31/12/2021
📣 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📣
«Նարեկացի» կրթահամալիրը կատարում է տարեվերջյան ընդունելություն։💫
✅ Նվիրե՛ք Ձեր փոքրիկին Ամանորի լավագույն նվերը, գրանցե՛ք «Նարեկացի»կրթահամալիրի խմբերում և տվե՛ք զարգանալու անսահման հնարավորություն։⬇️
✅ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ(4-15տ)
✅ՄԱՆԿԱԿՐԹԱՐԱՆ(2-4տ)
✅ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ(5-6տ)
✅ՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ(Նյութերը անվճար)
✅ՎՈԿԱԼ
✅ԴԱՍԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
✅ԼԵԶՈՒՆԵՐ(ֆրանսերեն,անգլերեն,ռուսերեն)
✅ԼՈԳՈՊԵԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
🎁ՆՎԻՐԵ՛Ք ԳԻՏԵԼԻՔ
❤️ՏՎԵ՛Ք ԿՐԹՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ:
——————————————————————————
☎️077-82-18-86
Ք.Արտաշատ,Խարազյան26/1բ
Թատրոնի շենքի հարևանությամբ
29/12/2021
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️
📣 Սիրելի՛ ծնողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 29․12.2021 - 06.01.2022 «Նարեկացի» կրթահամալիրը մեկնում է 🎄ամանորյա վաստակած հանգստի։
Կհանդիպենք շա՜տ շուտով՝ 07․01.2022-ին «Նարեկացի» կրթահամալիրում։💫😍
Սիրով՝ «Նարեկացի» թիմ։❤️💫
#Նարեկացիկրթահամալիր
#Արձակուրդ
29/12/2021
Բարի օր😊💫
Օրեր առաջ կայացած նկարչական մրցույթի հաղթող է ճանաչվել Լիլիանա Պողոսյանը։
Լիլիանան մեկ ամիս ԱՆՎՃԱՐ կմասնակցի նկարչության խմբակին։🎨🎨
21/12/2021
Այսօր «Նարեկացի» կրթահամալիրի հրաշք փոքրիկները դիտեցին Ամանորյա Ներկայացում։
Շնորհակա՜լ ենք Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրինությանը փոքրիկներին ջերմ ընդունելու համար։😊
16/12/2021
🎨ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՜ԻՆ 🥁
ՄՐՑՈՒՅԹ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԽՄԲԱԿՈՒՄ🥁🤗
«ՁՄԵՌՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ»։❄️☃️🌲
Նկարիր քո պատկերացրած ձմեռը և տեղադրիր մեկնաբանություն բաժնում։🎨😍
Լինելու են⬇️
✅I
✅II
✅III տեղեր։😉
✅III և II տեղ զբաղեցրած մասնակիցները կստանա պրոֆեսիոնալ նկարչական պարագաների տուփ։
✅ I տեղ զբաղեցրած մասնակիցը կհաճախի «Նարեկացի» կրթահամալիր նկարչության խմբակի 1️⃣ ամիս անվճար։😍🎨
🎨Դու գիտես՝ ինչ անել.⬇️
✅Հավանի՛ր «Նարեկացի կրթահամալիր» էջը (like page)
✅Հավանի՛ր այս հրապարակումը (like post)
✅Կիսվի՛ր (public share) այս հրապարակումով քո էջում
✅Տեղադրիր նկարած նկարդ մեկնաբանություն բաժնում։
✅ Մեկնաբանություն բաժնում նշիր առնվազն 3 տաղանդավոր ընկերների։😉
Մրցույթին մասնակցել կարող եք 16.12.21-ից մինչև 26.12.21-ը, ժամը՝ 22:00-ն:
Արդյունքները կհրապարակվեն մրցույթի ավարտի հաջորդ օրը։
Դե՛հ, հաջողություն բոլորին 😍
✅ Կհաղթեն և մրցանակներ կստանան յուրօրինակ աշխատանքները։
✅Մրցույթի բոլոր պայմանները կատարելը ՊԱՐՏԱԴԻՐ է:
________________________________________
Հավելյալ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել՝
☎️077-82-18-86
Ք.Արտաշատ, Խարազյան26/1բ
Թատրոնի շենքի հարևանությամբ
13/12/2021
Բարի երեկո 😊
Թատրոնը երեխայի կյանքում. ինչու՞ է ցանկալի փոքրիկին տանել տիկնիկային թատրոն։🏡
✅Մանկությունը մարդու զարգացման կարեւորագույն փուլերից է:
Կյանքի հենց այս շրջանում անփոխարինելի է թատրոնի դերը: Այսօր երեխաներին մատուցվում է ժամանցի ու գիտելիքի մեծ տեսականի՝ արվեստ, սպորտ, համակարգչային խաղեր, զանազան զվարճանքեր և այլն: Թատրոնն այս շքերթում, կարծես, մղվել է երկրորդ պլան: Մինչդեռ այն երեխայի համար պետք է լինի կյանքի դպրոց, հոգևոր և մշակութային կյանքի ուղի, տեղեկատվության աղբյուր:
✅Դաստիարակություն և բարություն
