«Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն

«Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն

Share

“Navak”Child and Family Development Alaverdi Community Center provides services to the most vulnerable children.

Photos from «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն's post 09/04/2026

Ալավերդու "Նավակ" երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային կենտրոնի երեխաներն այցելեցին Սանահինի վանական համալիր։ Հոգևոր հայր Տեր Մասիս քահանա Առաքելյանը երեխաների հետ զրուցեց Սուրբ Զատկի տոնի, ավանդույթների մասին և միասնական աղոթք արեցին հանուն խաղաղության և բարօրության 🤍

#ՆԱՎԱԿ #Ալավերդի #սուրբզատիկ

Photos from World Vision Armenia - Վորլդ Վիժն Հայաստան's post 20/01/2026

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Վորլդ Վիժն Հայաստան» ԵՊ հիմնադրամի Ալավերդու «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման համայնքային կենտրոն։
Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ինչպես նաև նախարարության, մարզային և քաղաքային համապատասխան պատասխանատու ներկայացուցիչներ։
👨‍👩‍👧‍👦 Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող ցերեկային խնամքի և ընտանիքներին ուղղված սոցիալական ծառայություններին, հանդիպել մասնագետների և շահառուների հետ, քննարկել երեխաների և ընտանիքների աջակցությանն ուղղված ծրագրերի արդյունավետությունն ու զարգացման հնարավորությունները։
📌 Նախարարին ներկայացվել են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերներն ու կարիքները։

12/01/2026

#ՎՎՀ-ն աշխատանքի է հրավիրում 👇
⚙️ Սոցիալական աշխատող
📍 ք․ Ալավերդի, Լոռի մարզ
🧷 Մանրամասներն այստեղ՝ https://tinyurl.com/mrxvkpwr
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ.-ի հունվարի 19-ը։

#ՎՎՀ-ն աշխատանքի է հրավիրում 👇

⚙️ Սոցիալական աշխատող
📍 ք․ Ալավերդի, Լոռի մարզ
🧷 Մանրամասներն այստեղ՝ https://tinyurl.com/mrxvkpwr
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ.-ի հունվարի 19-ը։

12/01/2026

#ՎՎՀ-ն աշխատանքի է հրավիրում 👇
⚙️ Ցերեկային կենտրոնի լոգոպեդ
📍ք․ Ալավերդի, Լոռու մարզ
🧷 Մանրամասներն այստեղ՝ https://tinyurl.com/3r449wsc
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ.-ի հունվարի 19-ը։

#ՎՎՀ-ն աշխատանքի է հրավիրում 👇

⚙️ Ցերեկային կենտրոնի լոգոպեդ
📍 ք․ Թալին, Արագածոտն մարզ,
ք․ Ալավերդի, Լոռի մարզ,
ք․ Ազատամուտ , Տավուշ մարզ
🧷 Մանրամասներն այստեղ՝ https://tinyurl.com/3r449wsc
⏳ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ.-ի հունվարի 19-ը։

22/10/2025

Շնորհակալ ենք մեր աշխատանքը գնահատելու համար🤍⛵️

Հասմիկ Սարգսյան, Lusine Israyelyan, Վարսիկ Կիրակոսյան, Санасар Закарян, Lusine Mosinyan, Manush Matinyan, Narek Karen Aren Mosinyanner, Lusianna Lusianna, Serine Barseghyan

Photos from ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն's post 20/10/2025

🤝 Համագործակցություն հանուն արժանապատիվ կյանքի
Վորլդ Վիժն Հայաստանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև գործընկերությունը մեր աշխատանքի հիմքն է։
❗️ Այսօր նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում կրկին հաստատեցինք մեր հանձնառությունը՝ ռազմավարական համագործակցության միջոցով կառուցելու ապահով, արդար և ուժեղացնող միջավայր ամենախոցելիների համար։
Քննարկեցինք արդեն իսկ տեսանելի արդյունքները, ինչպես նաև անդրադարձանք այս պահին առկա մարտահրավերներին։ Մեզ համար կարևոր է շարունակել գործակցությունը՝ յուրաքանչյուր երեխայի, ընտանիքի և համայնքի կյանքում կայուն փոփոխություններ ապահովելու համար։
🌱 Վստահ ենք՝ միասին կարող ենք ձևավորել զարգացող և արդար սոցիալական համակարգ՝ մարդկանց ուժեղացնող ու հնարավորություն տվող միջավայրով։

#Համագործակցություն #սոցիալականպաշտպանություն #արժանապատիվկյանք

Photos from «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն's post 20/08/2025

Ճամբարային առօրյան շարունակվում է ⛵

#ՆԱՎԱԿ #երջանիկերեխա #Ալավերդի

Ձեռքի աշխատանքների միջոցով զարգացնում ենք երեխաների մանր մոտորիկան ու ստեղծագործական միտքը 🙋🙋‍♀️

Photos from «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն's post 07/07/2025

Տնայցը սոցիալական աշխատանքի կարևոր մասն է🏡

Սոցիալական աշխատողի համար կարևոր է սեփական աչքերով տեսնել ընտանիքի կենսապայմանները ⛵

#ՆԱՎԱԿ #Սոցիալականաշխատանք #տնայց

🤝 Տնայցը ապահովում է կարիքների խորացված գնահատում և ստեղծում է վստահություն շահառուի և սոցիալական աշխատողի միջև։

Photos from «Նավակ» երեխայի և ընտանիքի զարգացման Ալավերդիի համայնքային կենտրոն's post 02/07/2025

Մեր ճամբարում այսօր հյուրընկալել էինք ՈՄԱ Ալավերդու թիմին⛵

ՈՄԱ Ալավերդին երեխաների համար առաջին օգնության տեսական և գործնական դասընթաց իրականացրեց։

#ՆԱՎԱԿ #Ալավերդի #ՈՄԱ

Ճամբարականները սովորեցին, թե ինչ է հարկավոր անել թեթև վնասվածքների, քթային արյունահոսության, արևահարության, կոտրվածքների, այրվածքների դեպքում, ինչպես նաև ստացան տեսական գիտելիքներ աղետի ժամանակ պաշտպանվելու կանոնների մասին 🙋‍♀️🙋

Շնորհակալ ենք ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ Ալավերդի

01/07/2025

Մեր կամավոր Մերի Օնանյանի պատրաստած տեսանյութը ճամբարային առօրյայի մասին 👏⛵

#ՆԱՎԱԿ #երջանիկերեխա #Ալավերդի

Want your school to be the top-listed School/college in Alaverdi?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Sanahin Sarahart 2/29
Alaverdi
1705

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00