24/07/2026
«Արուսյակի» փոքրիկները ☀️🌈
🌍 Երեխաների ապահով վայրը
🧸 Խնամքի կենտրոն՝ 1-3տ./3-6 տ.
📚 Դասապատրաստում՝ 1-4 դասարան
24/07/2026
«Արուսյակի» փոքրիկները ☀️🌈
«Արուսյակ» խնամքի կենտրոնում յուրաքանչյուր նոր օր՝ նոր ուրախություն է փոքրիկների համար 💛
Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն զարգացնում են երեխաների ստեղծագործական մտածողությունը, այլև սովորեցնում են համագործակցել, վստահել միմյանց, լինել համարձակ և երբեք չհանձնվել դժվարությունների առաջ, ինչպես հեքիաթի խոզուկները 🐷
Փոքրիկների համար ամեն մի ներկայացում պարզապես զվարճանք չէ. այն նոր աշխարհներ բացահայտելու, երևակայությունը զարգացնելու և արժեքներ սովորելու գեղեցիկ հնարավորություն է 💛
#խնամքիկենտրոն #երեքխոզուկներ
🎭 Ներկայացման գլխավոր դերերում փայլեցին մեր ավագ խմբի սան Գոհարիկը և կրտսեր խմբի սան Լեոն՝ ընկեր Միլենայի հետ միասին։
Նրանց գեղեցիկ խաղը, վստահությունն ու ջերմ վերաբերմունքը կարողացան գրավել բոլոր փոքրիկների ուշադրությունը և հեքիաթը դարձնել իսկապես կենդանի ✨
#ներկայացում #խնամքիկենտրոն
08/07/2026
Փոքրիկ ժպիտները ✨💛
🌿☀️ Դրսում անցկացրած յուրաքանչյուր րոպեն փոքրիկների համար նոր բացահայտում է։
Վազք, խաղ, ծիծաղ ու անսահման էներգիա…🤸🏻♂️
«Արուսյակ» խնամքի կենտրոնում մենք վստահ ենք, որ մանկության ամենագեղեցիկ հիշողությունները ծնվում են հենց այսպիսի անհոգ ու ուրախ պահերից։
#խնամքիկենտրոն