Ապարան համայնքի Ապարանի Արվեստի դպրոց/Art School of Aparan

Ապարան համայնքի Ապարանի Արվեստի դպրոց/Art School of Aparan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ապարան համայնքի Ապարանի Արվեստի դպրոց/Art School of Aparan, School, Գարեգին Նժդեհ 4, Aparan.

23/08/2026

📍 Ապարան՝ սպորտի, մշակույթի և արվեստի քաղաք։ ❤️

✅Այսօր անցկացվեց «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը, որը համախմբեց տարբեր երկրներից ժամանած մարզիկների, հյուրերի և մարզասերների։

💚Մրցաշարի հանդիսավոր մրցանակաբաշխությանը գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև Ապարանի արվեստի դպրոցի սաները՝ ներկայացնելով իրենց պարային և երաժշտական համարները։

💚Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու հաղթանակներ։ 🏆🚴‍♀️

20/08/2026
20/08/2026

📢 ԱՊԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ

Հայտարարում ենք հետևյալ թափուր հաստիքները՝

🎻 Ջութակի դասատու —
🎶 Քանոնի դասատու —
🎨 Նկարչության դասատու —
🎼 Նվագակցող —

Պահանջներ՝
• համապատասխան մասնագիտական կրթություն
• առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
• պատասխանատվություն և մասնագիտական պատրաստվածություն
• երեխաների հետ աշխատելու կարողություն

📩 Դիմելու և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ապարանի արվեստի դպրոցի հետ։

❤️ Սիրով սպասում ենք մեր ստեղծագործական թիմին միանալու ցանկություն ունեցող մասնագետներին։

19/08/2026

❗️❗️❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
✅ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ՀՈԱԿ-ը

Հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա ընդունելություն։

🎹 Դաշնամուրային բաժին

* Տարիքը՝ 7–9 տարեկան
* Ուսման տևողությունը՝ 7 տարի

🎻 Լարային նվագարաններ

(ջութակ, թավջութակ, կիթառ)

* Տարիքը՝ 7–9 տարեկան
* Ուսման տևողությունը՝ 7 տարի

🎺 Փողային նվագարաններ

(կլառնետ, սաքսոֆոն)

* 7–9 տարեկան՝ 7 տարի
* 9–12 տարեկան՝ 5 տարի

🪈🪕 Ազգային նվագարաններ
(դուդուկ, շվի, քանոն)

* 7–9 տարեկան՝ 7 տարի
* 9–12 տարեկան՝ 5 տարի

🥁 Հարվածային գործիքներ (դհոլ)

* 7–12 տարեկան՝ 5 տարի

🎤 Վոկալ (դասական, էստրադային)

* 7–9 տարեկան՝ 7 տարի
* 9–12 տարեկան՝ 5 տարի

📄 Անհրաժեշտ փաստաթղթեր

1. 2 հատ գունավոր լուսանկար (3×4)
2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
3. Ծնողի անձնագրի պատճեն՝ գրանցման էջով, կամ բնակության մասին տեղեկանք
4. Դիմում (լրացվում է դպրոցում)

📅 Դիմումների ընդունում

* Վերջնաժամկետ՝ 2026 թվականի սեպտեմբերի 5
*Երկուշաբթի-ուրբաթ
* Ընդունման ժամերը՝ 11:00–17:00

📍 Կոնտակտային տվյալներ

Հասցե՝ ք. Ապարան, Գ. Նժդեհի 4

Հեռախոս՝ 077 025198, 093 838065

❣Սիրով սպասում ենք մեր ապագա սաներին։ 🎼🎵🎶

Photos from Ապարան համայնքի Ապարանի Արվեստի դպրոց/Art School of Aparan's post 04/08/2026

📣 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
‼️ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

🎨 Սիրելի՛ ծնողներ և երեխաներ,

Եթե ձեր երեխան սիրում է նկարել, ստեղծագործել, բացահայտել գեղեցիկը և իր մտքերն արտահայտել արվեստի լեզվով, ապա սիրով հրավիրում ենք նրան համալրելու Ապարանի արվեստի դպրոցի գեղարվեստի բաժինը։

📚 Ուսուցումն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

🎨 Նկարչություն – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🧶 Գոբելեն – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🖌️ Բատիկա – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

✂️ Հմուտ ձեռքեր – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🧵 Մաքրամե – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🏺 Կարպետագործություն – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🪡 Ասեղնագործություն – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🗿 Քանդակ և կավագործություն – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

🏛️ Դիզայներական արվեստ – 7-12 տարեկան երեխաների համար, ուսման տևողությունը՝ 4 տարի

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև սեպտեմբերի 5-ը։

❗ Տեղերը սահմանափակ են։ Ընդունելությունը կավարտվի նախատեսված տեղերի համալրմամբ, ուստի շտապե՛ք գրանցվել։

📑 Անհրաժեշտ փաստաթղթեր

• 1 հատ լուսանկար (3×4 չափի)
• Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
• Ծնողի անձնագրի պատճենը՝ գրանցման էջով կամ գրանցման վերաբերյալ տեղեկանք
• Դիմում (լրացվում է տեղում)

📍 Հասցե՝ ք. Ապարան, Գարեգին Նժդեհի 4
📞 հեռ. համար `094 747543, 093 838065

🌺 Սիրով սպասում ենք մեր ապագա սաներին՝ միասին բացահայտելու արվեստի անսահման աշխարհը։

31/07/2026

📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 📣

📍 Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Վարդենուտ վարչական տարածքի գրադարանում ստեղծվել է նոր գրադարանային անկյուն-ընթերցասրահ, որտեղ յուրաքանչյուր գիրք սպասում է իր ընթերցողին, իսկ յուրաքանչյուր այց կարող է դառնալ նոր մտքերի ու բացահայտումների սկիզբ։

❤️Սիրով սպասում ենք, որտեղ յուրաքանչյուր էջ մի նոր հանդիպում է😊

Վարդենուտ վարչական շրջանի գրադարան

29/07/2026

♟️ Շախմատի միջազգային օրվա առթիվ գրադարանում կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում։
🥰Սիրով տեղեկացնում ենք, որ կարող եք այցելել գրադարան, անցկացնել հաճելի ժամանակ՝ խաղալով շախմատ և ծանոթանալով մեր շախմատային գրականության հարուստ հավաքածուին։

Photos from Ապարան համայնքի Ապարանի Արվեստի դպրոց/Art School of Aparan's post 29/07/2026

♟️ Շախմատի միջազգային օրվա առթիվ գրադարանում կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում։
📍Մասնակիցները ծանոթացան գրադարանում պահպանվող շախմատային գրականությանը, իսկ ժամանցային խաղերն ու մրցույթները միջոցառումը դարձրին հագեցած և հիշարժան։

Want your school to be the top-listed School/college in Aparan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Գարեգին Նժդեհ 4
Aparan
0301

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00