21/08/2026
https://www.facebook.com/share/p/1DDJAZMj7U/
❗️Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների
Մեկնարկել է մասնագիտական ուսումնական հաստատությունների թափուր տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը։
Ոլորտային մասնագիտություններով՝ մշակույթի և արվեստի, սպորտի, ինչպես նաև բժշկության ոլորտների այն որակավորումներով, որոնց ընդունելության համար սահմանված է քննություն, կարող են հայտագրվել այն դիմորդները, որոնք ընդունելության առաջին փուլում մասնակցել են քննությանը, ստացել դրական միավոր, սակայն մրցույթի արդյունքում չեն ընդունվել։
✅Դիմում-հայտերի ներկայացումը մեկնարկել է օգոստոսի 21-ին և կտևի մինչև օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00-ն։
Հայտագրման ամբողջ գործընթացը թվայնացված է և իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ ծնողի կողմից ստեղծված օգտատիրոջ էջից:
Դիմորդը կարող է դիմել մեկ մասնագիտական ուսումնական հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար կամ վճարովի ուսուցման հիմունքով։
Քայլերի հաջորդականությունը ⤵
https://escs.gov.am/articles/announcements/214
07/08/2026
2026 թվականի օգոստոսի 7-ին Արմավիրի արվեստի պետական քոլեջում հանդիսավորությամբ անցկացվեց 2025–2026 ուսումնական տարվա շրջանավարտների պետական նմուշի դիպլոմների հանձնման արարողությունը։
Ուսումնական տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները այսօր պսակվեցին պետական նմուշի դիպլոմներով։
Արարողության ընթացքում քոլեջի տնօրեն Ն. Մուրադյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ բարձր գնահատելով շրջանավարտների ուսումնառության ընթացքում ցուցաբերած նվիրումն ու ձեռքբերումները։ Նա մաղթեց նրանց ստեղծագործական անսպառ ոգեշնչում, մասնագիտական նոր հաջողություններ, ձեռքբերումներով լի ճանապարհ և արժանապատիվ գործունեություն՝ ի նպաստ մշակույթի ու արվեստի զարգացման։
Շնորհակալություն ենք հայտնում դասախոսական կազմին և ողջ անձնակազմին՝ նրանց նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև շրջանավարտների ընտանիքներին՝ ցուցաբերած աջակցության համար։
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին։ Ցանկանում ենք նրանց հետագա մասնագիտական գործունեության մեջ հաջողություններ, պատասխանատու աշխատանք և նոր նվաճումներ։
06/08/2026
Հարգելի դիմորդներ,
Տեղեկացնում ենք, որ ԱԱՊՔ ՊՈԱԿ-ի ընդունելության մրցույթի առաջին փուլի արդյունքները ամփոփված են։
Համաձայն կարգի՝
Ընդունելության մրցույթը համարվում է ավարտված ՄՈՒՀ ընդունելության մրցույթի առաջին փուլը՝ ըստ անվճար և վճարովի տեղերի ամփոփելուց հետո, իսկ թափուր տեղ մնալու և այդ տեղերի մրցույթը շարունակելու դեպքում՝ երկրորդ փուլի մրցույթի արդյունքները ամփոփելուց հետո՝ անկախ այդ տեղերը համալրված լինելու կամ չհամալրվելու հանգամանքից։
Առաջին փուլի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև։
Մյուս մասնագիտությունների ընդունելության արդյունքները կհրապարակվեն թափուր տեղերի մրցույթն ավարտելուց հետո:
05/08/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա
« Դաշնամուր», «Լարային գործիքներ», «Փողային գործիքներ» , «ժողովրդական գործիքներ» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները Սոլֆեջո 2 -րդ մակարդակ առարկայից։
04/08/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա
« Պարարվեստ», «Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները
Պար/ԾԿ և կոմպոզիցիա առարկաներից։
03/08/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա մասնագիտության ընդունելության արդյունքները, ինչպես նաև
« Երգեցողություն», «Էստրադային արվեստ» և «Երաժշտության տեսություն» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները և ԵԳ առարկաներից: Իսկ
«Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների քննությունները դեռևս շարունակվում են:
31/07/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա
« Լարային գորիքներ», «Փողային և հարվածային գործիքներ» և «Ժողովրդական գործիքներ» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները ԳԾԿ առարկայից, ինչպես նաև
«Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների քննությունների արդյունքները ԳՆՆ առարկայից :
30/07/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա
«Երգեցողություն», «Երգչախմբավարություն», «Երաժշտության տեսություն» և «Դաշնամուր» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները
ԵՐԳ/ԾԿ, ԴՇՆ/ԾԿ և ԳԾԿ առարկաներից։
«Գեղանկարչություն» և «Դիզայն» մասնագիտությունների քննությունները դեռևս շարունակվում են:
29/07/2026
Ստորև ներկայացնում ենք Արմավիրի արվեստի պետական քոլեջի 2026-2027 ուստարվա «Դերասանական արվեստ» և «Էստրադային արվեստ» մասնագիտությունների ընդունելության քննությունների արդյունքները ԲԵՄ/ԾԿ և ԵՐԳ/ԾԿ առարկաներից :