16/06/2026
📌11.06.2026թ.
Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց Verin Ptghni secondary school -ի 3-րդ դասարանցիները դասվար Արուս Մելքոնյանի ղեկավարությամբ այցելեցին Էջմիածին քաղաք։
✍️Սովորողներն այցելեցին Սուրբ Հռիփսիմե
և Սուրբ Գայանե եկեղեցիներ,
Էջմիածնի Մայր տաճար։
✍️Էքսկուրսիայի վերջին կանգառը Մաչանենց տանն էր, որտեղ տարբերվող և հագեցած օր ունեցան։
Հ
04/06/2026
🏆
«Մենթալ թվաբանություն» խմբակի սանը, մասնակցելով մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային, ցուցաբերեց բարձր արդյունքներ և արժանացավ չեմպիոնի կոչման։
Այս նշանակալի ձեռքբերումը վկայում է Նարեի նպատակասլացության, աշխատասիրության և ստացած գիտելիքների արդյունավետ կիրառման մասին։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խմբակի ղեկավար, դպրոցի ուսուցիչ Lusine Manukyan -ին՝ աշակերտների զարգացմանն ու հաջողություններին նպաստելու համար։
Շնորհավորում ենք Նարեին այս փայլուն հաղթանակի կապակցությամբ և մաղթում նորանոր հաջողություններ, հաղթանակներ և ձեռքբերումներ կրթական ու մրցութային հարթակներում։ 🌟🥇🧮
#ՄենթալԹվաբանություն #ՄիջազգայինՕլիմպիադա #Չեմպիոն #Հպարտություն #ՄերԴպրոցը
03/06/2026
🧮 Ավարտվեց «Մենթալ թվաբանություն» խմբակի ուսուցման ծրագիրը
✍️Մեր դպրոցում հաջողությամբ ավարտվեց «Մենթալ թվաբանություն» խմբակի աշխատանքը, որի ղեկավարն էր դպրոցի ուսուցիչ Լուսինե Մանուկյանը։
✍️Ծրագրի ընթացքում աշակերտները զարգացրել են արագ հաշվարկ կատարելու, ուշադրությունը կենտրոնացնելու, հիշողությունն ու տրամաբանական մտածողությունը զարգացնելու հմտությունները։ Աշխատանքի ավարտին խմբակի մասնակիցները ստացան ավարտական դիպլոմներ, ինչպես նաև հանրապետական օլիմպիադային մասնակցության վկայականներ՝ որպես իրենց ջանասիրության և ձեռքբերումների գնահատանք։
✍️Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ, գիտելիքների նոր բարձունքներ և բազմաթիվ հաղթանակներ առաջիկա մրցույթներում ու օլիմպիադաներում։ 🎓🌟🧮
#ՄենթալԹվաբանություն #Հաջողություն #ԱվարտականԴիպլոմ #ՄերԴպրոցը #Կրթություն
01/06/2026
📚
✍️Կայացավ «Դասավանդիր հանուն Հայաստանի» ծրագրի հերթական փորձի փոխանակման աշխատարանը, որին մասնակցեց մեր դպրոցի ուսուցիչ-առաջնորդ Lusine Manukyan Լուսինե Մանուկյանը։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, հաջողված կրթական նախաձեռնությունները, քննարկեցին դասավանդման ժամանակակից մեթոդները և փոխանակեցին մասնագիտական արժեքավոր գաղափարներ։
✍️ Նման հանդիպումները նպաստում են ուսուցիչների մասնագիտական աճին, համագործակցության ամրապնդմանը և կրթության որակի շարունակական բարելավմանը։
✍️Շնորհավորում ենք մեր ուսուցիչ-առաջնորդին ակտիվ մասնակցության համար և մաղթում նոր ձեռքբերումներ ու հաջողություններ կրթական գործունեության մեջ։ 🌟📖
31/05/2026
#աշխատարան
✍️
Հոգեբան` Ռիմա Անանյան
31/05/2026
🌳🌳
🌳
Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց Verin Ptghni secondary school -ի 10-րդ դասարանի սովորողները դասղեկ Aghavni Martirosyan Ա. Մարտիրոսյանի նախաձեռնությամբ այցելեցին դրախտավայր Լոռի։
🌳Էքսկուրսիան ուսումնաճանաչողական էր։ Սովորողները ճանապարհին հիացան անտառապատ լեռներով, խոր կիրճերով և Դեբեդ գետի հիասքանչ տեսարաններով։
Այցելեցին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ լսեցին հետաքրքիր պատմություններ մեծանուն բանաստեղծի մասին։
🌳Հաջորդ կանգառը Լոռվա Ծովերում էր, որտեղ բնությունն իր երգն էր ասում։
🌳Օրը հագեցած էր, տպավորությունները` վառ։
31/05/2026
📍27.05.2026թ.
✍️Թեմա`«Գեղեցիկ ապրելու արվեստը. Օծանելիքի ստացումը տնային պայմաններում»։
✍️Դասարան ` 9-րդ։
✍️ՆԱ ղեկավար` Լիլյա Հարությունյան։
✍️ Այս նախագիծը սովորողներին ծանոթացրեց բնական բույրերի աշխարհին և օծանելիքի պատրաստման պարզ եղանակներին։
✍️Նախագծի ընթացքում նրանք ուսումնասիրեցին բույսերի, ծաղիկների և եթերայուղերի հատկությունները, զարգացավ ստեղծագործական մտածողությունը և ձեռք բերեցին գործնական հմտություններ՝ ստեղծելով սեփական օծանելիքը։
28/05/2026
🇦🇲 Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը։
Այս պատմական ու խորհրդանշական օրը մեզ հիշեցնում է մեր ժողովրդի ուժի, պայքարի և անկոտրում կամքի մասին։ Թող հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը միշտ ապրեն մեր սրտերում, իսկ միասնությունն ու հավատը առաջնորդեն դեպի խաղաղ, հզոր ու լուսավոր ապագա։
Թող յուրաքանչյուր նոր օր լի լինի գիտելիքով, նոր ձեռքբերումներով և մեծ հաղթանակներով։
❤️💙🧡
26/05/2026
🎓💫 #9րդԴասարան #ՎերինՊտղնի #ՎերջինԴաս #Շրջանավարտ2026
Դասղեկ՝ Ն.Արսենյան💫