17/04/2025
Մեր սիրելի Քրիստինե Կարապետյանի անցած ուղու մասին․․․
Հպարտ ենք, որ մեր թիմը հենց նա է ղեկավարում🥰
🟠«Ուժեղ Կանանց Պատմությունների» մրցույթ🟠
Պատմություն #31 Քրիստինե Կարապետյան
Ուժեղ լինելու իմ ճանապարհը
Համեստ փորձով կիսվում եմ իմ պատմությամբ՝ մի ճանապարհ, որ սկսվել է փոքրիկ համայնքից, բայց մեծ հավատով և ջանքերով վերածվել է նպատակների իրագործման ուղու։
Այսօր մեր կողքին ապրող ուժեղ կանայք իրենց պատմություններով ինձ մշտապես ոգեշնչում են՝ վստահ քայլերով շարժվելու առաջ և ձեռքբերումներս ի նպաստ հասարակության ծառայեցնելու։
Չնայած երիտասարդ տարիքիս՝ ես երբեք դժվարությունների առաջ չեմ ընկրկում։ Ինձ համար կյանքը բացահայտում է, կրթություն ստանալը՝ շարունակական նպատակ, իսկ ինքնազարգացումն՝ անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր փորձություն դարձրել և դարձնում եմ ուսուցման հնարավորություն, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում՝ նոր պատասխանատվություն։
Այդ փոքրիկ ձեռքներումներից է ԵՊՀ «Տարվա լավագույն ուսանող» ճանաչվելը՝ գերազանց առաջադիմության և ակտիվ հասարակական գործունեությանս համար։ Նույն տարում, մեծ վստահության և աշխատասիրության շնորհիվ ստանձնեցի կարևոր ու պատասխանատու պաշտոն՝ որպես Հայկական Կարմիր Խաչ ընկերության Արմավիրի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն։
Չեմ թաքցնի՝ այս դերում աշխատելը հեշտ չէ։ Օրական բախվում եմ տարատեսակ խնդիրների, որոնք պահանջում են բազմաթիվ հմտություններ։ Փոքրիկ համայնքում նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունն արագ դառնում է փոփոխության շարժիչ։ Եվ դա ինձ ոգևորում է՝ ծառայել մարդկանց, լսել նրանց կարիքները և փորձել արձագանքել ոչ միայն կազմակերպվածությամբ....
Համեստ փորձովս փորձում եմ նաև ոգեշնչել երիտասարդ աղջիկներին՝ հավատալու իրենց ուժին ու ձգտելու հնարավորին։ Կազմակերպում եմ հանդիպումներ, ընդգրկում կամավորական ծրագրերում, որպեսզի նրանք տեսնեն՝ փոփոխությունը կարող է սկսվել հենց իրենցից։
2024-ին ճանաչվեցի «Տարվա լավագույն կամավոր», սա էլ հիշեցնում է ինձ, որ ուժեղ կնոջ կերպարը ձևավորվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլ նաև ընտրություններով՝ ամեն օր ծառայելու, շարունակելու ու չհանձնվելու ընտրությամբ։
Ես հավատում եմ, որ առողջ հասարակության հիմքում կանգնած է նաև արարող կինը։ Նրա ուժն առավել տեսանելի է դառնում, երբ շրջապատում կան գնահատող ու սատարող տղամարդիկ։ Եվ հենց այդ համագործակցությամբ է, որ մենք կարող ենք կառուցել ավելի արդար և արժանապատիվ աշխարհ։
Ես շարունակում եմ իմ ճանապարհը՝ հավատալով, որ յուրաքանչյուր կին կարող է իր օրինակով փոխել կյանքեր՝ սկսելով՝ թեկուզ մի փոքրիկ համայնքից։
_________________________________________________________________
✅Հիշեցնենք, որ "We Lead" Women Leadership Club-ը իրականացնում է «Ուժեղ Կանանց Պատմությունների» մրցույթ, որ հայտերը բաց են մինչև Ապրիլի 25-ը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից։
#ՈւժեղԿանանցՊատմություններիՄրցույթ
09/11/2022
29/09/2022
24/09/2022
21/09/2022