19/08/2026
The Institute for Physical Research of NAS RA
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from The Institute for Physical Research of NAS RA, Educational Research Center, Ashtarak/2, Ashtarak.
The Institute for Physical Research of National Academy of Sciences of Armenia is a public research organization working in the fields of laser physics, material science and related areas. …
https://ipr.sci.am
19/08/2026
19/08/2026
Նշենք, որ Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունների միջազգային 2-րդ քոլեջը («MAOP 2026») անցկացվում է ԵՊՀ «OPTICA»-ի և «SPIE»-ի ուսանողական մասնաճյուղի («YSO»), Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «OPTICA» ուսանողական մասնաճյուղի (IPR Armenia ), ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի, Բրյուսելի ազատ համալսարանի ֆոտոնիկայի կենտրոնի («B-PHOT») և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի («IPR») համագործակցությամբ:
https://www.ysu.am/news/99604
Հանրային հեռուստաընկերության Լուրերի անդրադարձը Ֆիզիկան ու մենք ամառային 7-րդ ճամբարին 🎥😊
17/08/2026
05/08/2026
#վերապատրաստում ✅🇩🇪
🇦🇲
Ներկայացնում ենք ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում» ծրագրի շրջանակում Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ ՊՈԱԿ-ի ( #ՖՀԻ) աշխատակիցների վերապատրաստումների շարքի հերթական հաջողված դեպքը։
💁🏻♂️ Այս անգամ «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթի արդյունքում վերապատրաստման հնարավորություն էր ստացել ՖՀԻ «Քվանտային օպտիկա» գիտական խմբի ավագ լաբորանտ Դավիթ Բոստանջյանը (25PTS-1C024 ծածկագրով նախագիծ)։ 2026 թ. մայիսի 15-ից հուլիսի 14-ը նա իր վերապատրաստումն անցել է Գերմանիայի 🇩🇪 Մայնց քաղաքի Յոհաննես Գութենբերգի համալսարանի Հելմհոլցի ինստիտուտում՝ պրոֆ. Դմիտրի Բուդկերի ղեկավարած գիտական խմբում։
💥 Վերապատրաստման ընթացքում իրականացվել են նատրիումի գոլորշիներում մագնիսաօպտիկական ռեզոնանսի հետազոտություններ՝ ուղղված հեռահար մագնիսաչափության նոր մեթոդների մշակմանը։ Աշխատանքի արդյունքում մշակվել է երկչափ տեսասպեկտրոսկոպիայի նոր մեթոդ, ինչպես նաև ստեղծվել է չափումների ավտոմատացման, տվյալների հավաքագրման և մշակման ծրագրային համալիր, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում գրանցել և մշակել փորձարարական տվյալները և ստանալ մագնիսական դաշտի տարածական բաշխման երկչափ պատկերներ։ Վերապատրաստման ընթացքում նաև յուրացվել են ժամանակակից լազերային, վակուումային և օպտոէլեկտրոնային համակարգերի հետ աշխատանքի նոր փորձարարական մեթոդներ։
⚡️ Ստացված արդյունքները հիմք են հանդիսանում հեռահար քվանտային մագնիսաչափության ոլորտում հետագա հետազոտությունների և փորձարարական համակարգերի զարգացման համար։
05/08/2026
Ուրախ ենք տեղեկացնել, որ հրապարակվել են 2026 թվականի Erasmus Mundus Joint Masters (EMJM) և Erasmus Mundus Design Measures (EMDM) մրցույթի արդյունքները։
2026 թվականի EMJM մրցույթի շրջանակում հաստատված QuanTEEM Plus – Quantum Technologies and Engineering Erasmus Mundus Master Plus ծրագրում Հայաստանից ընդգրկված երկու ասոցացված գործընկերներից մեկը մենք ենք ( , #ՖՀԻ):
National Erasmus+ Office Armenia
87 new Erasmus Mundus projects have been selected! 🎓🌍
Imagine studying one master programme across two or more countries, learning from an international consortium of universities, and gaining the interdisciplinary skills needed for careers in cutting-edge fields.
🤝 That’s what the 37 newly selected Erasmus Mundus Joint Masters will offer students, with programmes spanning fields from Artificial Intelligence and Medical Image Analysis to Semiconductor Chips, Animation and Infectious Diseases.
The call also selected 50 Erasmus Mundus Design Measures, helping universities develop the next generation of innovative international joint masters.
🌍 Applications for the new – and existing - Erasmus Mundus Joint Masters will open in autumn 2026 for studies starting in September 2027.
Learn more about the selected projects here: https://link.europa.eu/xnHyHg
30/07/2026
🤝
👨🏽💻30.07.2026թ.-ին Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը ( #ՖՀԻ) հյուրընկալեց Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանի Դոկտոր Էլնազ Դարշեշդարին (Dr. Elnaz Darsheshdar) (Նեապոլ, Իտալիա 🇮🇹), ով իր այցի շրջանակներում տեղի ունեցած #սեմինարի ընթացքում ներկայացրեց «Քվանտային լույսը սպեկտրոսկոպիայի և էներգիայի փոխանցման համար» թեման։
Նշենք, որ Դոկտոր Դարշեշդարը Հայաստան է ժամանել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ՖՀԻ-ում իրականացվող 22IRF‐06 ծածկագրով ծրագրի և ֆ.մ.գ.թ. Միքայել Խանբեկյանի կողմից ղեկավարվող «Քվանտային օպտիկա» գիտական խմբի հետ ունեցած համագործակցությունների շրջանակներում։
https://www.facebook.com/share/p/1HvoGni2js/?mibextid=wwXIfr
29/07/2026
✅ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով ֆինանսավորման են երաշխավորվել 2026 թ.-ին իրականացվելիք ևս 8️⃣ գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4️⃣ դպրոց։ / https://shorturl.at/Urpiw
🤗Ուրախ ենք նշել, որ ֆինանսավորում ստացած հայտերից 2️⃣-ը մեր և ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջի ( ) և «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարի կազմակերպման հայտերն են, որոնցում մեր 2 կազմակերպություններն էլ հանդես են գալիս որպես համակազմակերպիչ։
https://www.facebook.com/share/p/1AyqEykVmo/?mibextid=wwXIfr
24/07/2026
🤩✅ ✈️🌎
Ամփոփվել են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կազմակերպված«Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթի արդյունքները.
Ուրախ ենք նշել, որ շահառուների թվում է նաև մեր ինստիտուտի կրտսեր գիտաշխատող ք.գ.թ. Խաչատուր Կիրակոսյանը, ով իր մասնագիտական վերապատրաստումը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ-ում՝ Նոտր Դամի Համալսարանի Քիմիայի և Կենսամոլեկուային Ինժեներիայի Դեպարտամենտում 🇺🇸:
Շնորհավորում ենք բոլոր շահառուներին 🎉 👏👏
👉Այլ մանրամասներ՝ https://www.facebook.com/share/p/18xTG7M1Tt/?mibextid=wwXIfr
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ashtarak/2
Ashtarak
0204