Թատրոնն ունի կախարդական ազդեցություն. այն կարողանում է երջանկացնել մարդկանց: Այն երեխաների հոգիները կարողանում է լցնել դրական հույզերով, դաստիարակել բարի ոգով, չէ՞ որ թատրոններում՝ ներկայացումների ժամանակ, միշտ հաղթում է բարին: Թատրոնով հատկապես տպավորվում են նախադպրոցական տարիքի երեխաները: Նրանք ամբողջովին տրվում են զգացմունքներին՝ փորձելով նմանվել բարի հերոսին կամ հերոսուհուն:
Թատրոնն օգնում է նաև զարգացնել երեխայի բառապաշարը: Երեխան, տեսնելով բեմում տիրող բազմաշերտ մթնոլորտը, փորձում է վերարտադրել ու հնարավորինս պատկերավոր ներկայացնել իր մտերիմներին:
✅Խոսել թատրոնի դրական ազդեցության մասին կարելի է անվերջ: Բայց ավելի լավ է խոսելու փոխարեն երեխային թեկուզ մեկ անգամ տանել թատրոն ու սեփական օրինակով համոզվել, թե ինչ դրական ազդեցություն է ունենում այն երեխայի վրա:
Շնորհակա՜լ ենք Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրինությունից փոքրիկներին ջերմ ընդունելու համար։😊
07/12/2021
Բարի օր 😊
Մի օր Աբրահամ Լինքոլնը որդու հետ խոսելուց հետո որոշեց նամակ գրել նրա ուսուցչին՝
… Ես հասկանում եմ, որ մի օր նա կիմանա, որ բոլոր մարդիկ արդար չեն, բոլորը չեն, որ անկեղծ են: Խնդրում եմ, սովորեցրեք նրան նաև այն, որ յուրաքանչյուր սրիկայի կողքին կգտնվի մի ազնիվ մարդ, որ յուրաքանչյուր եսասեր քաղաքական գործչի կողքին կա նվիրված առաջնորդ:Սովորեցրեք նրան այն, որ եթե կա թշնամի, ապա կգտնվի իսկական ընկեր: Ես հասկանում եմ, որ դրա համար շատ ժամանակ կպահանջվի, բայց եթե կարող եք, նրան սովորեցրեք, որ սեփական քրտինքով վաստակած մեկ դոլարը շատ ավելի մեծ արժեք ունի, քան գտած հինգ կամ տասը դոլարը։
Սովորեցրեք նրան կարողանալ պարտվել, որպեսզի կարողանա զգալ հաղթանակի բերկրանքը: Որքան հնարավոր է, նրան հեռու պահեք նախանձից, նրան փոխանցեք ոչ բարձր ծիծաղելու գաղտնիքը: Սովորեցրեք նրան, որ շատ հեշտ է մեծամիտներին ու գոռոզներին հաղթելը: Եթե կարող եք, ընկերացրեք նրան գրքերի հետ:Նրան մտածելու ժամանակ տվեք, թող կարողանա խորհել հավերժ գաղտնիքների` թռչունների, արևի շողերի մեջ բզզացող մեղուների և կանաչ լանջերին ծաղկող ծաղիկների մասին:
Դպրոցում նրա գտնվելու ընթացքում սովորեցրեք արդար պարտվել և այլ ոչ թե խարդախությամբ հաղթել: Սովորեցրեք նրան վստահել իր սեփական մտքերին, եթե նույնիսկ ոմանք պնդում են, որ ինքը սխալվում է: Սովորեցրեք նրան մեղմ լինել մեղմ մարդկանց հետ և դաժան՝ դաժանների հետ: Նրան այնքան ուժ տվեք որպեսզի չհետևի ամբոխին: Սովորեցրեք նրան մարդկանցից և լսածից վերցնել միայն լավը:
Սովորեցրեք նրան, որ արցունքների համար պետք չէ ամաչել, սովորեցրեք ծիծաղել տխրության մեջ:
Սովորեցրեք նրան զգուշանալ բոլորին հաճոյանալուց: Սովորեցրեք նրան իր ուղեղն ու մկանների ուժը վաճառել ամենաբարձր գնով և սովորեցրեք երբեք վաճառքի չհանել սիրտն ու հոգին:Նրա հանդեպ եղեք մեղմ, բայց առանց ավելորդ քնքշության, որպեսզի նա կոփված լինի: Սովորեցրեք նրան հավատալ ինքն իրեն, որովհետև այդ դեպքում նա միշտ հավատով լցված կլինի մարդկանց հանդեպ:
04/12/2021
Բարի օր☺️
🧮 Մենթալ թվաբանության ամսվա լավագույն սաներն ու լավագույն խմբերից մեկը 🤩
✅ Եվ այսպես 👇
🥇Գոռ Ղարիբյան
🥇Նանուլ Հարությունյան
🥇Սերգեյ Մկրտչյան
Մեր չեմպիոնների թիմ միանալու համար⬇️
____________________________________________
☎️077-82-18-86
Ք.Արտաշատ,Խարազյան26/1բ
Թատրոնի շենքի հարևանությամբ
04/12/2021
Բարի օր☺️
🧮 Մենթալ թվաբանության ամսվա լավագույն սաներն ու լավագույն խմբերից մեկը 🤩
✅ Եվ այսպես 👇
🥇Գոռ Ղարիբյան
🥇Նանուլ Հարությունյան
🥇Սերգեյ Մկրտչյան
Մեր չեմպիոնների թիմ միանալու համար⬇️
____________________________________________
☎️077-82-18-86
Ք.Արտաշատ,Խարազյան26/1բ
Թատրոնի շենքի հարևանությամբ