23/01/2026
🏥ԻՀԱԿ Թոքաբանության ազգային կլինիկայի Դեղազգայուն տուբերկուլոզային և հոգեկան ու վարքային խանգարումների ՏԲ բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր Մադլենա Ավետի Մովսեսյանը ավարտում է ավելի քան կեսդարյա աշխատանքը:
📄ԻՀԱԿ տնօրեն Արմեն Օհանյանի որոշմամբ վաստակաշատ բժշկին շնորհակալագիր է հանձնվել երկարարամյա նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար:
Շնորհակալություն ենք հայտնում սիրելի մասնագետին մարդասեր այս ոլորտում ներդրած ջանքերի, կյանքեր փրկող աշխատանքի և կենտրոնի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
14/01/2026
⚠️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ⚠️
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք ձեզ, որ հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, թոքաբանության ազգային կլինիկայի ղեկավար Վահե Հակոբյանի անունով։
❗ Խնդրում ենք
չպատասխանել այդ համարից եկող հաղորդագրություններին,
չտրամադրել անձնական տվյալներ,
չկատարել որևէ փոխանցում կամ գործողություն։
📌 Խնդրում ենք պահպանել զգոնություն։
30/12/2025
«Նոր Շնչառություն» վավերագրական ֆիլմում նկարահանվելու հրավեր էր ստացել նաև բազմավաստակ բժիշկ, ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, թոքաբանության ազգային կլինիկայի, ոսկրա-հոդային տուբերկուլոզի և օրթոպեդիայի բաժանմունքի հիմնադիր, ավագ բժիշկ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը․ Օրեր առաջ «Էյ Էյ Դի» Փոջեքթ ընկերության կողմից կազմակերպված տարեվերջյան «Ազգային վարկանիշ» մրցանակաբաշխությանը ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, թոքաբանության ազգային կլինիկայի ղեկավար Վահե Հակոբյանը կենտրոնի կառավարման, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և մասնագիտական անբասիր գործունեության համար արժանացել է «Ազգային վարկանիշ» պատվավոր հուշամեդալի․
Բժշկության ոլորտում բազմամյա գործունեության, մասնագիտական փորձառության և թոքաբանության ճյուղի զարգացման գործում մեծագույն ավանդի համար «Բժշկության առաջամարտիկ» անվանակարգում մրցանակի է արժանացել նաև ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի, թոքաբանության ազգային կլինիկայի ոսկրա-հոդային տուբերկուլոզի և օրթոպեդիայի բաժանմունքի հիմնադիր, ավագ բժիշկ-վնասվածքաբան Լևոն Խալաթյանը
18/12/2025
🕯️ Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր հարգարժան գործընկեր, բժիշկ_ֆթիզիատր Վարդան Բաբաջանյանը։
Նա երկար տարիներ նվիրվածությամբ և բարձր պատասխանատվությամբ ծառայել է բժշկության գործին՝ իր մասնագիտական գիտելիքներով ու մարդկային վերաբերմունքով աջակցելով բազմաթիվ հիվանդների։
Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Վարդան Բաբաջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։
Հոգեհանգիստը տեղի կունենա Մուշ սգո սրահում (Կոտայքի մարզ, Վերին Պտղնի, Երևան-Սևան ավտոմայրուղի, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ) դեկտեմբերի 19-ին ժամը 18:00-20:00
17/09/2025
Բուժառուի կողմից շնորհակալական նամակ ուղղված «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին
03/09/2025
Send a message to learn more
27/08/2025
#Թափուր հաստիք ՍԱՆԻՏԱՐ
«Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է մասնագետ՝ ախտորոշիչ լաբորատորիայի սանիտարի թափուր հաստիքը համալրելու համար:
Աշխատանքի վայրը՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, ք. Աբովյան, Արզնու խճ. 10
Ստորաբաժանում՝ Ախտորոշիչ Լաբորատորիա
Աշխատանքի տևողությունը՝ լրիվ աշխատանքային օր (երկուշաբթի-ուրբաթ 09:30-16:00)
Աշխատանքային հիմնական պարտականություններ՝
Իրականացնել լաբորատորիայի տարածքի սանիտարա-հիգիենիկ մաքրում` գործող կարգին համապատասխան
Փորձանոթների և այլ ոչ միանվագ օգտագործման պարագաների ախտահանում, լվացոմ, չորացում,
մանրէազերծում
Բժշկական թափոնների և կենցաղային աղբի տեղափոխում համապատասխան վայր
Իրագործում է լաբորատոր սպասքի փաթեթավորում
Ախտահանիչ լուծույթները տեղափոխում է լաբորատորիա /ախտահանիչ լուծույթների պատրաստման բաժնից
Սառնարանների մաքրության ապահովում
Միջանցքի մաքրության ապահովում
Աշխտանքային մակերեսների ախտահանում առավոտյան, աշխտանքից հետո և ըստ պահանջի
Իրագործում է մանրէաբանական լաբորատորիայում սանիտարական կանոնները և հիգենիկ նորմերը
Անհրաժեշտության դեպքում ԹԿԲ հետազոտության նպատակով խորխերը տեղափոխում է ԹԱԿ Ազգային ռեֆերենս լաբորատորիա
Ազգային ռեֆերենս լաբորատորիաից ստանում և տեղափոխում է լաբորատորիա ցանքսի և դեղազգայունության պատասխանները
Հետևում է թորման սարքի անխափան աշխատանքին
Մաքրում և ախտահանում է լաբորատորիայի սան․ հանգույցը
Մաքրում է պահեստը
Ավագ լաբորանտի հրահանգով ստանում և տեղափոխում փասթաթղթեր համապատասխան
ստորաբաժանումներ
Ավագ լաբորանտի հրահանգով լաբորատոր և տնտեսական ապրանք է ստանում և տեղափոխում
համապատասխան ստորաբաժանում
Օգնում է ավագ լաբորանտին իրականացնել գույքագրում
Օգնում է ավագ լաբորանտին պահեստից ապրանք բաց թողնել
Լվացուկների պատրաստում փաթեթավորում
Պահանջվող հմտություններ՝
• Սանիտարահիգիենիկ նորմեր (խորացված),
• Առողջապահության ոլորտի գործունեության իմացություն (ներածական),
• Հայերենի ազատ տիրապետում
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով «Սանիտար»:
Վերջնաժամկետ.
