մանկավարժները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց հաղթող դպրոցների աշակերտներին ու ուսուցիչներին՝ կարևորելով նրանց ստեղծագործական աշխատանքը, նախաձեռնողականությունն ու մշակութային կյանքի նկատմամբ հետաքրքրվածությունը։Հաղթող դպրոցները պարգևատրվեցին նախարարության շնորհակալագրերով:

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 02/07/2026

✍️Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ. 2 հիմնական դպրոցում մանկավարժական խորհրդի նիստով ամփոփվեց 2025-2026 ուսումնական տարին։ Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Ամփոփվեցին սովորողների առաջադիմության, դաստիարակչական աշխատանքների և արտադասարանական միջոցառումների արդյունքները։
Դպրոցի տնօրեն Ս. Ավոյանը շնորհակալություն հայտնեց մանկավարժական անձնակազմին՝ նվիրված և պատասխանատու աշխատանքի համար՝ ընդգծելով յուրաքանչյուր ուսուցչի ներդրումը դպրոցի կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում։
📍Քննարկվեցին նաև 2026-2027 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները և զարգացման առաջնահերթ ուղղությունները։

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 24/06/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է «Մշակութային Վերջին զանգ» մրցույթի արդյունքները: Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ հաղթողների շարքում է նաև Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոցը։
Սրտանց շնորհավորում ենք 9-րդ «Ա» դասարանի դասղեկ Գ. Բոցինյանին, սովորողներին, նրանց ծնողներին և դպրոցի ողջ անձնակազմին՝ այս նշանակալի հաջողության առթիվ։

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 24/06/2026

✍Մեկնարկել է 9-րդ դասարանի պետական ավարտական քննությունը «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկաների ինտեգրված էսսեի ձևաչափով

23/06/2026

Հարգելի՛ ծնողներ և սիրելի՜ աշակերտներ:
Հիշեցնում ենք
9-րդ դասարանի «ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկաների ինտեգրված ավարտական քննության գործընթացի կազմակերպման կարգը

1. Հաստատությունների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից հանձնում են ավարտական քննություն՝ ինտեգրված՝ գրավոր, քննության տևողությունը` 150 րոպե:

2. Սովորողի գրավոր աշխատանքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով:

3. Քննությունից առաջ դասավանդող ուսուցիչները սովորողների համար քննական առարկաներից կազմակերպում են խորհրդատվություններ` Հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցով:

4. Ավարտական քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում:

5. Ինտեգրված ավարտական քննությունների կազմակերպիչներին, օգնականներին, հերթապահներին նշանակում է Հաստատության տնօրենը: Կազմակերպիչները չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:

6. Քննությունից առաջ Հաստատության տնօրենը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստանում է քննական գրավորների փաթեթը:

7. Սովորողի` քննասենյակում տեղավորվելուց հետո, Հաստատության տնօրենը կամ այլ պատասխանատու անձ քննասենյակ է բերում քննական գրավորների ծրարը: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը ծրարները ցուցադրում է սովորողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով ծրարների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա: Ծրարը բացելու համար պատասխանատուն հրավիրում է առաջին նստարանին նստած սովորողներից մեկին: Առաջին շարքում սովորողների բացակայության դեպքում հրավիրվում է սովորող այլ շարքից: Ծրարների բացման մասին նշվում է արձանագրության մեջ:

8. Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը սովորողներին տեղեկացնում է քննասենյակում վարքականոնների պահպանման, ինչպես նաև բողոքարկման տեսակների մասին: Քննասենյակում քննության անցկացման կարգն ընթերցելուց և սովորողներին ցուցումներ տալուց հետո կազմակերպիչները բաժանում են սովորողների թվով ստացված տեքստերը և հարցադրումները՝ շարադրանքի համար նախատեսված ձևաթղթերով: Սովորողը գրավորը ստանալուն պես իրեն տրամադրված տետրի վրա գրում է մարզի, հաստատության անվանումը և/կամ համարը, իր անուն-ազգանունը: Գրավորների թերթիկների վերջնական բաշխումից հետո պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում է քննության սկիզբը և ավարտը:

9. Քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ:

10. Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր աշխատանքը և ստորագրում իր անվան դիմաց: Եթե սովորողն աշխատանքն ավարտում է սահմանված ժամանակից շուտ, ապա նա գրավորը հանձնում է և ստորագրելով իր անվան դիմաց՝ դուրս գալիս քննասենյակից:

11. Պատասխանատուն քննական աշխատանքները քննության արձանագրության հետ հանձնում է Հաստատության տնօրենին: Տնօրենը, ներկայացված քննական աշխատանքները վերահաշվարկելով, լրացնում է քննական կենտրոնում անցկացված քննության վերջնական արձանագրությունը, որտեղ նշվում է քննության մասնակիցների, բացակաների, քննությունից հեռացվածների, որևէ պատճառով քննությունն ընդհատածների թիվը (եթե կան):

12. Քննական գրավոր աշխատանքները մինչև դրանց ստուգման ավարտը պահպանվում են Հաստատության տնօրենի մոտ, ապա սահմանված կարգով արխիվացվում:

13. Ինտեգրված քննական գրավորները ստուգվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված պատմության և գրականության ուսուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, քննության օրը։ Ելնելով աշակերտների թվից՝ գրավոր աշխատանքների ստուգումը կարող է կազմակերպվել 1-ից ավելի օրերում:

14․ Գրավորները ստուգվում են նախապես հաստատված գնահատման չափանիշների հիման վրա։

15․ Գնահատման չափանիշներին համապատասխան՝ պատմության և գրականության ուսուցիչները առանձին գնահատականներ են նշանակում, որոնք միջինացվում են և որպես մեկ գնահատական անցկացվում քննական արձանագրության մեջ։

Քննությունը կկայանա հունիսի 24- ին՝ ժամը 10:00- ին:
Հաջողություն բոլոր մասնակիցներին:

18/06/2026

📖✍Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները փայլուն հաղթահարեցին «Անգլերեն» առարկայի ավարտական քննությունը՝ ցուցաբերելով կայուն գիտելիքներ և բարձր պատրաստվածություն։
Նման արդյունքները մեր ուսուցիչների նվիրված ու հետևողական աշխատանքի լավագույն գնահատականն են։
Ուսուցիչ` Ա. Արշակյան

17/06/2026

📖✍Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ 2 հիմնական դպրոցի 9- րդ դասարանի աշակերտները փայլուն հաղթահարեցին «Ռուսաց լեզու» առարկայի ավարտական քննությունը՝ ցուցաբերելով կայուն գիտելիքներ և բարձր պատրաստվածություն։
Նման արդյունքները մեր ուսուցիչների նվիրված ու հետևողական աշխատանքի լավագույն գնահատականն են։
Ուսուցիչ` Գ. Բոցինյան

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 15/06/2026

✍Մեկնարկել է 9-րդ դասարանի պետական ավարտական քննությունը «Կենսաբանություն» առարկայից

Photos from Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան հ․2 հիմնական դպրոց's post 11/06/2026

✍Մեկնարկել է 9-րդ դասարանի պետական ավարտական քննությունը «Մաթեմատիկա» առարկայից

10/06/2026

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

🔸Փուլ առաջին
Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։

Արտոնություններից կարող են օգտվել․
✅տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
✅տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
✅ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող համապատասխան խմբերի երեխաները:
✅տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները

🔸Փուլ երկրորդ
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։

🔸Փուլ երրորդ
Հունիսի 30-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի ռուսերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) երեխաների համար։

Հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու քայլով:
🔸Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am/ հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում ⤵

🔸Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am/ հարթակում ունեք էջ, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են «Առաջին դասարանի հայտագրում» տեսաուղեցույցում ⤵

Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որպեսզի համակարգը բացվելուց անմիջապես հետո հնարավոր լինի երեխային հայտագրել նախընտրելի դպրոցում:

Ավելին՝ https://escs.am/am/news/36634

my.emis.am

Want your school to be the top-listed School/college in Ashtarak?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ashtarak
0201

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00