Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc

Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc, Middle School, Agarak.

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 17/04/2025

Նախագծային աշխատանք
Թեմա՝
Դասարան՝ 10-րդ
Ուսուցիչներ՝ Լ․Հովակիմյան
Ն․Սարգսյան
Բ․Մանուկյան

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 17/04/2025

Գործնական դաս VIIIա դասարանում առարկայից(ուսուցչուհի` Հ.Գինոսյան):

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 17/04/2025

Մասնագիտական կողմնորոշում
Այցելություն Ագարակի մանկապարտեզ:

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 15/04/2025

Ապրիլի 15-ին Ագարակի միջնակարգ դպրոցի 8Բ դասարանի աշակերտները դասղեկ Զ. Գյուլասարյանի ուղեկցությամբ այցելեցին Մեղրիի Թումո կենտրոն։ Այս այցը ոչ միայն ճանաչողական բնույթ էր կրում, այլ նաև կրթական ու մոտիվացնող նշանակություն ուներ՝ աշակերտների առաջ բացելով նոր հնարավորությունների դռներ։
Շրջայցի ժամանակ կենտրոնի աշխատակիցները ներկայացրին Թումոյի հիմնական առաքելությունը՝ ապահովել անվճար, բարձրորակ տեխնոլոգիական կրթություն։ Աշակերտները ներգրավվեցին փորձառական մի շարք գործնական խաղերի և առաջադրանքների մեջ, որոնք հատկապես ոգևորեցին նրանց։ Նրանք նաև դիտեցին կենտրոնում արդեն իրականացված նախագծերի արդյունքները, ինչը շոշափելի կերպով ցուցադրում էր, թե ինչի կարելի է հասնել Թումո կրթական համակարգում։
Դասղեկ Զ. Գյուլասարյանը կարևորեց նման այցելությունների դերը աշակերտների ինքնագիտակցության, մասնագիտական կողմնորոշման և ստեղծագործական ներուժի բացահայտման գործում։
Այցը նպաստեց աշակերտների մոտ տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության ձևավորմանը, նաև՝ նորարարական մտածողության զարգացմանը։ Շատերը հայտնեցին ցանկություն՝ մասնակցելու Թումո կենտրոնի դասընթացներին և իրենց ուժերը փորձելու ստեղծարար ոլորտներում։

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 15/04/2025

Ապրիլի 14-ին 6ա դասարանում "Իմ հայրենիքը և աշխարհը" առարկայի դասաժամը նվիրված էր եկեղեցական գեղեցիկ տոներից մեկիմ՝ Ծաղկազարդին ։ Դասի ընթացքում սովորողները դիտեցին տոնի խորհուրդը ներկայացնող տեսանյութ ։
Termine
Termine Gevorgyan

14/04/2025

Ուշադրություն
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ
Ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը
Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն ներ ը հանձնելու կամ հանձնած քննություն ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։
Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։
Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։
Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝
· 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը
· անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են
· պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք
· 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները
· ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները
· առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները։
Գնահատման և թեստավորման կենտրոն
Հավելված
ՑԱՆԿ
առանձնացված ուսումնական հաստատությունների
Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն), «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում․
Երևան
Թիվ 16 ավագ դպրոց (Էրեբունի,Նուբարաշեն)
Թիվ 54 ավագ դպրոց (Արաբկիր)
Թիվ 62 ավագ դպրոց (Նոր Նորք)
Թիվ 65 ավագ դպրոց (Շենգավիթ)
Թիվ 114 ավագ դպրոց (Կենտրոն,Նորք-Մարաշ)
Թիվ 118 ավագ դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
Թիվ 127 ավագ դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
Թիվ 170 ավագ դպրոց (Ավան-Առինջ)
Թիվ 190 ավագ դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
Արագածոտնի մարզ
Աշտարակի ավագ դպրոց
Թալինի ավագ դպրոց
Ապարանի ավագ դպրոց
Ծաղկահովիտի միջն. դպրոց
Արարատի մարզ
Արտաշատի ավագ դպրոց
Արարատի ավագ դպրոց
Մասիսի ավագ դպրոց
Արմավիրի մարզ
Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոց
Մյասնիկյանի միջն. դպրոց
Գեղարքունիքի մարզ
Գավառի ավագ դպրոց
Սևանի ավագ դպրոց
Մարտունու ավագ դպրոց
Վարդենիսի ավագ դպրոց
Ճամբարակի ավագ դպրոց
Կոտայքի մարզ
Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
Աբովյանի թիվ 6 ավագ դպրոց
Եղվարդի ավագ դպրոց
Նոր Հաճնի ավագ դպրոց
Բյուրեղավանի ավագ դպրոց
Չարենցավանի ավագ դպրոց
Լոռու մարզ
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
Ալավերդու թիվ 5 հիմն. դպրոց
Սպիտակի ավագ դպրոց
Ստեփանավանի ավագ դպրոց
Տաշիրի ավագ դպրոց
Շիրակի մարզ
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց Գյումրի Ախուրյան
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Աշոցքի միջն դպրոց
Ամասիայի միջն դպրոց
Սյունիքի մարզ
Կապանի թիվ 9 ավագ դպրոց
Մեղրու թիվ 1 միջն . դպրոց
Գորիսի թիվ 4 ավագ դպրոց
Սիսիանի ավագ դպրոց
Վայոց ձորի մարզ
Եղեգնաձորի ավագ դպրոց
Ջերմուկի կրթահամալիր դպրոց
Վայքի ավագ դպրոց
Տավուշի մարզ
Իջևանի ավագ դպրոց
Դիլիջանի ավագ դպրոց
Նոյեմբերյանի ավագ դպրոց
Բերդի ավագ դպրոց

Photos from Fridtjof Nansen Museum of Yerevan   Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան's post 11/04/2025
Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 10/04/2025

Ապրիլի 9-ին Մեղրու թիվ 1 դպրոցում անցկացվեց

Photos from Մեղրիի համայնքապետարան's post 10/04/2025
Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 10/04/2025

Մասնագիտական կողմնորոշման հետաքրքիր և ուսանելի դասընթաց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 7Բ դասարանի սովորողների մասնակցությամբ(դասղեկ`Տ.Մելքոնյան)։
ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում երեխաները ծանոթացան նորարարական գիտելիքներին`ստանալով հնարավորություն զարգացնելու իրենց հմտությունները և բացահայտելու նոր հնարավորություններ ։

Photos from Ագարակի միջնակարգ դպրոց / Agaraki mijnakarg dproc's post 09/04/2025

11բ դասարանում (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝Ա. Հովհաննիսյան) անցկացվեց բաց դաս՝նվիրված Եղիշե Չարենցի թողած ավանդին:
Դասն իրականացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ ներառելով թատերական ներկայացում, ասմունք, ստեղծագործական աշխատանքներ և համատեղ քննարկում։
Ժամանակին համընթաց շարժվելով՝պատրաստել էին տեսահոլովակ,որի միջոցով Չարենցի խոսքն էին հղում գալիք սերունդներին:
📌 Դասի նպատակն էր՝ խթանել աշակերտների ազգային ինքնագիտակցությունն ու գրական հետաքրքրությունը՝ իբրև արժեքների ճանաչման և պահպանման միջոց։
📝Օրն իսկապես Չարենցական էր…

Want your school to be the top-listed School/college in Agarak?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Agarak