29/06/2026
🎻Հունիսի 25-ին կայացավ ջութակի դասարանի աշակերտուհի Արևիկ Շահվերդյանի մենահամերգը։
Իր հուզիչ և վարպետորեն կատարված ստեղծագործություններով Արևիկը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչպիսի հրաշալի արդյունքների կարող է հասցնել անդադրում աշխատասիրությունն ու նպատակասլացությունը։
Համերգի հաջողության հիմքում նաև մեր մանկավարժ Նաիրուհի Մաթևոսյանի անմնացորդ նվիրումն էր՝ նվագակցող Կատարինե Հովսեփյանի հետ ներդաշնակ համագործակցությամբ։
Համերգի մասնակիցներն էին նաև Սոնա Դումոյանը և Սարգիս Միրզոյանը։
Շնորհակալություն այս ոգեշնչող համերգի համար։ Թող այն դառնա նորանոր, ավելի մեծ բարձունքներ նվաճելու սկիզբը։
28/06/2026
«Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ Ծաղկաձոր քաղաքում կայացավ «Ոսկե սրինգ» ամենամյա փառատոն-համերգը, որին մասնակցում էին նաև Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի վոկալ բաժնի սաները։ Նրանց տպավորիչ ելույթները գնահատվել են պատվոգրերով։
🔹Աստղիկ Սիմոնյան
🔹Անգելինա Քոլայան
🔹Անժելիկա Հարությունյան
🔹Գոռ Բոյախչյան
🔹Նունե Գրիգորյան
Շնորհակալություն ենք հայտնում վոկալ բաժնի դասատու Հասմիկ Դադամյանին՝ սաների մասնագիտական բարձր պատրաստվածության և նրանց հաջողություններում ունեցած մեծ ավանդի համար։
Շնորհավորում ենք👏🏻👏🏻👏🏻👏🏻
23/06/2026
🎶Կայացավ քանոնի դասարանի այս տարվա շրջանավարտ Շուշան Բարսեղյանի մենահամերգը։
Համերգը երաժշտական ամփոփում էր . Շուշանը բարձր առաջադիմությամբ ավարգեց մեր դպրոցը և իր ստեղծագործական ուղին շարունակելու է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանում։
Շնորհակալություն բոլորին, ովքեր ունեցան մասնակցությու այս գեղեցիկ համերգի կայացման գործում ։
Հատուկ շնորհակալություն ուսուցիչ Հասմիկ Շահբազյանին՝ նվիրված աշխատանքի համար, և նվագակցող Ռիմա Գասպարյանին՝ հրաշալի երաժշտական ուղեկցության համար։
Շնորհավորում ենք , մաղթում նորանոր մասնագիտական բարձունքներ։ Լուսավոր ու հաջող երթ դեպի մեծ երաժշտական աշխարհ։
22/06/2026
🎶Շնորհավորում ենք վոկալ բաժնի սաներին «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնում լավ ելույթի և դափնեկրի կոչմանն արժանանալու կապակցությամբ
🥈Աստղիկ Սիմոնյան ll կարգի դափնեկիր
Գոռ Բոյախչյան - դիպլոմ
դասատու՝ Հասմիկ Դադամյան
նվագակցող՝ Աննա Հովհաննիսյան
👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻🎶🎶🎶
21/06/2026
🎶Շնորհավորում ենք վոկալ բաժնի սաներին «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնում փայլուն ելույթների և դափնեկրի կոչմանն արժանանալու կապակցությամբ
🥇Վարդուհի Մարտիրոսյան 10 10 10 l կարգի դափնեկիր
🥈Ջեմմա Ղազարյան ll կարգի դափնեկիր
դասատու՝ Արմինե Սարոյան
նվագակցող՝ Աննա Հովհաննիսյան
👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻🎶🎶🎶
21/06/2026
✨Շնորհավորում ենք դուդուկի դասարանի սաներին «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնում մասնակցելու և հաջողություններ գրանցելու կապակցությամբ։
🥈 Դավիթ Առաքելյան ll կարգի դափնեկիր
դասատու՝ Սամվել Հովհաննիսյան
նվագակցող ՝ Աննա Հովհաննիսյան
Մաղթում ենք նորանոր ստեղծագործական բարձունքներ👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻
21/06/2026
🎶Վոկալ բաժնի հերթական ստեղծագործական հանդիպումը
Մեր դպրոցի վոկալ բաժնում կայացավ սան Վարդուհի Մարտիրոսյանի մենահամերգը։
Յուրաքանչյուր նման հանդիպում մեզ համար նոր հնարավորություն է՝ գնահատելու սովորողի կատարած աշխատանքը և բեմական փորձ ձեռք բերելու կարևորությունը։
Համերգային ծրագրին մասնակցեցին նաև վոկալ բաժնի սաներ Գոհար Կարապետյանը և Լիլի Սահակյանը։
Շնորհակալություն դասատու Արմինե Սարոյանին և նվագակցող Աննա Հովհաննիսյանին՝ կրթական գործընթացում ցուցաբերած պատասխանատու մոտեցման և աշակերտների երաժշտական դաստիարակության գործում ներդրած ջանքերի համար։
Շնորհավորում ենք հերթական ստեղծագործական քայլի կապակցությամբ։ Մաղթում՝ նորանոր հաջողություններ։💐
#ՂազարոսՍարյանիԱնվանԱրվեստիԴպրոց #Վոկալ #Կրթություն