Արտաշատի հ3 հ/դ

Արտաշատի հ3 հ/դ

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արտաշատի հ3 հ/դ, School, Օգոստոսի 23/25, Artashat.

02/02/2026

《Անվտանգ և ապահով կրթության տարի》 կարգախոսի շրջանակներում 《Ճանաչենք մեր դպրոցը. անվտանգ մուտք և ելք》խորագրով իրականացվեց տարհանում` սովորողներին իրազեկելով տարհանման ուղիների և դպրոցում անվտանգության կանոնների մասին։

21/03/2025

Մշակութային բազմազանություն նախագծի շրջանակում Արտաշատ քաղաքի հ.3 հիմն. դպրոցը ներկայացնում է իրանական Ամանորը` Նովրուզը։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 02/03/2025

Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է...
Այսպես մեկտեղեցինք մեր մտքերն ու ջանքերը։
Մենք ուժեղ ենք միասին։

07/02/2025

Սիրով տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի աշակերտուհի Լուսինե Ամիրփուրը Արարատի մարզի Սամբոյի դեռահասների 2025թ ընտրական առաջնության 59 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղ` նվաճելով Հայաստանի առաջնությանը մասնակցելու ուղեգիր։
Շնորհավորում և հաջողություն ենք մաղթում մեր սանին և մարզիչ Արթուր Հախումյանցին։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 28/01/2025

Այսօր լրանում է հայկական բանակի կազմավորման 33_ամյակը։ Մշտապես կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակության դերը հայոց բանակի զարգացման գործում`մեր դպրոցում տեղի ունեցավ 《Բանակը մեր տունն է, մեր մեր ամրոցը》խորագրով համադպրոցական տոն_միջոցառումը։ Տարբեր դասարանների սովորողների մասնակցությամբ ոգեշնչող միջոցառման ընթացքում կտրակյանցիները նախ սրահ բերեցին Հայոց եռագույնը, ապա ցուցադրեցին իրենց ռազմական գիտելիքները` բանակի առօրյան, երդման արարողությունը, առավոտյան նախավարժանքն ու հմուտ ռազմավարական հնարքներ։ Հուզիչ ու պարտավորեցնող պահ էր հերոս հայորդիների լուսանկարներով սովորողների մուտքը և նրանց անունից հնչեցված պատգամը։ Միջոցառումը եզրափակվեց ռազմահայրենասիրական երգ ու պարով։ ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ, ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ ՈՒ ՀԱՅՈ'Ց ԲԱՆԱԿ։

Ռազմահայրենասիրական շնչով լեցուն տոն պարգևելու համար շնորհակալ ենք մեր դպրոցի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Արթուր Հախումյանցին։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 22/01/2025

Կարևորելով մատաղ սերնդի հոգևոր կրթությունն ու դաստիարակությունը` Արտաշատի 3_րդ հիմնական դպրոցում ամեն տարի կատարվում է տնօրհնեքի արարողություն։ Մասյացոտնի թեմի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Երվանդ Բաբայանի գլխավորությամբ միասնական աղոթքով սկսվեց օրը։ Քահանա Տեր Երվանդ Բաբայանը օրհնեց կրթօջախն ու սաներին` մաղթելով հաջող, խաղաղ ու բեղուն ուսումնական տարի։ Այնուհետև բաժանվեց օրհնված հացը։
Թող Աստված պահի և պահպանի յուրաքանչյուրիս տունն ու ընտանիքը։

17/12/2024

Խորը ցավով ու սրտի մեծ կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացավ մեր դպրոցի հարգարժան բուժքույր Գոհար Մարտիրոսյանը։ Դպրոցի ողջ անձնակազմի սերն ու հարգանքը վայելող բուժքրոջ մասին դժվար է խոսել անցյալ ժամանակով։ Նա պատկառելի կնոջ, հոգատար մոր, նվիրված գործընկերոջ ու ընկերոջ, բանիմաց մասնագետի տիպիկ կերպար էր։
Ցավում ենք և ցավակցում Գոհար Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին։ Ննջի'ր խաղաղությամբ ու թող հոգուդ լույս իջնի, սիրելի՜ Գոհար։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 08/12/2024

Մեր դպրոցում շաբաթը կարևորվեց Պարույր Սևակի 100_ամյակին նվիրված ամփոփիչ միջոցառմամբ։ Դպրոցի 8_րդ և 9_րդ դասարանների սովորողները նախ բեմադրեցին դրվագներ գրողի կյանքից, ապա ներկայացրին Սևակ բանաստեղծին, մարդուն, հայրենասերին ու 《աշխարհը շալակած տանողին》։ Բոլոր ժամանակների սիրելի բանաստեղծին նվիրված ցերեկույթ_ միջոցառումը համեմված էր բարձրակարգ երաժշտությամբ ու դերասանական խաղով։ Ուսուցողական, բազմաբովանդակ համադպրոցական միջոցառման համար շնորհակալ ենք հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարջան Պետրոսյանին։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 19/10/2024

Հոկտեմբերի 17_ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ԴասA ծրագրի շրջանակում հյուրընկալվեցին Արտաշատի հ.3 հիմնական դպրոցի աշակերտներին։ Ուսուցողական դաս_հանդիպման ընթացքում սովորողները մեծ հետաքրքրությամբ լսեցին երաժշտական գործիքների մասին կարևոր տեղեկություններ, ինքնուրույն նվագեցին, ակտիվորեն մասնակցեցին երաժշտական խաղերի, ինչպես նաև վայելեցին դասական երաժշտություն։ Առավել ակտիվ աշակերտները ստացան հուշանվերներ։
Շնորհակալ ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին` մեզ հյուրընկալվելու և բարձրակարգ երաժշտությամբ մեր օրը լցնելու համար։

Photos from Արտաշատի հ3 հ/դ's post 16/10/2024

Նախորդ ամսվա վերջին դպրոցի աշակերտական համակազմը ընտրեց աշակերտական խորհրդի նախագահ։
Նախ առաջադրված թեկնածուները (8_րդ Ա դասարան` Նարե Միքայելյան, 8_րդ Բ դասարան` Աստղիկ Կարապետյան և Արծրուն Սամվելյան, 9_րդ Ա դասարան` Մարիաննա Հակոբյան) ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին։ Ապա փակ գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9_րդ Ա դասարանի աշակերտուհի Մարիաննա Հակոբյանը։ Շնորհավորում ենք մեր նորընտիր աշխորհրդի նախագահին և մաղթում հաջողություն։

Want your school to be the top-listed School/college in Artashat?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Օգոստոսի 23/25
Artashat