20/11/2024
🇦🇲 ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջի «Խոհարարական գործ» մասնագիտության ||| կուրսի ուսանողները «Կերակրատեսակների պատրաստում և ձևավորում, հիմնական ուտեստ» մոդուլի ընթացքում պատրաստեցին բանջարեղենային ապուր, 🥘ուսումնասիրեցին բանջարեղենի սառը և ջերմային մշակման առավելություններն ու կորուստները 👨🏼🍳🧑🍳👩🍳🥕🥘🍠…
#ապք #կրթություն #կարիերա #աշխատանք
29/07/2024
📣📣📣
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ 2024-2025
👫 📚📚📚 Դիմորդը` ՄԿԿՏՀ դիմորդների հայտագրման համակարգում https://dimord.emis.am/ էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 17 ներառյալ` ժամը 18:00, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`
✅ լուսանկար,
✅ կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի
դեպքում նաև ներդիրի) պատճենը,
✅ անձը հաստատող փաստաթղթի պատճենը
(անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16
տարեկան դիմորդի համար, կամ զինվորական
գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության
ոստիկանության բաժինների կողմից տրվող
անձը հաստատող ժամանակավոր
փաստաթուղթ, կացության վկայական,
փախստականի վկայական),
✅ կցագրման վկայականի պատճենը
(զորակոչային տարիք ունեցող դիմորդից
ընդունվում են զինհաշվառման
փաստաթղթերում տարկետման իրավունք
տվող համապատասխան նշումի կամ
չզորակոչվելու պատճառը հաստատող այլ
նշումների առկայության դեպքում, իսկ
նախկինում առողջության պատճառով
տարկետում ունեցողներից՝ Հանրապետական
զորակոչային հանձնաժողովի նշումների
առկայության դեպքում),
✅ իր ընտրած մասնագիտության համար
պահանջվածից ավելի բարձր կրթության
ավարտական փաստաթղթի պատճենը
(առկայության դեպքում), ինչպես նաև այդ
մասնագիտությանը համապատասխան`
վարպետային ուսուցման որակավորման կամ
կարճաժամկետ դասընթացի վկայականի
պատճենը (առկայության դեպքում),
✅ միջազգային և հանրապետական մրցույթների
(օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների
պատճենները (առկայության դեպքում),
պետական բարձրագույն ուսումնական
հաստատություն ընդունվելու համար տվյալ
տարվա, ինչպես նաև նախորդ տարվա
հանձնած ընդունելության քննությունների
գնահատականների վերաբերյալ
փաստաթղթի պատճենը (առկայության
դեպքում),
✅ աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը
(առկայության դեպքում),
✅ դիմում հայտ ներկայացրած ուսումնական
հաստատության հաշվեհամարին փոխանցած
գումարի անդորրագրի պատճենը:
📌 Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:
📌 Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության` որակավորման, մասնագիտացման, երաժշտական գործիքի տեսակի կամ մարզաձևի հայտագրմամբ՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
📌 Դիմորդի դիմում հայտը հիմնավորմամբ մերժվում է ընդունող հանձնաժողովի կողմից, եթե.
✅ դիմորդը դիմում հայտը և/կամ փաստաթղթերը ներկայացրել է թերի և թերությունները դիմորդի կողմից չեն վերացվել այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ,
✅ ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության սահմանված մրցույթային առարկայի գնահատականը,
✅ առկա (ստացիոնար) ուսուցմամբ հիմնական կրթության հիմքի և մասնագիտության 13 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին էլեկտրոնային փոստի և հեռախոսակապի միջոցով,
✅ միջնակարգ կրթության հիմքով մասնագիտության 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում, եթե առկա չէ հիմնական կրթության հիմքով երկրորդ կուրս,
✅ միջնակարգ կրթություն ստացած դիմորդը դիմել է ընդունվելու հիմնական կրթությամբ հատկացված տեղում կամ հակառակը` հիմնական կրթությամբ դիմորդը` միջնակարգ կրթությամբ:
📌 Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի հաշվեհամարին Հ/Հ 900428000435 վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
✅ Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 15-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 67-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» № 545 որոշման պահանջներին համապատասխանող, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդները:
Հաստատությունում թափուր տեղերի առկայության դեպքում կազմակերպվում է ընդունելության երկրորդ փուլ:
Հաստատության ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած:
Երկրորդ փուլի հայտերը ընդունվում են թափուր տեղերը հրապարակելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 24-ը մինչև ժամը 18։00 ներառյալ:
Քոլեջների հայտագրման համակարգ
Քոլեջների հայտագրման համակարգ
20/05/2024
✅ Արարատի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության || կուրսի ուսանողներն արտադրական պրակտիկայի ընթացքում 📲💾🖥️ ♻️
#ապք
#կրթություն
#աշխատանք
19/05/2024
✅ Արարատի պետական քոլեջում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը 📚
2024 թվականի մայիսի 14-ին նախնական մասնագիտական(արհեստագործական)
կրթական ծրագրով «Գինեգործություն և հյութերի արտադրություն» մասնագիտության 20 շրջանավարտների շնորհվեց «Գինեգործ»- ի որակավորում 🧑🏼🎓
14/05/2024
📣📣📣 Բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու 2023-2024 ուստարվա տեղերը …
#ապք
#կրթություն
#բուհ
✍️✍️✍️