15.09.2025թ
18/08/2025
#թափուր հաստիք ՀՀ ԱՆ ՓԲԸ_ում
ՏԲ պացիենտների սոցիալական աջակցության ծրագրի համակարգող, ՏԲ տվյալների հաշվառման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի կառավարող,
Աշխատանքի պայմանները՝ լրիվ դրույք
Աշխատանքի սկիզբ սեպտեմբեր 2025թ
Դիմելու վերջնաժամկետ՝ օգոստոս 29, 2025թ
Նկարագրություն
Կառավարում և համակարգում է е-TB Manager պացիենտների բազային տվյալների առցանց էլեկտրոնային համակարգը, որը ներառում է պացիենտների դեմոգրաֆիկ, բժշկական և լաբորատոր տվյալները, որոնք ստացվում են ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված և բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ: Ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ, ամփոփում է լաբորատոր տվյալները՝ մանրադիտակային, ռենտգեն և ՄԻԱՎ հետազոտությունները, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները, հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները, հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ:
Վարում է ՏԲ պացիենտներին տրամադրվող սոցիալական աջակցության բազային տվյլաները՝ ՏԲ կաբինետներից ստացված հաշվետվությունների հիման վրա և ներկայացնում է ԹԱԿ ՓԲԸ ֆինանասական ստորաբաժանում:
Իրականացնում է տվյաների թղթային և էլեկտրոնային արխիվացում:
Պարտականություններ.
· հավաքագրում և ստուգում է ԹԱԿ ՓԲԸ-ում և ՏԲ կաբինետներում հաշվառված ու բուժման մեջ ընդգրկված ՏԲ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը, համեմատում և ամփոփում է հիվանդների պատմությունները էլեկտրոնային տվյալների բազայի հետ,
· ամփոփում է բժշկական (մանրադիտակային, ռենտգեն և այլ հետազոտություններ), անհրաժեշտ դեղորայքի ընդունման վերաբերյալ տվյալները,
· հավաքագրում է հաշվետու ժամանակահատվածում հաշվառված ՏԲ հիվանդների բուժման ընթացքի և բուժման արդյունքների վերաբերյալ տվյալները,
· հավաքագրում և կազմում է ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններ՝ ԹԱԿ ՓԲԸ-ում, ինչպես նաև բոլոր ՏԲ կաբինետներում գրանցված ՏԲ դեպքերի վերաբերյալ,
· համագործակցում է ՏՏ փորձագետի հետ՝ կապված էլեկտրոնային տվյալների կառավարման սերվերի պահպանման և նրա թարմացման հետ,
· համադրում է բժշկական խորհրդատվական արձանագրության արդյունքները е-TB Manager համակարգի հետ, հավաքագրում և ամփոփում է համապատասխան տվյալները,
· տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների կողմից հաշվետու ամսվա ընթացքում հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա տուբերկուլոզով հիվանդների վերաբերյալ հաշվետվությունների ընդունում, ստուգում և համադրում e-TB էլեկտրոնային տվյալների համակարգի հետ,
· հաշվետու ամսվա ընթացքում ներկայացված հաշվետվությունների մուտքագրում համապատասխան էլեկտրոնային բազաներում,
· հակատուբերկուլոզային բուժում ստացող և սոցիալական աջակցության ենթակա հիվանդների էլեկտրոնային բազաների և բանկային հաշվեհամարների տրամադրում ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին,
· ՏԲ հայտնաբերման և բուժման խթանման աջակցման ծրագրի համակարգում, պայմանգրերի կազմում , ներկայացվող հաշվետվությունների ստուգում, վավերացում և մուտքագրում համապատասխան տվյալների բազայում և փոխանցում ԹԱԿ ՓԲԸ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժնին:
Կրթությունը և Մասնագիտական փորձը
Բարձրագույն-ֆինանասական 1-2տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)
Բարձրագույն–տեխնիկական 1-2 տարի (ցանկալի է առողջապահության ոլորտում)
microsoft office (Մասնավորապես excel) ծրագրի գերազանց իմացություն
Դիմելու կարգը.
Ձեր ինքնակենսագրությունը (CV) կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի «Թեմա» (Subject) տողում նշելով
Վերջնաժամկետ.
29.08.2025թ
18/08/2025
Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք ձեզ, որ նախկինում գործող [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստը տեխնիկական խնդիրների պատճառով այլևս չի գործելու:
Խնդրում ենք նամակներն ուղարկել [email protected] Էլեկտրոնային հասցեին: