Աբովյանի ուսանողական խորհուրդ Abovyan student council

Աբովյանի ուսանողական խորհուրդ Abovyan student council

Share

Աբովյանի ուսխորհուրդ

Աբովյանի ուսանողական խորհուրդը հիմնվել է համայնքի ուսանողներին և ընդհանրապես բոլոր երիտասարդներին համախմբելու մեկ գաղափարի շուրջ և միսանկան ուժերով մեր քաղաքը մշակութապես ավելի ակտիվացնելու նպատակով:
Միացեք մեզ և միասին լուշենք մեր քաղաքի արջև ծառացած խնդիրները:
#usxorhurd

Photos from Աբովյանի ուսանողական խորհուրդ Abovyan student council's post 22/05/2026

🛎️🛎️🛎️
Սիրելի՛, շրջանավարտներ

Այսօր ձեզ համար հնչում է Վերջին զանգը։ Նա ոչ միայն ամփոփում է ուսումնական տարին, այլև խորհրդանշում է ձեր կյանքի մի գեղեցիկ փուլի ավարտը։

Դուք մեծացել եք, հասունացել, ձեռք բերել գիտելիքներ ու ընկերներ։ Յուրաքանչյուրդ յուրովի յուրահատուկ եք, և դպրոցը հպարտանում է ձեզնով։ Շնորհակալություն ձեր ջանասիրության, հետաքրքրասիրության և այն ջերմության համար, որը բերել եք այս պատերի մեջ։

Հիշեք՝ ավարտը միշտ նոր սկիզբ է։ Ճանապարհը, որն սպասում է ձեզ, հենց ձեր ձեռքերում է։ Համարձակ եղեք, սովորեք, սիրեք, բացահայտեք աշխարհը և մի վախեցեք սխալվելուց։

Մաղթում եմ ձեզ անսպառ եռանդ, նվաճումներ, իմաստուն ընկերներ և միշտ լավատեսություն։ Թող կյանքը ձեզ պարգևի միայն ջերմ հիշողություններ այս օրերի մասին։

Սիրելի՛ շրջանավարտներ շնորհավորում եմ բարի երթ։🛎️🛎️🛎️

Photos from Աբովյանի Համայնքապետարան/Municipality of Abovyan's post 20/05/2026
15/05/2026
15/05/2026

Մայիսի 15-ին նշվում է Ընտանիքի միջազգային օրը, որը մեր պետական տոնացույցում ամրագրված, կարևոր խորհուրդ ունեցող տոներից է:
Ընտանիքը հայերիս համար առաջնահերթություն է, որի ներդաշնակ զարգացման, լիարժեք ու ապահով միջավայրի, կայուն ապագայի ստեղծման համար ներդնում ենք մեծագույն պատասխանատվություն ու ամենօրյա աշխատանք:

Ուժեղ ու զարգացող պետության և համայնքների հիմքում առողջ ու ամուր ընտանիքներն են, որտեղ ձևավորվում են բարեկիրթ ու հայրենասեր սերունդներ, ուստի ընտանիքների առջև ծառացած սոցիալական ու տարաբնույթ այլ խնդիրները պիտի լինեն հասարակության և պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Իմ անմիջական հետևողականությամբ Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի և առողջապահության բաժինը, Աբովյան քաղաքի երեխաների աջակցության կենտրոնը իրականացնում են գնահատելի աշխատանք՝ համայնքի ընտանիքների մի շարք խնդիրների կարգավորման և կարիքների գնահատման ուղղությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ, Աբովյան համայնքի բնակիչներ.
Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ: Գնահատում եմ ձեր մեծ ջանքերը, հոգատարությունն ու նվիրվածությունը, որով ստեղծում եք օրինակելի ընտանիքներ՝ հիմքում պահելով ազգային և մարդկային արժեքները: Մաղթում եմ բոլորիս ընտանիքներում հաստատուն լինեն սերը, հարգանքը, ընտանեկան երջանկությունն ու բարեկեցությունը:

15/05/2026

Այսօր նշում ենք ընտանիքի միջազգային օրը՝ մի արժեք, որի հիմքում սերն է, աջակցությունը, փոխըմբռնումն ու միասնականությունը 🤍

Ընտանիքը մեր առաջին դպրոցն է, առաջին ուժն ու ամենաապահով վայրը, որտեղ սովորում ենք սիրել, հարգել ու հավատալ միմյանց։
Թող յուրաքանչյուր ընտանիքում միշտ լինեն ջերմություն, խաղաղություն և անկեղծ ժպիտներ ✨

Սիրով՝ Աբովյանի ուսանողական խորհուրդ 💙

Photos from Աբովյանի ուսանողական խորհուրդ Abovyan student council's post 10/05/2026

Մայիսի 9-ը ոչ միայն հաղթանակի, այլև պատմական հիշողության ու ազգային արժանապատվության օր է։
Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը և խաղաղ ապագայի կերտմանը։ 🇦🇲

Նրանց սխրանքը մեզ համար միայն անցյալ չէ՝ այն շարունակվող պատասխանատվություն է՝ պահպանելու, արժևորելու և փոխանցելու այդ արժեքները հաջորդ սերունդներին։

Աբովյանի ուսխորհուրդ-ը այս օրը նշում է խորը հարգանքով և երախտագիտությամբ՝ նվիրված լինելով հիշատակի պահպանմանը և հայրենասիրական ոգու ամրապնդմանը երիտասարդության շրջանում։

Հիշում ենք։ Հպարտանում ենք։ Շնորհակալ ենք նրանց, ովքեր մեզ տվել են հայրենիք։ 🇦🇲

Want your school to be the top-listed School/college in Abovyan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Abovyan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00